ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը «Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին. Վարուժան Գեղամյան Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական (տեսանյութ) Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ Փաշինյանին ԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ. Panorama.am Կիրանցեցիները սպառնալիքների, ճնշումների տակ են, կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը (տեսանյութ) Դանիել Դավթյանը՝ Սփյուռքի գործերի հանձնակատար Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան (տեսանյութ) Կառավարության դիմաց «Հեռացնենք Նիկոլին» ակցիա է ընթանում (տեսանյութ) ՈւՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է 

Հայաստանը պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել հնագույն Մետաքսի ճանապարհին․ Չինաստանի դեսպան

Բլոգոսֆերա

Հայաստանը պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել հնագույն Մետաքսի ճանապարհին: Իր ծավալուն հոդվածում գրել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։

Ներկայացնում ենք մի հատված․

«Չինաստանի զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման համար։

2022 թվականին հաջողությամբ անցկացվեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության ХХ-րդ համագումարը և կազմվեց Չինաստանի տնտեսական զարգացման նոր պլան։ Այս տարվա մարտին անցկացված «երկու սեսիաների» ժամանակ նախագահ Սի Ծինփինը շեշտեց, որ «բարձր մակարդակի սոցիալիստական շուկայական տնտեսական համակարգի կառուցման և արտաքին աշխարհի նկատմամբ բարձր մակարդակի բացության ապահովման պահանջներին համահունչ՝ մենք պետք է խորացնենք բարեփոխումները առանցքային ոլորտներում և միասնական պլանավորման միջոցով խթանենք ժամանակակից ենթակառուցվածքային ու բարձր չափանիշներով շուկայական համակարգերի կառուցումը, ինչպես նաև ընդլայնենք ինստիտուցիոնալ բացության կայունությունը»: Պատասխանելով չինացի և օտարերկրյա լրագրողների հարցերին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նոր վարչապետ Լի Ցյանը նշել է, որ «բարեփոխումները և բաց քաղաքականությունը ժամանակակից Չինաստանի հետագա ճակատագրի որոշիչ առանցքային քայլերն են: Չինական ոճով արդիականացման առաջխաղացման և երկրորդ դարի պատմական նպատակներին հասնելու համար մենք պետք է հետևենք բարեփոխումներին և քայլենք «բացության ճանապարհով»»: Մենք պետք է պահպանենք սոցիալիստական շուկայական տնտեսության բարեփոխման ուղղությունը, բարձր մակարդակի վրա պահենք բացությունն արտաքին աշխարհի համար և մշտապես ուժեղացնենք զարգացման տեմպն ու կենսունակությունը բարեփոխումների խորացման և բացության գործում»:

«Բարեկամության համար հեռավորություններ չկան, մտերմությունը պահպանվում է նույնիսկ հազար մղոն հեռավորության վրա»։ Չինաստանի և Հայաստանի միջև փոխանակումները երկար տարիների պատմություն ունեն։ Հայաստանը գտնվում է եվրասիական տարածաշրջանի կենտրոնում և պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել հնագույն Մետաքսի ճանապարհին: Հայաստանի Գառնի և Դվին հնավայրերում հնագետները վաղ միջնադարյան չինական ճենապակի և այլ իրեր են հայտնաբերել։ Վիշապը և փյունիկը չինական մշակույթի և արվեստի կարևոր խորհրդանիշներն են, իսկ կիլիկյան մանրանկարչության մեջ կան բազմաթիվ վիշապային էլեմենտներ, ինչը ցույց է տալիս, որ երկու հնագույն քաղաքակրթությունների միջև եղել են բազմաթիվ նմանատիպ գաղափարներ և փոխկապակցված մշակույթներ: Հին Մետաքսի ճանապարհով հայ վաճառականները Չինաստան էին առաքում ոսկերչական իրեր, դեղորայք, ներկանյութեր և կաշի, իսկ հետ էին բերում մետաքս, խեցեղեն և այլն։ Այս առևտրային ուղին դարձավ նաև հին Չինաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև առևտրային և մշակութային փոխանակման կարևոր օղակ։

Չինաստանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ 31 տարի առաջ Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` երկու երկրները միշտ հավատարիմ են մնացել փոխադարձ հարգանքի, հավասարության, փոխշահավետության և շահեկան համագործակցության հայեցակարգերին` պահպանելով առողջ առաջընթաց և երկկողմ հարաբերությունների կայուն զարգացում։ Երկու երկրները հաստատակամորեն աջակցում են միմյանց իրենց հիմնական շահերին վերաբերող հարցերում, սերտորեն համագործակցում են կարևոր բազմակողմ հարթակներում։ Երկու երկրների միջև արագ տեմպերով զարգանում է համագործակցությունը տնտեսության, առևտրի, կրթության և մշակույթի ոլորտներում։ Հայաստանն առաջին երկրներից է, որն աջակցել և մասնակցել է «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցմանը։

2009 թվականից ի վեր Չինաստանը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը։ Ըստ չինական կողմի վիճակագրության՝ 2022 թվականին Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է առավելագույն ցուցանիշի՝ կազմելով 1,758 միլիարդ դոլար, տարեկան կտրվածքով աճելով 39,4 %-ով։ Ներկայումս հաջողությամբ առաջ են մղվում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են  «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք»-ի կառուցումը,  ենթակայանների վերափոխումը, ֆոտովոլտային էլեկտրոկայանների կառուցումն և այլն, որոնք դրական ներդրում են հանդիսանում  երկրի տնտեսական զարգացման գործում։ Հայ ժողովրդի, հատկապես երիտասարդների շրջանում աճում է հետաքրքրությունը Չինաստանի և չինական մշակույթի նկատմամբ, շատ և շատ երիտասարդներ ցանկություն են հայտնում սովորել չինարեն լեզուն և ճանաչել չինական մշակույթը։ Բացի Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտից, չինական կողմը բացել է Կոնֆուցիոսի ևս 3 դասարան և չինարենի 10 ուսուցման կենտրոն։ Չինարեն ուսումնասիրող տեղացի ուսանողների թիվը շարունակում է աճել`գերազանցելով 3500-ը: Արագ տեմպերով խթանվում է չինարեն լեզվով ուսումնական նյութերի տեղական ստանդարտներին համապատասխանեցումը և չինարեն լեզվի առցանց դասերի կազմակերպումը:

Քանի որ Չինաստանի տնտեսական զարգացումը շարունակում է բարելավվել, բարեփոխումները և բաց քաղաքականությունը շարունակում են իրենց պտուղները տալ, իսկ կորոնավիրուսային համաճարակի բռնկման կանխարգելումն ու վերահսկումը հանգեցրել են մեծ հաղթանակի: Հանդիսանալով 1,4 միլիարդ բնակչություն ունեցող մեծ շուկա, որտեղ միջին եկամուտ ունեցող բնակչության քանակը կազմում է 400 միլիոն և ավելի՝ Չինաստանի դռներն ավելի ու ավելի կբացվեն, իսկ համագործակցության հնարավորությունները կընդլայնվեն։

Չինաստանը և Հայաստանը լավ ընկերներ և լավ գործընկերներ են։ Չինաստանը պատրաստ է ձեռք ձեռքի տված աշխատել Հայաստանի հետ և առաջ շարժվել, կիսվել իր զարգացման փորձով ՝ ի շահ երկու երկրների և երկու ժողովուրդների:

Հրավիրում ենք հայ ընկերներին այցելել Չինաստան, սեփական աչքերով տեսնել չինական հասարակության զարգացումն ու փոփոխությունը, սերտորեն շփվել չինացի գործընկերների հետ և ակտիվորեն մասնակցել Չինաստանում անցկացվող բարձր մակարդակի միջազգային միջոցառումներին, ինչպիսիք են չինական միջազգային ներմուծման ցուցահանդեսը, սպասարկման վաճառքի ցուցահանդեսը, կանտոնյան ցուցահանդեսը, սպառողական ապրանքների ցուցահանդեսը և այլն։ Առաջարկում ենք ցուցադրել Հայաստանի  շահավետ ոլորտները ու բարձրորակ արտադրանքը չին բարեկամներին, փնտրել երկու կողմերի համագործակցության նոր հնարավորություններ, ակտիվորեն մասնակցել «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և ստեղծել համագործակցության նոր աճի կետեր օդատիեզերական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

Ներկայումս Չինաստան-Հայաստան հարաբերությունները գտնվում են ավելի բարձր նոր սկզբնակետում և ստեղծում են զարգացման նոր հնարավորություններ․ չին-հայկական հարաբերությունների խորացումը և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը բխում է երկու ժողովուրդների հիմնարար շահերից և զարգացման միտում ունի։ Վստահ ենք, որ երկու կողմերի համատեղ ջանքերով Չինաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները, անկասկած, ավելի պայծառ ապագա կունենան՝ վստահ և հասուն շեշտադրմամբ»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՓարիզում Շառլ Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել (լուսանկարներ) Այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, խեղդամահ չի արվելու, չի աքսորվելու․ Արարատ քահանա ՊողոսյանՍրբազանին բարևելը կապ չունի, բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել (տեսանյութ)«Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին. Վարուժան ԳեղամյանՈՒՂԻՂ․ Սրբազանը հանդիպում է հայրենադարձների հետՄայիսի 26-ին որոշվելու է ՀՀ-ի ապագան, կոչ եմ անում բոլորին լինել հրապարակում. Մամիջանյան (տեսանյութ)Խ. Սուքիասյանը կարող է փորձել ինձնից սկսել՝ սպանել, ունեզրկել և այլն, բարի ժամանց իրեն. Մամիջանյան (տեսանյութ)Խ. Սուքիասյանը մեզ չի կարող վախեցնել, նրա սպառնալիքն այդպես չենք թողնելու, սկսվելու է գործընթաց (տեսանյութ)Ձերբակալվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական (տեսանյութ)Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ ՓաշինյանինԻրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել․ Բագրատ ՍրբազանԶատուլինը հայտնել է՝ ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ որ 2 երկիրն է 2020-ին օգնել Բաքվին Որպես արցախցի՝ մայիսի 26-ին գնալու եմ հրապարակ և պահանջեմ Նիկոլի հրաժարականըԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ. Panorama.amԿիրանցեցիները սպառնալիքների, ճնշումների տակ են, կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը (տեսանյութ)Դանիել Դավթյանը՝ Սփյուռքի գործերի հանձնակատարՇատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան (տեսանյութ)Կառավարության դիմաց «Հեռացնենք Նիկոլին» ակցիա է ընթանում (տեսանյութ)Կառավարությունը որոշեց․ ՔՊ գրասենյակը կտեղափոխվի Հանրապետության փողոցԲաքվի հետ դեռ դիրքորոշումների տարբերություն կա, բայց գնում ենք դեպի խաղաղություն. փոխնախարար (տեսանյութ)ՈւՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան«Վերջին զանգի» կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունը մի քանի օրով անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցներըՎերանայեք Ձեր գնային քաղաքականությունը. Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանի «Coma club»-ի չաշխատելու մասինԿարող ենք հրաժարական տալ, բայց հետո իշխանության կգան ուժեր, որոնք «կուկրաինականացնեն» Վրաստանն ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ կբացեն. վարչապետՍրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարությունԻշխանության ներկայացուցիչները համոզված են ընդդիմադիր շարժման հաջողության մեջ․ Վիգեն ՀակոբյանՀՀ-ն ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին (տեսանյութ)Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. ՄակրոնՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթովՄայիսի 23-ի աստղագուշակՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են ԱդրբեջանինՕրվա խորհուրդ«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան ԴանիելյանԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»
Ամենադիտված