Միշտ նույն բարբարոսություններն են և միշտ նույն պասիվությունը արևմտյան ժողովրդավարության կողմից․ Վալերի Բուայե
Արտաքին ՔաղաքականՊաշտոնական այցով գտնվելով Թայվանում՝ ցանկանում եմ հարգանի տուրք մատուցել բոլոր հայերին, ովքեր ապրիլի 24-ին ոգեկոչում են Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն։
«Հիշում եմ իմ այցերը Հայաստան և Արցախ, հատկապես 2021 թվականի ապրիլի, երբ ցանկանում էի կիսել ընտանիքների ցավը։
Մոլորության մի ենթարկվեք, Հայաստանում և Արցախում մենք իսկապես բախվում ենք նոր նվաճողական պատերազմի՝ Եվրոպայի դարպասների մոտ, որը սկսել է Թուրքիան։ Միշտ նույն բարբարոսություններն են, միշտ նույն հանցագործությունները և միշտ նույն պասիվությունը արևմտյան ժողովրդավարության կողմից»,- գրել է պատգամավորը։