Մեղվի թույնը կարող է լինել հակաբիոտիկների այլընտրանք. Scientific Reports
Գիտություն և Մշակույթ![Մեղվի թույնը կարող է լինել հակաբիոտիկների այլընտրանք. Scientific Reports](/timthumb.php?src=disc/28-04-23/16311762ff013c6ecc646bd199efa3a8.jpg&w=780)
Մեղվի թույնը կարող է փոխարինել հակաբիոտիկներին։ Այս մասին տեղեկանում ենք Scientific Reports-ից, որը հրապարակել է մեղվի թույնի նոր հետազոտությունը։ Ըստ հրապարակման` մեղվի թույնը ունի հակաբակտերիալ և ցիտոտոքսիկ ազդեցություն։ Այդ հակաբիոտիկները գենետիկական փոփոխություններ են առաջացնում բակտերիաների օրգանիզմում, ինչի շնորհիվ` դրանք կայունություն են ձեռք բերում վիրուսների նկատմամբ։ Ըստ հետազոտության` մեղվի թույնը՝ հատկապես այլընտրանք է ոսկեգույն ստաֆիլոկոկի վարակների դեմ պայքարում։ Ոսկեգույն ստաֆիլոկոկը կարող է առաջացնել մաշկի աբսցեսներ, թոքաբորբ, հոդերի ու արյունատար համակարգի ինֆեկցիաներ։
Հետազոտության մեջ նշվում է, որ մեղվի թույնին ի լրումն` հակաբիոտիկներին այլընտրանք կարող են լինել նաև մի շարք բնական մթերքներ ու եթերայուղեր։
![](banners/armflix.jpg)