Դերժավայի Արկադը, Արամոն, Էմմա Պետրոսյանը նույնպես եկել են ստորագրելու․ «Հրապարակ»
ՀասարակությունԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Երևանի Թումանյան-Աբովյան խաչմերուկում շարունակում է ստորագրահավաք իրականացնել Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով: Այսօր՝ մայիսի 12-ին, ստորագրահավաքին միանալու են եկել մի շարք հայտնի դեմքեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը, ամուսինը՝ Արամոն, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանը, որը հայտնի է Դերժավայի Արկադ մականվամբ։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։