Իտալիայում ՀՀ դեսպան Համբարձումյանին շնորհվել է «Leone XIII» միջազգային մրցանակ
ՀասարակությունՀայաստանում Իտալիայի դեսպան Ծովինար Համբարձումյանը մայիսի 23-ին մասնակցել է Հռոմի քաղաքապետարանի Senatorio պալատի Laudato Sì սրահում կազմակերպված «Կանայք՝ խաղաղության համար» (Donne per la pace) ամենամյա մրցանակաբաշխությանը, որը կազմակերպվել է «Լեոնինա» ակադեմիայի և Իտալա-արաբական ասոցիացիայի կողմից:
Ինչպես տեղեկացանք դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, այս տարի «Leone XIII» միջազգային մրցանակներ են շնորհվել Իտալիայում հավատարմագրված հինգ՝ Հայաստանի, Լիբանանի, Պաղեստինի, Եմենի, Արաբական պետությունների լիգայի կին դեսպաններին՝ որպես խաղաղության դափնեկիրներ, ովքեր նպաստում են խաղաղության, մշակույթի և բարեկամության տարածմանը դիվանագիտության միջոցով, ինչպես նաև Իտալիայի հետ հարաբերություններն առաջ մղելու գործում ունեցած ներդրման համար: