Queen-ի երաժշտական կատալոգը կարող է վաճառվել ավելի քան 1 միլիարդ դոլարով (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԲրիտանական Queen ռոք խմբի երաժշտական կատալոգի մի մասը, որն ընդգրկում է խմբի աշխատանքի հիմնական շրջանը, կարող է վաճառվել հեղինակային իրավունքի նոր սեփականատիրոջը` Universal Music Group-ին ավելի քան 1 միլիարդ դոլարով, գրում է Times-ը։
CNN հեռարձակող ընկերությունը, վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրին, հայտնում է, որ գործարքը կարող է կնքվել հաջորդ ամսվա ընթացքում, և դրա չափը ռեկորդային կլինի երաժշտական արդյունաբերության համար։ Այս պահին ռեկորդը պատկանում է ամերիկացի երգիչ և երաժիշտ Բրյուս Սփրինգսթինին, ով 2021 թվականին իր երգերի ամբողջական կատալոգի իրավունքները վաճառել է Sony-ի երաժշտական ստորաբաժանմանը 500-550 միլիոն դոլարով։ Նրան հաջորդում են Մայքլ Ջեքսոնը, The Beatles-ը և Queen-ը, որոնց ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ 2018 թվականին թողարկվեց «Բոհեմական ռապսոդիա» (Bohemian Rhapsody) գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է խմբի և նրա վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի (1946-1991) պատմությունը:
Վերջին տարիներին շատ հայտնի ռոք երաժիշտներ վաճառել են իրենց երաժշտական ժառանգության իրավունքները տասնյակ և հարյուրավոր միլիոնավոր դոլարներով, այդ թվում՝ Դեյվիդ Բոուին, Նիլ Յանգը, Փոլ Սայմոնը, Aerosmith-ի և Motley Crue-ի անդամները: