Քանի այս իշխանությունը չի գնացել սեփական թարմացման, պետք է ապրենք այս վիհերի մեջ. Րաֆֆի Հովհաննիսյան
ՔաղաքականԵս հայկական ազգային ու պետական շահի համար ոչ մի ուղերձ չեմ տեսնում, ես տեսնում եմ մեր շահերի տեսանկյունից առ ոչինչ իրավիճակ:
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՄ խորհրդի նախագահ Ռառլ Միշելի հայտարարությանը:
«Քանի դեռ տվյալ անհատականությունները գործի մեջ են, իրավասության մեջ են, մեր շահից բխող ոչ մի բան չի կարելի ակնկալել՝ միայն կորուստ, միայն զիջում, միայն հանձնում, միայն նոր զոհեր ու պատերազմ:
Քանի դեռ Փաշինյան և Ալիև զույգն է գործում, կարելի է ակնկալել պայմանագրի ստորագրման դեպքում կամ առանց ստորագրության մեր շահի զիջում շարունակ և շարունակ:
Քանի իրենք կան, Միշելի նման բյուրոկրատներ, եվրոպացի լինեն, ամերիկացի, թե ռուս, պետք է նման անհեթեթ բաներ ասեն ԼՂԻՄ-ի հղմամբ և Ալիևի նման մարդիկ պիտի ներման մասին խոսեն, անհեթեթ բաներ ասեն Արցախի մեր ղեկավարներին պատժելու մասին, մեր ժողովրդավարական ինստիտուտները փակելու մասին»,-ասաց նա: