Հայտնի են մեդալի հավակնորդների քննությունների օրերը
Գիտություն և Մշակույթ![Հայտնի են մեդալի հավակնորդների քննությունների օրերը](/timthumb.php?src=disc/02-06-23/1338c84a8c760d7c12f906393638f39b.jpg&w=780)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հրաման է ստորագրել՝ 2022-2023 ուստարում ՀՀ մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացված մեդալի հավակնորդ սովորողների համար կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություններ կազմակերպելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։
Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդ սովորողների համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկելու և քննական աշխատանքները ստուգելու նպատակով ստեղծվել են հանձնաժողովներ, նշանակվել նախարարության ներկայացուցիչներ և հաստատվել հանձնաժողովի անհատական կազմը:
Հրամանով սահմանվել է, որ կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 45 միջնակարգ և ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 4 ավագ դպրոցներում:
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը կանցկացվի հունիսի 7-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայինը՝ հունիսի 21-ին:
Վերոնշյալ դպրոցների տնօրեններին հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ քննությունների անցկացումը պատշաճ կազմակերպելու համար:
![](banners/armflix.jpg)