Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում է Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնի Բենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն են Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ) «Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալ Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետ 

Չնեղվեք սրանցից, լավ է լինելու. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Էսպես չի մնալու։ Հայաստանում լինելու են լուրջ փոփոխություններ, և մենք վստահաբար ունենք ազգային-առաջադիմական ռեսուրս՝ պետություն պահելու, հայկական Արցախ պահելու, արժանապատվություն պահելու, թուրքի, ադրբեջանցու և մնացած բոլորի հետ դժվար բանակցելու, լուծումներ գտնելու, բայց ոչ՝ նվաստանալու և մեզ սպանողներին զվարճացնելու։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Այսօրվա կառավարման պաթոլոգիան և ներազգային «եվնուխության»  հոգեվիճակը վերջանալու են։

Այսպես մտածելու հիմք տալիս է հույսի երկու պրոցես։

Հույսի պրոցես համար առաջին

Հայաստանում սկսվել է բաց խոսակցություն։ Այլևս կիսատ-պռատ ճշմարտություններով որևէ խոսակցություն չի ստացվում։ Վիճակն օրհասական է, ու կես տոն ֆալշն անմիջապես մերժվում է։ Ստեղծվել են ձևաչափեր, որոնց առաքելությունը բաց խոսակցությունն է։ Նույնիսկ կենցաղում արդեն բաց են խոսում։

Օրեր առաջ ինքս մասնակցել են Մայր Աթոռում ստեղծված «Գավիթ» հարթակի աշխատանքներին։ Կաթողիկոսի և հոգևոր հայրերի ներկայությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ չափազանց բաց ու չափազանց շիտակ քննարկում, բանավեճ։ Մի բան, որը սկսվում է բաց ու անկեղծ խոսակցությամբ, անպայման տալիս է արդյունք։ Ավելի վաղ՝ երրորդ նախագահի մասնակցությամբ, շատ բաց ու հետաքրքիր քննարկում էր՝ միանգամայն տարբեր հայացքների տեր գործիչների, մասնագետների մասնակցությամբ։ Հետաքրքիր ու կարևոր քննարկումներ է անում «Կոնցեպտուալ հարթակը»։ Մեր կազմակեպության «Հայկական օրակարգ» քննարկումային շարքը դեռևս 1-1.5 տարի առաջ է սկսվել. ի սկզբանե որոշեցինք այն հրապարակային անել մեկ պատճառով՝ սուտը շատ էր, պետք էր հրահրել բաց ու գրագետ խոսակցություն։ Ոմանք անսպասելիորեն նեղացան, փորձեցին խանգարել, բայց մենք ճիշտ էինք ու հետևաբար՝ համառ։

Մեդիա հարթությունում մեծ թափ է առնում պոդքաստի ժանրը։ Տարբեր թեմաներով, տարբեր հարթակներում, տարբեր դեմքերի հեղինակած պոդքաստները միավորում է բաց խոսակցության դիմագիծը։

Կարպիս Փաշոյան- Գոռ Մադոյան, Վազգեն Սաղաթելյան-Նարեկ Սամսոնյան, Նարեկ Ամիրխանյան, Բորիս Մուրազի, Լիլիթ Հարությունյան, Հետք, Սիվիլնեթ, և այլ շատերը առցանց հարթակներում մեզ կանչում են բաց խոսակցության։

Նրանք խոսում են տարբեր թեմաներից, քննարկում են տարբեր հարցեր, սոցիալական տարբեր խնդիրներ, խոսում են տարբեր բառապաշարով. կարևորը՝ նրանք միասին ստեղծում են բաց, անկաշկանդ, քծնանքից ու կոնյունկտուրայից ազատ խոսակցության ենթամշակույթը։ Կարճ ժամանակ անց դա դառնալու է գերիշխող մշակույթ, ինչն էլ դառնալու է նախկին և ներկա շատերի կոմֆորտի ավարտը։

Բաց խոսակցության ալիքն ի վերջո հանգեցնելու է հարցին՝ ինչպե՞ս 30  տարում քանդվեց մեր պետականությունը, ինչո՞ւ այսպես եղավ։ Իզուր են ոմանք մտածում, թե իրենց փողի կամ գրին քարտերի միջոցով կարողանալու են խուսափել այս փուլից։ Հաջորդ հարցը լինելու է՝ ինչպե՞ս պահել պետությունը, գնալ ժամանակակից պետության ճանապարհով՝ արժանապատիվ հասարակությամբ։

Հույսի պրոցես համար երկու

Ստեղծվում են պայքարի նոր ձևաչափեր։ Դա նույնիսկ պայքարի պրոցես չէ, այլ՝ կենսունակության ստուգման։ Ասելիք չունեցող «լիդերությունը»՝ իր հին պատկերացումներով, իր կոպտագույն սխալներով, հաճախ՝ իր բացակայությամբ այլևս բան չունի ասելու ցեղասպանության և պետականության կորստի շեմին կանգնած մեր ժողովրդին։ Մենք պետք է բացենք մեր աչքերը և արձանագրենք, որ այս օրհասական պահին ազգը չունի լիդերություն։ Թե ինչու՝ այլ հարց է, բայց դա փաստ է։ Ստեղծվող նոր միավորները, շարժումները խոսում են առողջացման պրոցեսի մասին։ Վստահ եմ՝ ստեղծվելու են նորերը. որոշները կլինեն կենսունակ, որոշները կմարեն, բայց դա առողջացման նշան է։ Տարբեր կիսամեռ ձևաչափերում առկա լավ գործիչներն անշուշտ հանգրվանելու են այս կամ այն՝ նոր ստեղծված համակարգերում, ինչը միայն նոր թափ կտա պրոցեսին։ Եվ պրոցեսի ընթացքում կհայտնվեն մարդիկ, ովքեր ունակ են ավելի մեծ բեռի, ավելի մեծ պատասխանատվության, ավելի մեծ ծավալի աշխատանքի։ Եվ հենց այդ պրոցեսում չափազանց կարևոր է երկրի հիմնադիրներից շատերի շունչը, խորհուրդը։ Կարևոր է, որ նրանք չլռեն և առաջարկեն իրենց հայացքը, առողջացման իրենց տարբերակները։ Այնպես, ինչպես պարբերաբար Վարդան Օսկանյանն է հանդես գալիս պրոցեսներին սեփական պրոֆեսիոնալ, մտահոգ արձագանքով։ Այսօր էլ Վազգեն Մանուկյանն է ձևակերպել բավականին կարևոր կոչ՝ ուղղված օրվա պաշտոնյաներին՝ ուժայիններ, նախարարներ, փոխնախարարներ և այլն։

Այսպիսով, կա երկու զուգահեռ պրոցես, ու թափ առնող բաց խոսակցության ալիքը և նոր բովանդակություն ու նոր պատասխանատվություն վերցնող ձևաչափերը տալիս են հույսի զգալի պաշար։

Ամեն կերպ այս երկու պրոցեսներին պետք է աջակցել, ինչը և ես անելու եմ։

Շարունակելի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքովՀայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանումՄեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասինՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան (տեսանյութ)Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ)ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգՄուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Սրբազան (տեսանյութ)«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ըՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանՈՒՂԻՂ. Գյումրու թատերական հրապարակում մեկնարկվել է Սրբազան շարժման հանրահավաքըԵթե մտածում են` հարկելով կահաբեկեն Եկեղեցուն, ապա չեն ճանաչում, Եկեղեցու անդամ չեն. Միքայել Սրբազան (տեսանյութ)Թուրքը որ եկավ, համարյա մեր ոստիկանների պես ա լինելու, կարող ա անգամ ավելի թույլ. նորատուսցի (տեսանյութ)Ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրաԳեղարքունիքում փակվում են ճանապարհներ` ի աջակցություն Սրբազան շարժման (տեսանյութ)Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունՀունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբԶինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել Մեզնից է կախված, թե ինչպիսի մարդ երեխաները կմեծանան ու ինչպիսի աշխարհում կապրեն. Տավուշի մարզպետ 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը Չինաստանի հետ պատերազմը անխուսափելի չէ. Պենտագոնի ղեկավար Բագրատ Սրբազանն իր ծննդավայր Գյումրիում է (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխելՈչ մի լավ բան չեմ տեսել Փաշինյանից. իմ հավատն ունեմ, իմ եկեղեցին, թող հրաժարական տա. գյումրեցի (տեսանյութ)
Ամենադիտված