Հուրգադայում տղամարդ է մահացել շնաձկան հարձակման հետևանքով․ ահասարսուռ կադրեր
ՏեսանյութերԵգիպտոսի Հուրգադա հանգստավայրի տարածքում շնաձուկը հարձակվել է լողորդների վրա։ Առնվազն մեկ զբոսաշրջիկ, ով լողալիս է եղել Dream Beach ծովափի տարածքում, մահացել է։ Ականատեսները հրապարակել են հարձակման պահի սարսափելի կադրերը։
«Աղջիկը կարողացել է փախչել, նա հարվածն իր վրա է վերցրել։ Սարսափելի բան է, ահա տղայի մնացորդները։ ես դողում եմ։ Հենց աչքիս առաջ շնաձուկը կերավ տղային։ Կարծում եմ, որ պետք է հարյուր գրամ խմել, ես ինձ իսկապես վատ եմ զգում », - ասել է հարձակման ականատեսը Baza Telegram–յան ալիքին:
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հորդորել է համաքաղաքացիներին «ջրում գտնվելու ժամանակ զգոն լինել»։ Baza-ի նախնական տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։
«Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ռուս զբոսաշրջիկի մահը հաստատել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը», հայտնում է «Զվեզդան»։
Տեսանյութը նաև՝ այստեղ։