Երևան-Բաթումի-Երևան գնացքն այսօր ուղերթ է իրականացրել
Հասարակություն![Երևան-Բաթումի-Երևան գնացքն այսօր ուղերթ է իրականացրել](/timthumb.php?src=disc/14-06-23/b2e020185c9f9842bb8de79c62effc02.jpg&w=780)
Երևան-Բաթումի-Երևան գնացքն այսօր ուղերթ է իրականացրել: Այս մասին հայտնում է «Հարավկոսվկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։ Այն վրացական հանգստավայր կհասցնի մոտ 120 ուղևորի։
Բաթումի գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը մնացել է անփոփոխ:
![](banners/armflix.jpg)