Իրանը հերքել է Մեծամորի ատոմակայանի թափոններով Արաքս գետի աղտոտման մասին լուրերը
ԻրանԻրանի միջուկային կարգավորման վարչությունը (INRA) հայտնել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արաքս գետում ռադիոակտիվ աղտոտվածություն մինչ այժմ չի հայտնաբերվել, հաղորդում է Irna–ն:
Արաքս գետում ռադիոակտիվ նյութերի հետ կապված մշտադիտարկում է իրականացվում տարին մեկ անգամ, և առաջիկայում այդ տարածքում կտեղադրվեն նաև առցանց մոնիտորինգի սարքեր, ԶԼՄ–ներում տեղ գտած հայտարարություններին արձագանքել են վարչությունից։
Ըստ Իրանի միջուկային կարգավորման վարչության փորձագետների՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի և Արաքս գետի գետի միջև հեռավորությունը մեծ է, և անհավանական է, որ այս կայանից կեղտաջրերը հայտնվեն գետում և աղտոտեն ռադիոակտիվ նյութերով: