Իրանցի կանանց այսուհետ կթույլատրվի մարզադաշտերում ֆուտբոլ դիտել
ՍպորտԻրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել ֆուտբոլի մարզադաշտերում կանանց ներկայությանը, հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհդի Թաջը։ Այս մասին հայտնում է ISNA-ն։
«Աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կորոշի, թե ինչպես դա իրականացնել»,- ասել է Թաջը: Նա հավելել է, որ հանրապետությունում կստեղծվի նաեւ կանանց սպորտին նվիրված ռադիո։
Թաջը նշել է, որ շուտով պատրաստ կլինի Թեհրանի «Ազադի» մարզադաշտը։
Կանանց արգելվել է հաճախել տղամարդկանց ֆուտբոլի խաղերին 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո: Որոշ դեպքերում նրանց ոչ պաշտոնապես թույլ են տվել մտնել մարզադաշտեր, օրինակ՝ մարտի 23-ին Ռուսաստանի և Իրանի միջև ընկերական հանդիպման (1:1) ժամանակ: