Բեռլինի մոտ ոստիկանները փնտրում են փախած առյուծի
Այլ![Բեռլինի մոտ ոստիկանները փնտրում են փախած առյուծի](/timthumb.php?src=disc/20-07-23/9d19b59c3151c0a688ea56e22d287b52.jpg&w=780)
Գերմանիայում ոստիկանությունը փնտրում է փախած առյուծի։ Ենթադրվում է, որ կենդանին թաքնվել է Բեռլինի արվարձաններում։ Այս մասին հայտնում է գերմանական Prosieben հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահների տվյալներին։
Ականատեսների վկայությամբ՝ գիշատչին սկզբում նկատել են քաղաքային մայրուղիներից մեկի մոտ թփուտներում թաքնված։ Ավելի ուշ առյուծի հետ տեղի ունեցած միջադեպը գրավել է ոստիկանության աշխատակիցների ուշադրությունը, ովքեր հայտնել են, որ վայրի կենդանուն որոնելու օպերացիան արդեն սկսվել է։ Նշվում է, որ դիտարկվում է ինչպես կենդանու ժամանակավոր քնացնելու, այնպես էլ նրան գնդակահարելու հնարավորությունը։
Միևնույն ժամանակ, անհայտ է մնում, թե որտեղից է փախել գազանը, քանի որ տեղի կենդանաբանական այգիները, կենդանիների ապաստարաններն ու կրկեսները չեն հայտնել առյուծի փախուստի մասին, հայտնում է հեռուստաալիքը։
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացրել են Բեռլինի բնակիչներին և զբոսաշրջիկներին վայրի կենդանու հարձակման վտանգի մասին, որն այս պահին ազատորեն շրջում է վայրի բնության մեջ՝ քաղաքի հարավային ծայրամասերի մոտ։
![](banners/armflix.jpg)