«Չայնիի» ոլորաններում այրվել է տնտեսական ապրանքներ տեղափոխող Ford Transit-ը․ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Չայնիի ոլորաններում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 28-ամյա Էդգար Պողոսյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայում։
Մինչ հրշեջների ժամանումը՝ վարորդը քաղաքացիների օգնությամբ փորձել է կանխել կրակի տարածումը, սակայն այն այնքան արագ է տարածվել, որ հրշեջների ժամանումից հետո նոր հնարավոր է եղել մարել կրակը։
Ավտոմեքնենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Կայքի տեղեկություններով, ավտոմեքենան ինչ-որ անհատ ձեռներեցի է և նշված ավտոմեքենայով առևտրի կենտրոններ էին տեղափոխվում տնտեսական ապրանքներ, հիմնականում՝ լվացքի պարագաներ։