Քննարկվել է «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունում հայկական քվոտայով հաստիքների համալրման հարցը
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ Դատոն քաղաքում, մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին և համատեղ ձեռնարկության բոլոր բաժնետերերի ժողովին: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Տնօրենների հերթական նիստի շրջանակներում քննարկվել են համատեղ ձեռնարկության գործունեության ընթացիկ վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարները, ուղղությունները։
Քննարկվել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի կանոնադրության փոփոխության նախագիծը:
Նախարարը կարևորել է ընկերության հետ կապված խնդիրների արագ կարգավորման և ընկերության շահութաբերության ապահովման հարցը, բարձրացվել է նաև ձեռնարկությունում հայկական քվոտայով հաստիքների համալրման հարցը։