Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
ՀասարակությունՍեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը Oragir.News-ի հետ զրույցում հասատատեց անձամբ Ազոյանը։ «Այո մասնակցելու եմ, բայց չեմ ցանկանում հեռախոսով հարցազրույց տալ»,-ասաց դերասանը։
Հարցին՝ հնարավո՞ր է վիդեո տարբերակով հարցազրույց իրականացնել, Ազոյանը բացասական պատասխան տվեց․ «Այս երկու օրը ես վիդեո կնկարահանեմ, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կլինեն»։
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Հովհաննես Ազոյանը ընտրություններին մասնակցելու է Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցության» ցուցակով։
Հիշեցնենք նաև, որ Ազոյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 թվականի «հեղափոխությանը», սակայն վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ հիասթափված է ներկա իշխանություններից։