Հայ ժողովուրդը ոչ մեկի վրա չի հարձակվում և արժանի է պաշտպանության․ Նատալի Լուազո
Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն Թվիթերի իր էջում հայտարարել է, որ հայ ժողովուրդը արժանի է պաշտպանության։
«Հայաստանում ԵՄ առաքելությունն ականատես է եղել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին կրակոցների։ Նա նաև ականատես է եղել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը։ Եվրոպան այնտեղ աչք ու ականջ ունի։ Նրան պակասում է գործելու կարողությունը։ Թե՞ բավարար կամք չկա։ Հայ ժողովուրդը ոչ մեկի վրա չի հարձակվում և արժանի է պաշտպանության»,- գրել է նա։