Սաղաթելյանի և Սամսոնյանի գործով նիստին դատախազները տանջվում էին, կռիվ տալիս օբյեկտիվության դեմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ընդունելություն էր կազմակերպել․ ներկա էր փոխարտգործնախարարը Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստերը՝ Ստեփան Ավագյանին նվիրված մրցաշարի հաղթող Խոշոր հրդեհ Ստամբուլի գործարաններից մեկում․ լսվել են պայթյունի ձայներ, կրակը քամին տարածել է հարակից անտառներ Քաղշին կոմիտեից հանձնարարել են չշեղվել աղետի գոտում վերակառուցման ծրագրերի ժամանակացույցից Փաշինյանը ՔՊ-ականների հետ Սյունիքում աշխատանքներին առնչվող հարցեր է քննարկել Գրիգոր Մինասյանը գործուղվում է Հաագա՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու Վլադիմիր Պուտինը ժամանեց Հյուսիսային Կորեա․ մանրամասներ Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին․ Սերգեյ Լեբեդև Մեզանում տեղի ունեցողը քաղաքական և տնտեսական աղետ չէ, այն իրավագիտակցության ճգնաժամ է. Մհեր Ավետիսյան 

Տիգրան Ավինյանի ամենամեծ հակառակորդը Փաշինյանն է․ Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Ավինյանին հաջողվելու է կոնսոլիդացնել հայտնի ժողովրդական ներկապնակը՝ ձայն բերողներ, «բեսեդկաներում» նստողներ, շինթույլտվության համար գործարքի գնացողներ, կենցաղային հարցերով հմուտ բանակցողներ, հարատեւ տնօրեններ եւ այլն, եւ այլն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Եթե ընտրելու ենք սովորական համայնքի ղեկավար, ապա Տ. Ավինյանի շանսերը ամենամեծն են։ Վարչական ռեսուրսի եւ, պայմանական ասած, «MAN» ավտոբուսի  (որից իրականում սովորական քաղաքացին օգտվում է) ձայները նրանն են։

Իսկ եթե ընտրելու ենք ղեկավար այն պետության մայրաքաղաքի, որի լինել-չլինելը նույն իշխանությունը հարցականի տակ է դնում, ապա պատկերն էապես խճճվում է։ Այս դեպքում երկու նոր դերակատար է հայտնվում. հանրությունը եւ Արցախը։ Ի վերջո, սա մարդկանց քվեարկություն է լինելու, եւ մարդիկ քվեարկելու են որպես անհատ, որպես հասարակություն, ու որպես հայրենակից՝ 120 հազար հայի ։

Այս իմաստով Տ. Ավինյանի ամենամեծ հակառակորդը Ն. Փաշինյանն է։ Բոլորը հասկանում են, որ Ավինյանի հաղթանակը Նիկոլը բնականորեն համարելու է անձամբ իրենը եւ ձեւակերպելու է որպես վստահության քվե՝ իրեն։ Երբ իշխանության ղեկավարը իր իշխանության հինգերորդ տարում հայտարարում է, որ մենք կանգնած ենք պետականության կորստի եւ ցեղասպանության վտանգի առաջ, ու այդ երկրի մայրաքաղաքի ընտրություններում հաղթում է, ապա թշնամին իրեն կարող է վերապահել «բարոյական իրավունք»՝ անելու ինչ ուզում է այդ մայրաքաղաքի հետ։ Կկարողանա՞ արդյոք Ավինյանը ինչ-որ չափով չեզոքացնել իր համար  Փաշինյանի գործոնը, դժվար է ասել։ Դա շատ բարդ, գրագետ, դանակի սայրին պրոցես է։

Ի՞նչ աստիճանով հանրությունը մասնակից կդառնա գալիք ընտրություններին. կախված  է մեր բոլորի ջանքերից եւ , իհարկե, իրավիճակից։ Պետք է ֆիքսել, որ դա միայն ցանկությամբ չի լինում, այլ՝ հանրության հետ հստակ, ճիշտ աշխատանքով։

Իրականությունն այն է, որ ընտրությունների պասիվության ֆոնին Տ. Ավինյանին հաջողվելու է կոնսոլիդացնել հայտնի ժողովրդական ներկապնակը՝ ձայն բերողներ, «բեսեդկաներում» նստողներ, շինթույլտվության համար գործարքի գնացողներ, կենցաղային հարցերով հմուտ բանակցողներ, հարատեւ տնօրեններ եւ այլն, եւ այլն։ Սա բնական է, եւ նրանց կոնսոլիդացնողը ունենալու է բարոյական իրավունք՝ իրեն ընկալելու որպես «հանրության քաղաքապետ»։ Եվ ո՞վ իրավունք կունենա ասել՝ քո ընտրողը հանրություն չէ, այ իմը հանրությունն էր, բայց «իմը» չեկավ ընտրության։ Այս իմաստով ոչ միայն սեփական ընտրողին, այլեւ ընդհանրապես ընտրողին տեղամաս ուղղորդելը կարեւոր խնդիր է նաեւ մյուս թեկնածուների համար։ Եվ դա կարող է լինել 12 թեկնածուների (բացառությամբ՝ Ավինյանի) համատեղ պրոցեսը՝ 13-1 քաղաքականություն։

Արցախի ներգրավվածությունը երեւանյան ընտրություններին մի կողմից բնական է, մյուս կողմից պահանջում է ճիշտ տեխնոլոգիական լուծումներ։ Հակառակ դեպքում այն կմնա զուտ որպես էմոցիա, որը կխեղդեն կենցաղային թեմաների ծավալով։ Պարզ ասած՝ կարող է ստացվել մի վիճակ, երբ քաղաքացին, որի սիրտը իսկապես ցավում է Արցախի համար, վերջացած նիկոլական չէ, բայց կգնա քվեարկելու Արցախի անուն չտված թեկնածուին կամ թեկնածուներին ու կունենա ինքնահիմնավորում՝ «Երեւանի քաղաքապետը ի՞նչ կարող է անել Արցախի հարցում»։ Որպեսզի այս հարցադրումը չդառնա էլեկտորալ տրամադրություն, անհրաժեշտ է Արցախի թեման էմոցիայից վերափոխել աշխատանքային ծրագրի։ Արձանագրենք, որ  այս պահին  մի դաշինք կա առայժմ, որ հայտարարել է այդ նշաձողը վերցնելու մասին։ Սա նույնպես բարդ խնդիր է եւ պահանջում է գրագետ աշխատանք, որովհետեւ սրանից շատ բան է կախված։

Ի դեպ, ցինիկ չհնչի, բայց օրերս մի լրիվ իրական թեկնածու էլ հայտնվեց. Ադրբեջանում  սկսել են «Իրիվանի Խանի ժառանգորդի» պաշտոնական PR-ը։ Ինչ-որ մի ծաղրածու, որին այդպես է ներկայացնում Բաքուն, ու որը վստահ է, որ հեռու չէ ժամանակը, որ ինքը կստանա «պապերի ժառանգությունը»։ Եթե կրկեսը թողնենք մի կողմ, բայց չէ՞ որ իրական է, որ երեւանցին իր ձայնով՝ տված կամ չտված, կարող է մոտեցնել այդ պահը։

Եթե Երեւանն ընտրելու է Արցախը Արդբեջանի մաս համարող ուժին, հետո ՄԱԿ-երում ումի՞ց ինչ ենք պահանջելու։ Սա, ի դեպ, Ավինյանի համար էլ է մտածելու խնդիր. եթե համաձայն չէ այսօրվա պաշտոնական Երեւանի տեսակետի հետ, թող գտնի լուծում՝ դա հանրությանն ասելու։

Երեւանի ընտրությունը ոչ թե վերջնանպատակ է, այլ՝ միջոց եւ ընթացք։ Անհավանական է, բայց փաստ. 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո բոլոր ցուցակ գլխավորողները, Նիկոլից բացի, գնացին տուն։ Սա աբսուրդ է, բայց ցավոք այդպես է։

Այսօր շատ կարեւոր է հասկանալ եւ բացատրել ընտրողին, թե Երեւանի ընտրություններից հետո ո´վ եւ ովքե´ր են գնալու տուն, եւ ով է մնալու հանրային կյանքում եւ ինչպես՝ անկախ արդյունքներից։ Սա շատ կարեւոր է։

Բոլորս լավ գիտակցում ենք, որ Հայաստանին սպասում են լարված, անկանխատեսելի զարգացումներ։ Ամիսներ, երբ ամեն ինչ հնարավոր է։ Եվ վերջապես. ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ի´նչ մթնոլորտ, ի´նչ իրավիճակ է լինելու ընտրությունների շեմին։ Այն կարող է էապես տարբերվել այսօրվանից, ընթացքում իրավիճակը կարող է այլ լինել, վերջում՝ լրիվ ուրիշ։ Կարեւոր է հաշվարկել տարբեր սցենարներ՝ միավորվել, բոյկոտել, գնալ «խելացի քվեարկության», ինքնաբացարկի, եւ այլն։ Հնարավոր է ամեն ինչ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սաղաթելյանի և Սամսոնյանի գործով նիստին դատախազները տանջվում էին, կռիվ տալիս օբյեկտիվության դեմ ԱԳ փոխնախարարը Մալթայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ընդունելություն էր կազմակերպել․ ներկա էր փոխարտգործնախարարըՀնդկաստանը ներկայացնող գրոսմայստերը՝ Ստեփան Ավագյանին նվիրված մրցաշարի հաղթող Խոշոր հրդեհ Ստամբուլի գործարաններից մեկում․ լսվել են պայթյունի ձայներ, կրակը քամին տարածել է հարակից անտառներՔաղշին կոմիտեից հանձնարարել են չշեղվել աղետի գոտում վերակառուցման ծրագրերի ժամանակացույցիցՓաշինյանը ՔՊ-ականների հետ Սյունիքում աշխատանքներին առնչվող հարցեր է քննարկելԳրիգոր Մինասյանը գործուղվում է Հաագա՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու Վլադիմիր Պուտինը ժամանեց Հյուսիսային Կորեա․ մանրամասներ Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին․ Սերգեյ ԼեբեդևՖրանսիացի ականավոր գործիչները դիմել են Մակրոնին՝ Ֆրանսիայի զինված ուժերը ՀՀ ուղարկելու խնդրանքով Մեզանում տեղի ունեցողը քաղաքական և տնտեսական աղետ չէ, այն իրավագիտակցության ճգնաժամ է. Մհեր ԱվետիսյանՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթՎաղը տեղի կունենա Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը․ կներկայացվեն Շարժման հետագա քայլերըՄարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հանդիպակաց գոտում․ կա վիրավորԱՄՆ-ն խնդիր է դրել Վրաստանը փոխարինել Հայաստանով, հեռուն գնացող նպատակներ ունի. միջազգայնագետ Լոռու մարզպետը «ԼՈՖԹ Վանաձորում» մասնակցել է ԼՂ-ից բռնի տեղահանված, քաղաքացիների հետ հանդիպմանըԱդրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղ համայնքի ավագանու անդամ Դատախազներն ասում են՝ Նարեկի, Վազգենի խոսքը դատարանը չպիտի սահմանափակեր, դրա համար պիտի նստեն. Մելիքյան «Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ»․ Գևորգ ՊապոյանԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ռազմական համաձայնագիր է կնքվել «Փաշինյանը «ջրեց» փաստաթղթավորված հետաքննության մեխանիզմների ներդրման գործընթացը. բանավոր պայմանավորվածությունն Ալիևն օգտագործեց պատերազմի նախապատրաստության համար». Տ. Աբրահամյան. 168.am ԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին Արամ Ա. կաթողիկոսը Իրանի դեսպանի հետ քննարկել է արցահայության հետ վերադարձի իրավունքըՍարգիս Գալստյանի գործով նախաքննությունը չի ավարտվել, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ չունիՎահագն Խաչատուրյան, գնա, շաքարաքլոր ծախի. Նիքոլ Փաշին, լավություն արա, բիձա մարդ ես, Արքիմեդը քեզնից ջահել ա երևում. Գևորգ Պետրոսյան Հանրային մեղադրողների միջնորդությունը իրավաչափ չէր. պաշտպաններ «Եթե Պուտինն էլ իրեն պահի լկտիի նման, Ռուսաստան էլ չենք գնա». Հովիկ Աղազարյան «Hyundai»-ի դանակահարված վարորդին բժիշկները տեղափոխել են հիվանդանոցՓաստաբան Արսեն Բաբայանը ՀՅԴ գործիչների ապօրինի ձերբակալությունների մասին«Եթե Պուտինն էլ իրեն պահի լկտիի նման, Ռուսաստան էլ չենք գնա». Հովիկ ԱղազարյանԱննա Հակոբյանն իսկապես գումար է խնդրել «Իմ քայլի» համարԵրևանում և Գեղարքունիքի մարզում երեք գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվելԱդրբեջանի ՊՆ-ից արձագանքել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքված նոր պայմանագրինՉստեղծվի տպավորություն՝ այսպիսի միջնորդություններով հնարավոր է ազդել դատավորի անկախության վրա. դատավոր Բաքուն կրկին սպառնում է. այս անգամ ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ՖրանսիայինՀայաստանն ու Ֆրանսիան ռազմարդյունաբերության ոլորտում ստորագրել են մի շարք պայմանագրերՀունիսի 21-ից Պուշկին-Աբովյան խաչմերուկից մինչև Պուշկին-Նալբանդյան հատված վճարովի կայանատեղի կլինիԿյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Համելտ Գևորգյանը Մեսրոպ Պապիկյանը հեռացվել է Մարտական եղբայրության շարքերիցԱվելի քան 1500 անօրինական միգրանտ կվտարվի ՌԴ-ից Մոսկվայի մարզում իրականացված ռեյդից հետո Սլովակիան համաձայնել է պաշտպանել Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոլվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է՝ փակելով ճանապարհըԵվրոն թանկացել էՀեղափոխական և հակահեղափոխական ՆիկոլներըԻրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. 50 մարդ է վիրավnրվելԵՄ 3 փորձագետներ կօգնեն գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասներըՌուսաստանում ավտոբուսը բախվել է երկու բեռնատարի և մեկ մարդատարի. 7 մարդ է մահացել (լուսանկարներ)Սուրեն Պապիկյանը շարունակել է շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում
Ամենադիտված