Կատաղած շան կծածից տուժած 4 երեխաներից 3-ը դուրս են գրվել հիվանդանոցից
ՀասարակությունՇան կծելու հետևանքով Եղեգնաձորի ԲԿ-ից 4 երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Երեխաների մոտ առկա են եղել վերջույթների կծած վերքեր։ Դրանք մշակելուց և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանցից երեքը վերադարձել է Եղեգնաձոր, իսկ մեկը շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում, հայտնում են ԲԿ-ից:
Երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Երեկ կատարվել է վակցինացիա, իսկ այսօր՝ իմմունոգլոբուլին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել էր կատաղություն հիվանդություն: