Դանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքից Հռոմի պապը Վատիկան է հրավիրել ավելի քան 100 հայտնի կատակերգուների Դեպի Հանրապետության հրապարակ` հանրահավաքի երթը կմեկնարկվի երեք ուղղություններով Ստեղ որտե՞ղ են պաղպաղակ վաճառում. Փաշինյանը Ախթալայում պաղպաղակ է հուրասիրել երեխաներին Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ հունիսի 9-ից 11-ը Telegram-ը զանգվածային խափանում է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել է Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 884մ3/վ Ստեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներ Խորվաթիայի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Պորտուգալիային 

Այսօր Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում կմատուցվի ննջեցյալների հիշատակի Սուրբ Պատարագ

Հասարակություն

Այս տարի սեպտեմբերի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Խաչվերացի տոնին նվիրված տոնական Սուրբ Պատարագը մատուցվեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն էր:

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է՝ հինգերորդը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձին և փառաբանությանը:

Հայ Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի, ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարություն տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլես կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սուրբ Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, և բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով:

Ինչպես բոլոր տաղավար տոներից հետո, այնպես Խաչվերացին հաջորդող երկուշաբթին՝ սեպտեմբերի 18-ը, Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում կմատուցվի ննջեցյալների հիշատակի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հոգեհանգստյան կարգ։ Հայ Եկեղեցու վարդապետության մեջ չեն տարանջատվում հին ու նոր հանգուցյալները, եւ բոլորի հիշատակի համար հոգեհանգստյան կարգ է կատարվում Մեռելոցին։ Գերեզմաններ այցելությունները եւս կատարվում են Մեռելոցին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքիցՀռոմի պապը Վատիկան է հրավիրել ավելի քան 100 հայտնի կատակերգուներիԴեպի Հանրապետության հրապարակ` հանրահավաքի երթը կմեկնարկվի երեք ուղղություններովՍտեղ որտե՞ղ են պաղպաղակ վաճառում. Փաշինյանը Ախթալայում պաղպաղակ է հուրասիրել երեխաներինԵրևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ հունիսի 9-ից 11-ըTelegram-ը զանգվածային խափանում է ունեցելԵրևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել էԴեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 884մ3/վՍտեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներԽորվաթիայի հավաքականն ընկերական խաղում հաղթեց ՊորտուգալիայինԴիլիջանի թունելի մոտ բախվել են Հայաստանի քաղաքացու և Չինաստանի քաղաքացու մոտոցիկլետները․ 3 հոգու հոսպիտալացրել ենԿառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետն այցելել է աղետի գոտիՀայաստանում առաջնային խնդիրը ոչ թե «լավ ապրելն» է, այլ անվտանգությունը. Վարդան ՈսկանյանՄահացել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Դե ԼուարըՔննարկեցինք հեղեղումներից տուժած բնակիչներին աջակցություն տրամադրելու հարցը. ՓաշինյանԱմենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների վարկանիշն ըստ Transfermarket-իՊետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է. ԱշոտյանՇվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. ՄակրոնԵս խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը. Փաշինյան«ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակումԱննա Հակոբյանն իր օգնականի հետ նոր լուսանկար է հրապարակելԽաշթառակի կամրջի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն սեղմ ժամկետներում․ ՓաշինյանՀունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվելՀայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումՓաշինյանը ծանոթանում է Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման աշխատանքներին (տեսանյութ)Քննարկվել են խաղողի մթերման, կոնյակի արտադրության ոլորտը զարգացնելուն վերաբերող հարցերԻգա Շվյոնտեկը՝ Ռոլան Գարոսի հաղթողԳազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցիՓրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցԿիրակի՝ 18․30 լինե՛նք Հանրապետական հրապարակում վերջնական գործողությունների համար․ ՍրբազանՊետք է հեռացնենք, որովհետև ինքը չի հեռանում․ Եվ հեռացնելու ենք․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)ԱԱԾ տնօրենը Փաշինյանին է ներկայացնում Կիրանց-Բաղանիս հատվածի սահմանային դրությունը (տեսանյութ)Պայքարը վերջնական կհաջողի, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին 3-րդ դեմքով խոսելը. ԱշոտյանԼոռին էլ է դառնալու սահմանապահ, աչքերը փակեք պատկերացնեք՝ մղձավանջ է. Սրբազան (տեսանյութ)Ջհանդամը, թե սաղ չի առել-տարել, բարին Ձեր հետ լինի. Փաշինյան (տեսանյութ)Կորել է Արցախից տեղահանված Ելենա ԴադայանըՓաշինյանը աղետից տուժած Քարկոփում է (տեսանյութ)Հունիսի 9-ին՝ վճռական գործողություն, ո՛չ աջ, ո՛չ ձախ. Բագրատ Սրբազան Վթարային ջրանջատում՝ Աջափնյակյում Մակրոնը հայտնել է՝ ինչը կարող է հիմք ստեղծել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի համարԻնտենսիվ անձրևներ են սպասվում․ ափամերձ տարածքներում պետք է ցուցաբերել զգոնություն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Վրաստան ուղևորվելիս ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին 43-ամյա տղամարդը կալանավորվել է խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով. ՔԿ Ռուսաստանն երկու տարով հեռացվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայից Լnռիnւմ մեկ ու կես ամuական երեխան nտնաթաթի ջերմային այրվածքnվ տեղափnխվել է hիվանդանոց Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինիՈ՞վ ա գալիս պաղպաղակ ուտելու, ո՞րտեղ են վաճառում. Փաշինյանը Ախթալայում երեխաներին սկսեց հյուրասիրել (տեսանյութ) «Լա՞վ եք, տղե'րք, ինչի՞ եք ջղայնացած, օրհնվե'ք». Սրբազանը Վանաձորում ձեռքով բարևում է ոստիկաններին (տեսանյութ) Ոտքս Վանաձոր դնելով` ողջունում եմ մեր քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին, զգացումներս խառն են (տեսանյութ)Թումանյան փողոցում որոշ խանութներ եւ սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված