ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» Հայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվեն ՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը» Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով 

Ես Ադրբեջանի հետ բանակցել եմ միջնորդված, և արդեն իսկ կար ձեռք բերված պայմանավորվածություն․ Սամվել Բաբայան

Քաղաքական

Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան. այս չորսը պետք է պատասխան տան ու կանգնեն դատարանի առաջ, նրանք են Արցախը հասցրել կործանման իրենց 22 պատգամավորների հետ: Այս մասին ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը Հանրային հեռուտաընկերության եթերում:

«Բացի այդ 2-րդ կետով իրենք հայտարարել են, որ Հայաստանը իր բանակը պետք է հանի, Հայաստանն այնտեղ բանակ չունի, ինչ բանակ պետք է հանի, ես գիտեմ էդ տեքստն ով է գրել, ռուսական կողմը գրել է էդ տեքստը, տվել է, որ Հայաստանին նորից մտցնի խաղի մեջ, իբր Հայաստանը չի կատարել իր պարտականությունը, Ադրբեջանը նորից հարվածներ է հասցնում, էս խելոքներն էլ գնացել են դրան եւ ամբողջ բանակի արսենալը՝ 100 հատ տանկ, 160-170 հաուբից, գրադները, ՏՈՌ-երը, մի ամբողջ բանակի զենք հանձնել են Ադրբեջանին, առանց վնասելու, ամբողջական: Ինձ էլ ասել են՝ մնա մեզ հետ, որ մեր հանցագործությանը մասնակից դառնաս, մեր կողքը կանգնի, որ պատասխանատվության մի մասը դու կրես: Իմ այս ասածները համարեք հաղորդում, հենց նրանք Հայաստան մտան, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ կար համաձայնություն, որով կարելի կլիներ խուսափել այս ամենից․ «Մենք կարող էինք 4400 քառակուսի կիլոմետրի վրա ստեղծեինք մեր ավտոնոմ ռեսպուբլիկան, մեր գվարդիան ունենայինք… էս մարդիկ չեն թողել»,- ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանը համաձայն է եղել այս առաջարկին:

Բաբայանը հայտնեց, որ անմիջապես ինքը չի մասնակցել բանակցություններին, այլ բանակցել է միջնորդված, և արդեն իսկ կար ձեռք բերված պայմանավորվածություն։

«Այդ մարդիկ զավթեցին իշխանությունը և կատարեցին հանցագործություն»,-ասաց նա։

Բաբայանը ասաց, որ այս տարբերակը ինքը Արցախի իշխանություններին չի ներկայացրել, քանի որ նրանք չեն էլ ցանկացել լսել, վերջին 15 օրերին նրանք Բաբայանին անվտանգության որեւէ նիստի չեն հրավիրել:

«Իրենք պետք է դատարանի առաջ կանգնեն, պետական հանցագործ են, ժողովուրդը հանրաքվե է արել, ընտրել է անկախություն, իրենք այդ անկախությունը մի փաստաթղթով չեղյալ են հայտարարել, որի իրավունքը չունեին, եւ Ղարաբաղը հանձնել են Ադրբեջանին լրիվությամբ, հիմա էլ ժողովրդին տարհանում են: Էս մարդիկ պետական հանցագործներ են, ՀՀ-ն տարեկան 500 միլիոն դրամ է ծախսել, որ էդ ժողովուրդը վերադառնա, կյանքը բարելավվի, վերջում էլ գրեցին, որ Հայաստանը հանցագործն է: Ավելին ասեմ՝ այն ծանր տեխնիկան, որ Ադրբեջանն ընդունել է, կարող են  ստուգել, դա  90-ականներին Ադրբեջանից գրավված տեխնիկան է, դա Հայաստանինը չէ, թող համարներով նայեն, տեսնեն»:

Բաբայանը հիշեցրեց, որ երբ ինքը հայտարարում էր, որ պետք է ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, Հայաստանում քաղաքական ուժերը ասացին, որ ինքը «դավաճան» է:

«Հիմա ուզում եմ, որ այդ ուժերը որոնք օֆիցիալ շնորհավորել են (խմբ. Շահրամանյանին), ասեն՝ իրենք դավաճան են, թե՝ ոչ: Այդ մարդիկ դեմ էին Աղդամով առեւտրին, արեցի՞ն բայց, երկիրը հանձնեցին, բա էլ ինչից են խոսում, հիվանդ են ուղեղներից: Մի անգամ ես ԱԺ-ում ելույթ եմ ունեցել, ասել եմ, որ Ադրբեջանի հետ մենք բանակցություններ ունենք, փաստաթուղթ եմ ուղարկել, սպասում ենք պատասխանի, 2 օր հետո իրենք տարածում են, թե դա այդքան էլ այդպես չի, դա սուտ ա, իրան՝ էդ դեսանտնիկները, այդ կապիկները, գործակալ են, իրենց ասում եմ, չեն ասում, որ գործակալ չենք: Հիմա ՀՀ իշխանությունները պարտավոր են նրանց, որոնց մասին որ ասեցի, ստեղ ինչ ունեն առգրավեն, տան այդ ժողովրդին, որ վերաբնակեցնեն այստեղ»,- ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը, Բաբայանը նշեց, որ ռուսների թույլտվությամբ դա չի եղել, այլ եղել է նրա համար, որ ձերբազատվեն Ռուսաստանից, հեղինակազրկեն եւ ցույց տան,որ ՌԴ-ն իրենից ոչինչ չի ներկայացնում:

«Ադրբեջանը հիմա իրեն համարում է հաղթած, բայց պարտված է, որովհետեւ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը Ռուսաստանն ու Իրանը չեն ընդունում, ու դա տալու է նոր պրոբլեմներ, մի քիչ համբերեք, կտեսնեք, ինքն էլ գիտի: Ամենամեծ սխալն էր Ղարաբաղին չտալ ավտոնոմ ռեսպուբլիկայի կարգավիճակ, որը կլիներ օղակ Հայասատանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության, առեւտրի, տնտեսական շփումների եւ այլն»։

Հարցին, թե որն էր Ռուբեն Վարդանյանի դերը այս ամենում, Բաբայանը նշեց, որ Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելուց հետո է սկսվել շրջափակումը. «Նրան գործուղել էին  այնտեղ, որ սառեցնեն իրավիճակը, իսկ Ադրբեջանը դա թույլ չէր տա. ինքը հասկանում էր, որ պետք էր արագ այս երկու տարում հարցերը լուծել, հակառակ դեպքում, ինքը պրոբլեմ է ունենալու»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ բոլորի մոտ զարմանք է առաջացրել իր՝ անվնաս սահմանն անցնելու փաստը, մինչդեռ ինքն Արցախի հերոս է, իսկ Ադրբեջանի տեսանկյունից՝ հանցագործ՝ Բաբայանն ասաց. «Երբ ես 7-8 ամիս առաջ մտնում էի արդեն շրջափակված Արցախ, Հայաստանի քաղաքական դաշտը խոսում էր, թե ես ինչպես եմ մտել Արցախ։ Ես էլ ասացի՝ Արցախն ինձ համար այնպես է, որ երբ ուզեմ մտնելու եմ, երբ ուզեմ՝ դուրս եմ գալու։

Ես բոլոր քաղաքացիների նման այդ մեքենայով եկել եմ, իջել, ադրբեջանցի ոստիկաններին բարևել, 15 մետր քայլելով անցել, ևս մի ոստիկանի բարևել, նստել մեքենան ու շարժվել։ Ես ինձ վրա վստահ եմ եղել։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ, որոնք ասում են, որ իրենք հերոս են, հիմա նստել սպասում են։ Ո՞ւմ են սպասում», - ասաց նա։

Այն դիտարկմանը, որ մարդկանց, որոնք Սամվել Բաբայանից շատ ավելի քիչ վնաս են տվել Ադրբեջանին, փորձում են ձերբակալել, մինչդեռ նա անխոչընդոտ անցել է սահմանը, Բաբայանը պատասխանեց, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են դիմել Ադրեջանին և հրապարակել սահմանին արված տեսագրությունները իր խոսքերի իսկության մեջ համոզվելու համար։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացրած ցուցակներին ու անձնագրերի ստուգմանը, Սամվել Բաբայանը նշեց, որ ադրբեջանցի ոստիկանները երիտասարդ էին և չէին կարող ճանաչել իրեն, իսկ անձնագրերն անցակետում չեն ստուգվում։

«Ոչ մեկի անձնագիրը չեն նայում։ Իջնում ես, վարորդը բացում է բեռնախցիկը, դու քայլելով անցնում ես, սքաներով անցնում է մեքենան և նստում ես։ Վե՛րջ», - պատմեց նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքովՀայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանումՄեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասինՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան (տեսանյութ)Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ)ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգՄուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված