Հանձնվելն ու կոտրվելը դավաճանություն է նահատակների եւ ապրողների նկատմամբ․ Շարմազանով
ԲլոգոսֆերաՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Հանձնվելն ու կոտրվելը դավաճանություն է նահատակների եւ ապրողների նկատմամբ։
Համատարած բնական ապատիայի ժամանակաշրջան է տիրում։
Ժողովուրդ,գիտեմ,որ կենացներ ասելով երկիր չես սարքի,բայց հայ ժողովուրդը հազարապատիկ ավելի ողբերգական օրեր է ունեցել։
Հաղթահարել ենք ու ոտքի կանգնել։
Մեզ ուզում են կամազուրկ,անհույս ու անհավատ դարձնել։
Չի ստացվելու։
Պետք է սթափվել,ուշքի գալ ու կառուցել մեր հոգեւոր ու ազցային Հայաստանը։
Այլընտրանքը թշնամու ստրուկ դառնալն է։
Հույս,Հավատ եւ Սեր։
Կոտրվել չկա։
Անկախությունից ու ազգային պետության վեհ գաղափարից հրաժարում չի լինելիւ։
Արթնացիր,հայ մարդ։
Հայկը չի պարտվելու ոսոխ բելին»։