ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր
Իրան![ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր](/timthumb.php?src=disc/02-10-23/bcf3b64aed1e06a36267e527cd1aee6a.jpg&w=780)
Հոկտեմբերի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը:
![](banners/armflix.jpg)