Ծնողներս շատ են սիրում Նաիրին․ Match TV-ի հաղորդավարուհին՝ Տիկնիզյանի հետ հարաբերությունների մասին
ՍպորտMatch TV հեռուստաալիքի և Rodina Media մեդիա ֆուտբոլային թիմի հաղորդավար Յանա Ռոմաշկինան Instagram-ի իր էջում պատասխանել է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» խաղացող Նաիր Տիկնիզյանի մասին պրովոկացիոն հարցին, փոխանցում է Armsport.am-ը։
Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Տիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել Ռոմաշկինային, և վերջինս համաձայնել է։
«Ձեր ծնողները դեմ չէի՞ն, որ ռուսի հետ չե՞ք ամուսնացել»,- երկրպագուներից մեկը հարցրել է Ռոմաշկինային Storys բաժնում։
Յանան այսպես է արձագանքել.
«Հըմ… Սկսենք նրանից, որ Նաիրն այնքան էլ «ոչ ռուս» չէ, որքան՝ Դուք կարծում եք։ Նրա հայրը հայ է, մայրը՝ ռուս։ Ստացվում է 50/50: Բացի այդ, նա ծնվել է Սանկտ Պետերբուրգում, ապրել այնտեղ, ապա տեղափոխվել Մոսկվա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։