Բրյուսելում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր
Աշխարհ![Բրյուսելում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր](/timthumb.php?src=disc/16-10-23/956e7eb5508977af9b95dac6c4a3c0f5.jpg&w=780)
Բրյուսելում անհայտ անձը կրակ է բացել ֆուտբոլասերների վրա։
Այս մասին հայտնում է Het Laatste տեղական հրատարակությունը։
Ըստ ԶԼՄ-ների՝ հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:15-ի սահմաններում։ Ըստ աղբյուրների՝ մեկ մարդ սպանվել է տան շքամուտքում, ևս երկուսը սպանվել են տաքսիում։ Բոլոր մահացածները Շվեդիայի քաղաքացիներ էին։
Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։
Ողբերգության ականատեսների վկայությամբ՝ կրակոցների ժամանակ հարձակվողը բղավել է «Ալլահ աքբար»։ Նա կրակել է Կալաշնիկով ինքնաձիգից։
![](banners/armflix.jpg)