Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի հերթական նիստը Նիկոլի «դուստր մամուլում» ձայնագրություններ են հայտնվում, հետո ուժային կառույցները գործ են հարուցում. Սաղաթելյան (տեսանյութ) Շարժման առաջնորդների նկատմամբ «զանգվածային անկարգության կազմակերպչի» հոդվածով հետապնդման միտում կա. փաստաբան ՀՅԴ-ն թիրախավորված է, խուզարկություններ են արել, 10 ղեկավար անդամի առևանգել են, բայց չեն կարող ճնշել. Սաղաթելյան (տեսանյութ) Ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել․ Քիշնև ուղևորված FlyOne-ի օդանավը կվերադառնա Երևան #ՈՒՂԻՂ. ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ՝ ՀՅԴ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊՆ-ն 27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության Ամբերդ գյուղի բնակչի սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի համագյուղացին Հունիսի 15-ից հուլիսի 15-ը առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը ԱԺ-ն դարձրել են Եկեղեցուն հարվածելու ամբիոն՝ անցնելով բարոյական բոլոր նորմերը. Տեր Գաբրիել 

Մութ և կասկածելի գործարքների «հերոսները» ջրից չոր են դուրս գալիս

Վերլուծական

Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ իր թիմակիցները մութ և կասկածելի գործարքների մեջ երբեք չեն թաթախվելու՝ հետհեղափոխական Հայաստանում իրողությունները խոսում են լրիվ այլ պատկերի մասին: ՔՊ-ական պաշտոնյաները ոչ միայն հայտնվում են նմանատիպ պիկանտ պատմությունների կիզակետում, այլ մի բան էլ հաջողացնում են դրանցից չոր դուրս գալ, իսկ նրանց վարքագծում առկա կոռուպցիոն ռիսկերը պատկան մարմիններին, կարծես թե, այնքան էլ չեն հետաքրքրում:

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի կողմից շուկայականից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակումը, սակայն դրան ընթացք չի տվել:

Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես էր սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան»: Պատկան մարմինները թեև ուսումնասիրել էին այս տեղեկատվությունը, սակայն դրան որևէ ընթացք չի տրվել, այնուհետև մամուլում հայտնվեցին նորություններ առ այն, որ Թորոսյանը վաճառել է վերը նշված ձկնաբուծարանները:

Ամիսներ առաջ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նախորդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերում ինքնախոստովանություններով հանդես եկավ, թե ինչպես են հետհեղափոխական ժամանակահատվածում Պետական առողջապահության գործակալությունում՝ ՊԱԳ-ում, գրանցվել կոռուպցիոն բնույթի սկանդալներ: Սակայն, նախարար Անահիտ Ավանեսյանը մինչ այս պահը նույնիսկ չի հարցաքննվել:

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Այստեղ նույնպես որևէ իրավական գործընթաց չմեկնարկեց:

Մամուլում նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացրեց կառավարական առանձնատների վերանորոգման հարցը: Ըստ լուրերի՝ կառավարական առանձնատների վերանորոգման համար 2 մլն դոլար էին ծախսել և այստեղ առկա էր բացահայտ կոռուպցիոն ռիսկ: Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում էր Արուսյակ Մանավազյանը, ով այսօր արդեն ԱԺ պատգամավոր է։

Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Ճանապարհային ցանցի բարելավման դրամաշնորհային և վարկային ծրագրերի նկատմամբ համապատասխանության վերաբերյալ: Ըստ այդմ, արձանագրվել է, որ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում 19 մլրդ 36 մլն դրամ գումարի կապիտալ ծախսումները չեն ավելացվել ասֆալտբետոնյա ճանապարհների հաշվեկշռային արժեքին: Եվ դրանով խախտվել է պարտադիր պահանջի կատարումը:

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը բավականին ոչ միանշանակ պատմության կիզակետում է հայտնվել: Մամուլը ահազանգում է, որ Սարգսյանը որոշումներ է ընդունել, որով համայնքի հողերը շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների, երբ Դիլիջանի շատ բնակիչներ տուն կառուցելու համար հողամաս չունեն։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ 2022թ․ ապրիլի 18-ին Դ․ Սարգսյանը որոշում է ընդունել քաղաքացի Սուրեն Մանուկյանին աճուրդային կարգով հողամաս օտարելու մասին։ Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. մարտի 18-ի թիվ 149-Ա որոշմամբ 2022թ. ապրիլի 18-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» 690.9քմ հողամաս, Դիլիջանի Սարալանջի փողոցի թիվ 40/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 4836300 դրամ մեկնարկային գնով, աճուրդում 4836300 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւանի Կոմիտասի 7/2 շենքի բնակիչ Սուրեն Մանուկյանը, այդ մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն: Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 20-ի թիվ 340-Ա որոշմամբ 2022թ. հունիսի 21-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 240.0քմ հողամաս /Լոտ-17(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց թիվ 39/1 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 1680000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 1764000 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 58/1 հասցեի բնակիչ Արշավիր Եսայանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 2 արձանագրությունը: 2022 թ.-ի դեկտեմբերի 7-ին Դիլիջան համայնքի ավագանին համաձայնություն է տվել համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի առաջարկությանը և համայնքին պատկանող 2 սենյականոց բնակարանն օտարել 87300 դրամով: Որոշումը հրապարակված է Դիլիջանի  համայնքապետարանի պաշտոնական կայքում:

ՀՀ Հաշվեքննիչ պալատը խախտումներ է հայտնաբերել էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ժամանակ։ Խախտումներ են հայտնաբերվել նաեւ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական հումքի գնման կամ ներմուծման նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։

Ամիսներ առաջ դատախազությունն ուսումնասիրել է եւ պարզել, որ 2020 թվականից հետո մանկատան նախկին սաներին պետական ծրագրով բնակարան ապահովելու ընթացքում եղել են չարաշահումներ։ Քեական գործ է հարուցվել «Պաշտոնեական անփութություն» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 315- րդ հոդվածի 1-ին մաս)։ Նշված խախտումների համար նախարարության ստորաբաժանումներից պատասխանատու է սոցիալական աջակցության վարչությունը, եւ այս մասին դատախազությունը հատուկ նշել է իր տարածած նյութում։ Հավանաբար, միտումն այն է, որ կարդացողը հանկարծ չկարծի, թե չարաշահումների պատասխանատուն այն ժամանակվա նախարար, այժմ նիկոլական պատգամավոր Զարուհի Բաթոյանն է, մինչդեռ հենց նրա ղեկավարած կառույցում և նրա քթի տակ էին տեղի ունենում այդ աղաղակող ապօրինությունները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի հերթական նիստըՆիկոլի «դուստր մամուլում» ձայնագրություններ են հայտնվում, հետո ուժային կառույցները գործ են հարուցում. Սաղաթելյան (տեսանյութ)Շարժման առաջնորդների նկատմամբ «զանգվածային անկարգության կազմակերպչի» հոդվածով հետապնդման միտում կա. փաստաբանՀՅԴ-ն թիրախավորված է, խուզարկություններ են արել, 10 ղեկավար անդամի առևանգել են, բայց չեն կարող ճնշել. Սաղաթելյան (տեսանյութ)Ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել․ Քիշնև ուղևորված FlyOne-ի օդանավը կվերադառնա Երևան#ՈՒՂԻՂ. ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ՝ ՀՅԴ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊՆ-ն 27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայությանԱմբերդ գյուղի բնակչի սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի համագյուղացին Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ Հունիսի 15-ից հուլիսի 15-ը առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածըԱԺ-ն դարձրել են Եկեղեցուն հարվածելու ամբիոն՝ անցնելով բարոյական բոլոր նորմերը. Տեր ԳաբրիելՇենքում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. ըստ տանտիրոջ՝ պայթել է 3 կգ գազաբալոնըԱնկախ ամեն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի. ձեռքի վնասվածք ստացած տղամարդու կինը մանրամասներ է հայտնումՍրբազանը պիտի ազատվի թիկունքից նկարող ականներից ու պռավալնի քաղտեխնոլոգներից․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Բաքվում խոշտանգել են Ռուբեն Վարդանյանին (տեսանյութ)Անահի՛տ, այսքանից հետո կարող եմ պնդել, որ դու չես տիրապետում քո ոլորտի օրենսդրությանը. իրավաբանը՝ Ավանեսյանին«Սրբազան պայքարը» ոստիկանության բռնությունների պատճառով տուժածներին խնդրում է տվյալներ փոխանցել«Վայոց Ձորի քննչական վարչությունում պատանդ են պահում քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց»․ ՄանուկյանՓոփոխություններ՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագրում Պատրաստ եմ խաղալ աջ պաշտպանի դիրքում․ Պավար Ճանապարհների վիճակի բարելավման համար Գործադիրը հատկացրել է 2.83 մլրդ դրամ 134 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավելԶելենսկին պատմել է` ինչ է իրեն խոստացել Սի ԾինփինըԿառավարությունը 29 207 700 ՀՀ դրամ գումար է հատկացրել Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների անցկացման նպատակովՈրևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Մեկնարկում է Եվրո-2024-ը․ ինչ պետք է իմանալ մրցաշարի մասինԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը 3 անձի մասով ավարտվել է 15 մլն դրամ՝ սփյուռքի հետ համագործակցության շրջանակում կրթամշակութային միջոցառումների իրականացման համար Բացահայտվել է հանցագործության 87 դեպք Պետության վրա հարձակվողներին փնտրեք ձեր շարքերում․ Մարկոս քահանա Մանգասարյանը՝ ՔՊ-ականին Դեպի Ռուսաստան հայկական արտահանման համար տնտեսական խոչընդոտներ այժմ չկան. ՀՀ էկոնոմիկայի նախարարՄատս Հյումելսը հեռանում է Դորտմունդի «Բորուսիա»-իցԻսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար). ԽուդոյանՊուտինն ասել է՝ որ դեպքում կրակը դադարեցնելու և բանակցություններ վարելու հրաման կտա Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել «Ազգային Ճակատ» ալիքը հայտարարություն է տարածել Ուսապարկերի առաջնորդը խոսեց արցախցիների նկատմամբ իր «մեծ սիրո» մասին․ Մետաքսե Հակոբյան (լուսանկարներ)Տեղի կունենա «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի կազմակերպած «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովըՀայաստանը բելառուսական կողմին ներկայացրել է բողոքի հայտագիր. ԱԳՆ Վեց ամսով արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ Արդեն 132 երջանիկ ընտանիք․ 50 նոր՝ վերանորոգված ու կահավորված բնակարան է հանձնել «Իմ Գյումրի» ծրագիրըԾնողներից թաքուն վերցրել են հրացանը և պատահաբար կրակել․ երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Չլինենք անտարբեր, փրկենք կյանքեր․ Ավանեսյանը միացավ արյունատվության միջոցառմանը (տեսանյութ) Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ Ամեն օր շուտ գալիս ենք աշխատանքի և ուշ գնում, նպատակ ունենք ապահովել 7% տնտեսական աճ (տեսանյութ) Այո՛, մարդը կորցրել է ինչ-որ բան, հյուրանոց է կորցրել, բայց անհնար է պետբյուջեով հյուրանոց կառուցենք, իրան տանք. Պապոյանը՝ Արցախի գործարարներին աջակցելու մասին «Մայր Հայաստանի» կոչը տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներինՀայաստանը 2023-ին աշխարհում 4-րդն էր տնտեսական աճի տեմպերով, հիմա էլ է տեմպը բարձր. նախարար Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ«Քո ապագան քո կարիքն ունի, սիրելիս». Իննա Խոջամիրյանը տեսահոլովակ է ներկայացրել
Ամենադիտված