Երբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր Մի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. Շարմազանով Տեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHub Կոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմ Վաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. Թամամյան Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանը Հայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ) Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան ԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եք 

«Երբ զանգում էր, ասում էի՝ Տարո՛ն, էլ ուժ չունեմ, արի, արձագանքում էր՝ գիտե՞ս, ինձանից լավ տղերք են զոհվում, մա՛մ». Տարոն Գիվարգիզյանը երազում էր վանահայր դառնալ․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չափից դուրս խելացի ու մարդասեր է Տարոնս, ծնողասեր, մեծին հարգող, փոքրի հետ փոքր, մեծի հետ՝ մեծ: Երկար տարիներ սպասել ենք նրա ծննդին»,-այսպես է սկսվում իմ ու տիկին Լաուրայի՝ Տարոնի մայրիկի հետ զրույցը, որը որդու մասին անցյալով չի խոսում: Մայրիկն ասում է՝ որդին բավականին լավ էր վաստակում, սակայն 100 դրամը խնայում էր «ինքն իր վրա»:

«Վաստակած գումարը բերում էր տուն, որքան տանն անհրաժեշտ էր, այդքան տալիս էր, մնացածը դնում համակարգչի դարակում՝ մա՛մ, թող մնա այստեղ: Դեպքից հետո եկեղեցու մոմավաճառից եմ իմացել, որ Տարոնը բազմաթիվ ընտանիքների անանուն բարերարն է եղել: Տիկին Կարինեին խնդրել է գտնել ընտանիքների, սննդով այցելել է նրանց, հետո տեսել, թե ինչի կարիք ունեն, օգնել է: Իր հագուստը կարող էր կարգի բերել ու անընդհատ հագնել, երբ իրեն ասում էի, թե ինչո՞ւ նոր հագուստ չես գնում, ախր փող ունես, եթե չունես, կտամ, արձագանքում էր՝ մա՛մ, լավ է, մարդ տարին մեկ անգամ պետք է շոր գնի: Ու այդպես էլ անում էր: Իր ծննդյան օրերին էր նոր հագուստ գնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լաուրան:

Խնայած ողջ գումարը Տարոնը տրամադրում էր այն ընտանիքներին, որոնք, նրա կարծիքով, ավելի շատ ունեին դրա կարիքը, նոր հագուստը կամ ուտելիքը նրա համար երկրորդական էին, ինքն իր համար պարտականություն էր դարձրել ուրիշների մասին հոգ տանելը: «Անգամ պատերազմի դաշտից է զանգել ավագ ընկերոջը՝ երեխեքի կոմունալները վճարիր, մինչև գամ, չմրսեն: Իր մայրը լինելով՝ այնքան բան չեմ իմացել իմ երեխայի մասին»: Տարիներ առաջ է Տարոնը այս տողերը գրել. «Ամեն ինչ անցնելու է, գնա, վերջում մնալու է Քրիստոսը և դու՝ իր առջև»: 2015 թ.-ին, իր դիմումի համաձայն, 12-րդ դասարանը չավարտած, Տարոնը մեկնում է ժամկետային զինծառայության: Մայրիկն ասում է՝ դպրոցի իր «վինետկայի» մեջ բոլորը ճերմակ վերնաշապիկով են, իսկ Տարոնը՝ զինվորական համազգեստով:

«Սա եզակի դեպք է: Երկու ամիս ծառայելուց հետո զորավարժությունների ժամանակ Տարոնի ոտքի հետ կապված լուրջ խնդիր է առաջանում: Երկարատև բուժումից հետո ազատվում է զինծառայությունից: Զինգրքույկի մեջ գրված էր, որ անգամ պատերազմի ժամանակ չպետք է մեկնի մարտի դաշտ: Այդքանը գիտակցելով՝ Տարոնս զինգրքույկը թողնում է տանը և կամավոր, ավտոբուսի մեջ թաքնվելով, որ որևէ մեկն իրեն չնկատի, սեպտեմբերի 28-ին մեկնում է պատերազմ: Սեպտեմբերի 27-ին արթնացավ, մեզ էլ արթնացրեց՝ պատերազմ է: Տարոնս եկեղեցում դպիր է, իր մասին անցյալով չեմ խոսում: Կիրակի էր. գնում է եկեղեցի, հագնում իր սքեմը, կատարում իր ծառայությունը, պատարագն ավարտվելուց հետո տեր հորից օրհնություն է ստանում և անմիջապես մեկնում զինկոմիսարիատ: Այնտեղից իրեն չեն տանում: Ընկերներով անմիջապես ջոկատ են կազմում: Երբ երեկոյան եկավ տուն, սեղան գցեցի, որ հաց ուտի, չկերավ, հացը մի կողմ հրեց՝ «տղերքը կռիվ են տալիս, իսկ ես տաք տան մեջ հաց եմ ուտում»:

Այդ պահին ներսովս սարսափ անցավ, չէի պատկերացնում, որ կարող է այդքան վճռական լինել: Ասացի՝ Տարո՛ն ջան, կարող ես ֆինանսապես, հոգեպես, քո մասնագիտությամբ օգնել, եթե պետք եղավ, բոլորս էլ կգնանք: Այդ պահին լռեց, չպատասխանեց: Հետո առաջարկեցի առավոտյան գնալ և արյուն հանձնել, խիստ հայացքով ինձ նայեց ու արձագանքեց՝ կանայք արյուն են տալիս, իսկ տղամարդիկ գնում են կռիվ»: Տիկին Լաուրան հավելում է՝ Տարոնին ճանաչողները կփաստեն, որ նա սուտ խոսել չէր սիրում, իրեն բնութագրել են որպես «մաքուր մարդ»: Բայց այդ օրը Տարոնը մեզ խաբեց, չնայած, երևի թե մեծամասամբ չի էլ ստել: Ամբողջ օրը տղաների համար սնունդ են փաթեթավորել և սեպտեմբերի 28-ի գիշերով հոգնած ճանապարհ ընկել Ղարաբաղ:

Զանգում էի, միայն ասում էր՝ մա՛մ, քնեք, գալիս եմ, բայց Ղարաբաղի ճանապարհին էր: Հետո զանգերիս չէր պատասխանում: Ավելի ուշ զանգում է քրոջը՝ Տաթև, արդեն Ղարաբաղում եմ, աղջիկս լացակումած սենյակ մտավ, միանգամից ամեն ինչ հասկացա: Տարոնը վերջապես իմ զանգին պատասխանեց՝ մա՛մ, եթե կլսես, խոսեմ, եթե չէ, անջատեմ: «Մա՛մ, կապ չունի, ես եմ գնում, մեր դիմացի հարևանը, թե մեկ ուրիշը, գնում եմ մեր մայրերի ու քույրերի համար, բոլորի համար եմ գնում»: Կապն ընդհատվեց, ու էլ չիմացանք, թե որտեղ է»: Մեկ ամիս Տարոնը մարտնչել է Հադրութում, Վարանդայում: Դեպքը եղել է Մարտունի 2-ում՝ հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, զոհվել է ԱԹՍ հարվածից, տուն «վերադարձել» հաջորդ օրը:

«Այստեղ նոր կոշիկներ է գնել, հագել և ճանապարհ ընկել: Տեղ հասնելով՝ շարքում ժամկետային զինծառայողի կոշիկներն են աչքով ընկնում՝ պատռված, ոտքերը ջրի մեջ: Մոտ է կանչում տղային, կոշիկները հանել տալիս, իր կոշիկները նրան է տալիս, զինվորի հին կոշիկներն էլ ինքն է հագնում: Ասում են, որ անգամ իր հագուստը, բաճկոնը չէր հագնում, տալիս էր ժամկետային զինծառայողներին: Երբ զանգում էր, ասում էի՝ էլ ուժ չունեմ, Տարո՛ն, արի, էլի գնա: Ասում էր՝ «մա՛մ, գիտե՞ս, ինձանից լավ տղերք են զոհվում, թաք-թաք երեխեք, մա՛մ: Մա՛մ, ձեզ լավ կնայեք»: Յուրաքանչյուր պահի կարող էր հետ գալ, բայց այլ որոշում է կայացրել»: Տարոնն անկատար երազանքներ թողեց, ուզում էր վանահայր դառնալ: «Հոգևոր ճանապարհն ինքն ընտրեց: 14-15 տարեկանից սկսեց հաճախել Նոր Նորքի առաջին զանգվածի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Այնտեղ է ծառայել: Տաթևի վանքի վանահոր՝ հայր Միքայելի մոտ պատվավոր հյուր է եղել: Դեպքից հետո հանդիպել եմ նրա հետ, ասաց՝ Տարոնի նման մաքուր մարդն այս երկրում գործ չուներ:

Առաջին իսկ օրերից որևէ մեկին թույլ չեմ տվել ինձ ցավակցել, ասել եմ՝ ասեք՝ շնորհակալ եմ, որ դու նման տղա ունես: Ես էլի ունեմ ու հպարտ եմ իմ տղայով: Իսկ հիմա նաև Լուսեին ունենք: Երբ սպասում էի Լուսեին, նաև դրանից առաջ Տարոնս գալիս էր երազիս, բայց տղա երեխայի հետ: Աղջիկ էի ուզում ունենալ: Երազիս Տարոնիս ասացի՝ գիտես, չէ՞, որ աղջիկ եմ ունենալու, թեք հայացքով նայեց՝ ի՞նչ անենք, որ աղջիկ է, մա՛մ, էլի ես եմ գալիս: Ամենայն անկեղծությամբ՝ ծնվել է նույն մարդը, բնավորությամբ, արտաքինով այնքան նման են իրար, եթե երկուսի նկարներն իրար կողքի դնենք, ուղղակի չեք տարբերի նրանց: Տանը Լուսեի հետ կանգնում ենք Տարոնի նկարի առջև, ասում եմ՝ պաչիկ արա ապերին, օդային համբույր է ուղարկում, խորը շունչ քաշում, նայում ինձ, իսկ հետո վերև, սկսում ծիծաղել ու խաղալ: Չգիտեմ, թե ինչպես, բայց պարզվեց՝ ուժեղ մարդ եմ: Նման տղա ունենալով, այս ցավին հանդիպելով՝ կարողացա բազմաթիվ մայրերի օգտակար լինել, օգնել, որ ոտքի կանգնեն: Իմ նշանաբանը կարծես դարձավ՝ ուղղված նաև բոլոր մայրերին՝ մա՛մ, ապրի, որ ես ապրեմ: Ինձ շատ են ասում, որ ուժեղ եմ, բայց չգիտեմ, թե ուժս որտեղ է»:

Հ. Գ. - Տարոն Գիվարգիզյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. ՇարմազանովՏեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHubԿոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմՌուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով. Մխիթար ՀայրապետյանՎաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանԷլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. ԹամամյանՍարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանըՀայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ)Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման ՎարդանյանԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եքԱրթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարումԷստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբԳեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էրՉինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցումՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձըՇղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավորԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթողՍարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ ԱնանյանԿիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներինՏեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմՊաշտոնական․ 3 ֆուտբոլիստ հեռացավ Ուրարտուից«Քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս»․ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Անմահ ՊատարագԱննան երրորդ օրն է չի քնում և անում է անհնարինը աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցների համար, իսկ պարեկը նրան տուգանում է. Դավիթ ՂահրամանյանՔարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետևանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ News.amՍկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպանՀՀ տարբեր բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններիցՊապիկյանը Բելգիայում այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության գրասենյակՓաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, նույնիսկ չի իմացել, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիին դստեր մասնակցության մասին. Aravot.amՀղի կինը Ճոճկան գյուղից անտառներով, ոտքով քայլել և հասել է Ալավերդու ԲԿՎրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունն արձագանքել է այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցածինՄ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կաՍարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին. Արշակ Արքեպիսկոպոս ԽաչատրյանՀեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներինՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվԾանր հոգեխանգարմունք է․ Կաթողիկոսին Սարդարապատ չթողնելն այլ բացատրություն չունի․ քաղաքագետԻսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters Ռուսաստանը մոտ ապագայում կհասնի հաղթանակի. Մեդվեդև Չեմ տեսել մի օր իմ տարիքի աղջիկը գա կանգնի պոստ (տեսանյութ) Մեր խնդիրը մեր Հանրապետությունը ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է. Փաշինյանը՝ Սարդարապատի հուշահամալիրումՍանոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ կապված բնական աղետից վնասների գույքագրման աշխատանքի հետ Սարդարապատի հուշահամալիրում բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության․ Մայր ԱթոռԳրոսին առայժմ անհնար է համերել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը Իրականությունն այն է, որ պացիենտն այլևս Դե Ֆակտո իշխանություն չունի. Ստեփան Դանիելյան Հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրիցԳյուղ տանող կենտրոնական ճանապարհը փլված է՝ իսկական աղետ է. մեզ վտանգի ենթարկելով՝ ելումուտ ենք անում. Շնողի վարչական ղեկավար
Ամենադիտված