Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել․ սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է Հայաստանում տեղի ունեցող ամեն վատ բանի մեղավորը ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն են. Էդգար Էլբակյան Մահացած վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ամսական երեխա Բնական է, եթե քաղաքն արթնացած լիներ փողոցով հեծանիվ քշելու համարձակություն չէիք ունենա. Ռոբերտ Մարգարյան Բաքվի վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է հերթական նոր պահանջի Հավաքների կազմակերպչական աշխատանքներում տրանսպորտային ծախսեր, գիշերակաց, օրապահիկ վճարելը պետք է քրեականացված չլինի, այլ պատժելի պիտի լինի միայն հարկադրանքը. Հովհաննես Խուդոյան Ժամը 10։00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է Գիշերը պայթյուն է եղել շահագործման իրավունք չունեցող գազալցակայանում. ուղիղ միացում դեպքի վայրից Շահագործում՝ առանց փորձաքննության, թերլիցքավորում, սնանկության վտանգ. ո՞ւմ է պատկանում պայթած լցակայանը. «Հետք» ՔՊ-ական պատգամավորների և Անահիտ Ավանեսյանի միջև «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ» 

Ոչխար չենք, որ համակերպվենք․ վաղը ժամը մեկին՝ կառավարության մոտ․ Էդգար Ղազարյան

Քաղաքական

«Հրապարակ»

Զրուցել ենք հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ:


-Ի՞նչ բովանդակության ակցիա է, ի՞նչ խնդիրների մասին։

-Ակցիայի նպատակը հիմնական այն է, որ անցկացնելու ենք խորհրդակցություն, և ես հրավիրում եմ բոլոր այն մարդկանց, ում համար անընդունելի է այս իրավիճակը։ Փաստացի, քաղաքական ուժերը որևէ գործընթաց չեն իրականացնում վարչապետին անվստահություն հայտնելու համար, և ինձ համար անընդունելի է այս իրողությունները։ Մենք այս իրականության հետ չենք կարող համերաշխ գտնվել և պետք է մեր ընդվզումը, անհանգստությունը, բողոքը արտահայտենք։ Ես մեծ ռեսուրսներ չունեմ` կուսակցություն, որպեսզի մարդկանց մեծ խմբեր հավաքեմ, բաց ես գնում եմ կանգնեմ այնտեղ և հրավիրեմ ինձ պես մտածող մարդկանց` մեր անհանգստությունը հայտնենք օրվա իշխանությունների վարած քաղաքականության մասով և հեռացնենք։ Մենք չենք կարող նստել և տեսնել, թե ոնց է մեր հայրենիքը կործանվում՝ մեր համաքաղաքացիները զոհվում ու մեր պետությունը հանձնվում թշնամուն։ Ես ինքս որպես քաղաքացի անհաշտ եմ այս իրականության հետ, և գնում եմ 1 քաղաքացու ձայնը բարձրաձայնելու համար։ Եթե կլինեմ մենակ, ուրեմն մենակ ես եմ, որ դեմ է այս ամենին։

-Եթե Ձեր ակցիային հավաքվեն բավարար քանակի մարդիկ, ինչ եք անելու։

-Ես անցյալ տարի օգոստոսի 23-ին էլ եմ հանրահավաք հրավիրել և իմ օրակարգը եղել է՝ խոսել վարչապետի հետ։ Ես այս կարծիքին եմ մնում։ Ստացվել է այնպես, որ վարչապետը միայն խոսում է հանրային հեռուստատեսությունում, ինչ-որ տեսակետներ է հայտնում, պատասխան չի լսում։ ԱԺ-ում ընդդիմության հարցերը վերածում է ինչ-որ անհասկանալի բանավեճերի՝ կոռուպցիոն փոխադարձ անցյալները իրար ներկայացնելով և այլն։ Բայց, այդ ամեն ինչը ոչ մեկին հետաքրքիր չի։ Եթե լինի հանրային աջակցություն, պետք է գնալ և դեմ առ դեմ՝ ուղիղ եթերում, լրատվամիջոցների ներկայությամբ խոսել, ներկայացնել  իր ապօրինությունները, հանցանքները և հայտնել նրան մեր բոլորի անհանգստությունը, անվստահությունը։ Եվ եթե լինի հանրային մեծ պահանջ, մենք կունենանք արդյունք, եթե չէ` գոնե կիմանամ, որ ես դա արել եմ, արտահայտվել եմ, որ դեմ եմ այս ամեն ինչին։

-Բազմաթիվ ակցիաներ, հանրահավաքներ կայացան, վերջինը «Ազգային կոմիտեի» ձեռնարկածն էր։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ ընդդիմությունը հաջողություն չի ունենում։

-Ես կարծում եմ, որ հասարակության ակնկալիքները ինչ-որ գործընթացի վերաբերյալ քաղաքական ուժերից է՝ մասնավորապես նրանցից, ովքեր քաղաքական հայտ են ներկայացրել և հայտնվել են ԱԺ-ում և ներկայացված են որպես ընդդիմադիր ուժ։ Բայց նրանք էլ օբյեկտիվորեն` թե չեն ուզում, թե չի ստացվում, չեն կարողանում ձևավորել քաղաքական օրակարգ և մարդկանց մոտ անորոշության զգացում է առաջանում։ Երբ մարդիկ հավաքվում են իրենց վրդովմունքն արտահայտելու համար, չեն տեսնում հաջորդ քայլը՝ քաղաքական օրակարգը, որը պետք է տանի հիմնական խնդրի լուծման։ Հիմա, մենք կրակը չենք ընկել իշխանության կամ իրենց ընդդիմադիր հռչակած պատգամավորների, կամ մյուս քաղաքական ուժերի ձեռքը։ Ի վերջո, այս պետությունը բոլորինս է՝ մեր քաղաքացիներինը, ժողովրդինը, և եթե իրենք չեն կարողանում լուծել այս խնդիրները, ուրեմն պետք է մի կողմ դնել իրենց և փորձենք մենք վերցնել նախաձեռնությունը մեր վրա և իրականություն դարձնել։ Երբ իրենք ասում են, թե մարդիկ չեն գալիս, պարզվեց, որ դա միֆ է, դա մենք երկու անգամ տեսել ենք՝ մեկը անցյալ տարի սեպտեմբերի 14-ին, մյուսն այս տարի սեպտեմբերի 19-ին և դրա հաջորդած օրերին, երբ մարդիկ դուրս էին գալիս և իրենց ընդվզումը, բողոքը ցույց տալիս, բայց հանդիպում էին մարդկանց, ովքեր  առաջնորդի դեր են ստանձնում` չունենալով քաղաքական օրակարգ, որին կհաջորդի գործընթաց։ Իմ կարծիքով, ընդդիմությունը և քաղաքացիական պայմանագիրը պետք է ԱԺ-ում անվստահություն հայտնեն վարչապետին։

Եթե իրենք չեն գիտակցում, որ նման քայլի պետք է գնան, մնում է մենք՝ քաղաքացիներով գնանք պահանջենք, որ պատասխան տան իրենց գործունեության համար։ 2021թ-ին քաղաքացիական պայմանագիրը իշխանության է եկել  ծրագրով և իշխանություն ստանալուց հետո չեն իրականացրել իրենց ծրագիրը։ Վերջի վերջո, սա խորհրդարանական երկիր է, և չպետք է հարցերը ուղղել միայն վարչապետին։ Պառլամենտը կարող է մի քանի անգամ վարչապետ փոխել, կախված կառավարության ծրագրից` արդյոք ի վիճակի՞ է իրագործել, թե չէ։ Այսօր մենք մի փաստի հետ գործ ունենք, որ գործող վարչապետը կառավարության ծրագիր է ներկայացրել, որը չի իրականացրել և իրականացնում է այլ ծրագիր։ Սա խաբեություն է, ինչը նշանակում է, որ ժողովրդին խաբել են, իշխանություն են վերցրել` այլ բան են անում։ Հիմա, մենք ոչխար չենք, որ համակերպվենք այս իրականության հետ։

-Իրենց ծրագրում ի՞նչ են խոստացել, որ չեն իրականացրել։

-Օրինակ՝ Արցախի վերաբերյալ խոստացել էին, որ Հայաստանը պետք է մնա Արցախի անվտանգության երաշխավորը։ Հայաստանը պետք է ջանքեր գործադրեր, որ արցախահայությունն ինքնորոշման իր իրավունքը իրացնի և պայմաններ ունենա իր հայրենի երկրում ապրելու համար։ Խոստացել էին՝ անջատում հանուն փրկության։ Բացեք իրենց նախընտրական քարոզարշավի ծրագիրը, կառավարության գործունեության մասին ծրագիրը և կտեսնեք, որ այս մարդիկ ասել են այլ բան, արել են` այլ բան։  Եվ եթե իրենք իրենց խոստումները չեն իրականացրել, Արցախը ենթարկվեց էթնիկ զտման, այս դեպքում մնում են իշխանության, որ ի՞նչ անեն` թշնամու շահը սպասարկե՞ն։ Թող գնան Ադրբեջանում  իշխանության ստանան, Ալիևը Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի վարչապետ նշանակի...Բայց այս մարդը Հայաստանի վարչապետ չի կարող լինել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում կանցկացվի բռնցքամարտի միջազգային բաց առաջնությունԳազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել․ սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում էՀայաստանում տեղի ունեցող ամեն վատ բանի մեղավորը ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն են. Էդգար ԷլբակյանՄահացած վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ամսական երեխա «Կեցցե հեծանիվը»․ վերջին օրերին երկրորդ աղետն է պատուհասել, Փաշինյանը հեծանվի գովազդ է անում Կրիպտոակտիվները գնալով անվերահսկելի են դառնում, հանցագործությունների գումարը ավելի քան 5 մլն դոլար է (տեսանյութ) Բնական է, եթե քաղաքն արթնացած լիներ փողոցով հեծանիվ քշելու համարձակություն չէիք ունենա. Ռոբերտ ՄարգարյանՄ-4‚ Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի 16.2-րդ կմ հատվածը՝ Երևան-Սևան ուղղությամբ‚ միակողմանի փակ է 2023 թվականի համար վարձակալության հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 22-ն է Պատիվ ունեմ ներկայացնելու պարոն Ավետիք Իշխանյանի շահերը. փաստաբան ԵՄ-ն ՀՀ-ին կտրամադրի բյուջետային աջակցություն՝ կրթահամալիրի կառուցման և լաբորատորիայի ստեղծման համար Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյան քաղաքի գազամատակարարումըԳազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Բաքվի վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է հերթական նոր պահանջիՀավաքների կազմակերպչական աշխատանքներում տրանսպորտային ծախսեր, գիշերակաց, օրապահիկ վճարելը պետք է քրեականացված չլինի, այլ պատժելի պիտի լինի միայն հարկադրանքը. Հովհաննես ԽուդոյանԲոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է. պայթյունի վայրում հերթապահում է ՓԾ 3 մարտական հաշվարկ Ժամը 10։00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց էԳիշերը պայթյուն է եղել շահագործման իրավունք չունեցող գազալցակայանում. ուղիղ միացում դեպքի վայրիցՇահագործում՝ առանց փորձաքննության, թերլիցքավորում, սնանկության վտանգ. ո՞ւմ է պատկանում պայթած լցակայանը. «Հետք»ՔՊ-ական պատգամավորների և Անահիտ Ավանեսյանի միջև «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»«Համով Զառան»՝ ՀՌՀ անդամի թեկնածու․ «Հրապարակ»Փաշինյանը մի քանի տասնյակ երիտասարդների հետ հեծանիվ է վարել Երեւանի փողոցներում «Հրապարակ». Իշխանություններից թեկնածու չի եղել, բոլորին դեմ են քվեարկելԳազալցակայանում պայթյունից տուժածներից 4 պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա. 2-ի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է«Հրապարակ». Առավել դաժանորեն ցույցերը ցրած ոստիկաններին կոչումներ են տալիսԳազալցակայանում պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, զոհեր չկան. մանրամասներ «Հրապարակ». Ի՞նչ անակնկալ է պատրաստում Բագրատ ՍրբազանըԵրեկվա պայթյունից հետո փակ է Երևան-Սևան ճանապարհի մի հատվածըՀրապարակվել են գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիների անուններըԻնչո՞ւ մինչև հիմա լցակայանը չի փակվել. Սուրեն ՍուրենյանցԱսիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակԱրսեն Հարությունյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի հաղթողՀինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներՊեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունըՎազգեն Թևանյանը հրաժարվել է եզրափակիչում գոտեմարտել Արման Անդրեասյանի հետ«Կրակից հեռո'ւ». Երևան-Սևան մայրուղին խցանվեց. շտապօգնության մեքենաներ են մոտենում (տեսանյութ)Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է Պայթյունի վայրից հինգ քաղաքացի հոսպիտալացվել է ․ ՀՀ ԱՆՉինաստանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կայուն կերպով զարգանում ենԵրևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում պայթյունից, ըստ նախնական տեղեկությունների, կան տուժածներ. ՆԳՆՄոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել Բանանի գնի առումով տնտեսության մասին բարբաջողը, երկիրը պիտի իհարկե դարձներ բանանային․ Ռուբեն ՄխիթարյանԵղիշե Մելիքյանը նոր պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետՊայթյունի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ«Ռուսական մարդասիրական առաքելությունը» ՀՀ-ում ղարաբաղցի երեխաների համար ռուսաց լեզվի ուսուցման ծրագիր է պատրաստելՀրատապ. Արզնիի գազալցակայանն է պայթել. զոհերի, վիրավորների մասին տեղեկություններ չկանԵրևան-Սևան ճանապարհի գազալցակայանում պայթյուն է որոտացել․ մանրամասներՌուբեն Վարդանյանի ծրագրերը շարունակում են իրականություն դառնալԱ'յ տխմարներ, մեզ ուզում են մորթել, հիմա էլ Մինսկի խումբն են ուզում լուծարել, ամեն ինչ կկորցնենք (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացված Արցախում մզկիթներ է կառուցում
Ամենադիտված