Վազգեն Թևանյանը հրաժարվել է եզրափակիչում գոտեմարտել Արման Անդրեասյանի հետ «Կրակից հեռո'ւ». Երևան-Սևան մայրուղին խցանվեց. շտապօգնության մեքենաներ են մոտենում (տեսանյութ) Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է Պայթյունի վայրից հինգ քաղաքացի հոսպիտալացվել է ․ ՀՀ ԱՆ Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կայուն կերպով զարգանում են Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում պայթյունից, ըստ նախնական տեղեկությունների, կան տուժածներ. ՆԳՆ Բանանի գնի առումով տնտեսության մասին բարբաջողը, երկիրը պիտի իհարկե դարձներ բանանային․ Ռուբեն Մխիթարյան Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ Պայթյունի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ «Ռուսական մարդասիրական առաքելությունը» ՀՀ-ում ղարաբաղցի երեխաների համար ռուսաց լեզվի ուսուցման ծրագիր է պատրաստել 

«Ժողովուրդ». Արցախի պաշտոնյաները հրավիրվում են ԱԱԾ. հերթը Սամվել Շահրամանյանինն է

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվում Արցախի Հանրապետության պաշտոնյաներ, որոնք, ըստ էության, ԱԱԾ-ում հարցաքննվում են տարբեր քրեական գործերով, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության լուծարման գործընթացով:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում հերթը հասնում է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին, որին եւս նախաքննական մարմինը խիստ հարցադրումներ ունի: Նկատենք, որ արդեն մեկ քրեական գործ կա, որ քննում է Քննչական կոմիտեն:

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած հայտարարությունների ու հաղորդման հիման վրա՝ քրեական գործ է հարուցվել: Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 550 հոդվածով («Զինվորական պաշտոնեական անփութությունը», որը սահմանում է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) եւ Քրեական օրենսգրքի 550 հոդվածով («Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը», որը սահմանում է՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը)։

Կարճ ասած, հող են նախապատրաստում քաղաքական իշխանությունները, որ Բաքվի բանտից եթե Արցախի 3 նախագահները Հայաստան գան, Հայաստանում անմիջապես կալանավորվեն: Ավելին՝ չի բացառվում, որ ԱԱԾ-ի կողմից առաջիկայում կալանավորումներ սկսվեն: Հանրայինին տված իր հարցազրույցում Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե ինքը քողարկված բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, ավելին՝ ինչպես ինքը հայտարարեց, որոշ հարցերի շուրջ արդեն համաձայնության են եկել Ադրբեջանի հետ:

«Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք ավտոնոմ ռեսպուբլիկայի շուրջ, կետ առ կետ գրած էր (23 կետ)։ Ադրբեջանը համաձայնել էր»,-ասել էր Բաբայանը: Նա նաեւ ասել էր, որ Արցախի 3 նախագահներն էլ պետք է կալանավորվեն, ու հենց այդպես էլ արեց Բաքուն»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակԱրսեն Հարությունյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի հաղթողՀինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներՊեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունըՎազգեն Թևանյանը հրաժարվել է եզրափակիչում գոտեմարտել Արման Անդրեասյանի հետ«Կրակից հեռո'ւ». Երևան-Սևան մայրուղին խցանվեց. շտապօգնության մեքենաներ են մոտենում (տեսանյութ)Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է Պայթյունի վայրից հինգ քաղաքացի հոսպիտալացվել է ․ ՀՀ ԱՆՉինաստանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կայուն կերպով զարգանում ենԵրևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում պայթյունից, ըստ նախնական տեղեկությունների, կան տուժածներ. ՆԳՆՄոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել Բանանի գնի առումով տնտեսության մասին բարբաջողը, երկիրը պիտի իհարկե դարձներ բանանային․ Ռուբեն ՄխիթարյանԵղիշե Մելիքյանը նոր պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետՊայթյունի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ«Ռուսական մարդասիրական առաքելությունը» ՀՀ-ում ղարաբաղցի երեխաների համար ռուսաց լեզվի ուսուցման ծրագիր է պատրաստելՀրատապ. Արզնիի գազալցակայանն է պայթել. զոհերի, վիրավորների մասին տեղեկություններ չկանԵրևան-Սևան ճանապարհի գազալցակայանում պայթյուն է որոտացել․ մանրամասներՌուբեն Վարդանյանի ծրագրերը շարունակում են իրականություն դառնալԱ'յ տխմարներ, մեզ ուզում են մորթել, հիմա էլ Մինսկի խումբն են ուզում լուծարել, ամեն ինչ կկորցնենք (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացված Արցախում մզկիթներ է կառուցումՍրբազանը կհաղթի` նրա կողմը կանցնեն, Սրբազանը կպարտվի` հայրենիքը կհանձնեն. Արմինե ՕհանյանՍրբազանին հաջողվեց ապահովել կոնսոլիդացիա. այն պետք է վերածել քաղաքական կապիտալի. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)ՀՀ նախագահը և ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերների չեզոքացման ուղղությամբ իրականացվող քայլերը«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը հրավիրում է մեծ ավտոերթի դեպի Վանաձոր՝ հանրահավաքիՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին Ալիևը կրկին պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ հայտարարելով, որ առանց դրա խաղաղության պայմանագիրը չի ստորագրվիՔՊ-ից համոզում են՝ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում, ու երանելի «խաղաղության պայմանագիրն» է կնքվումՄոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել Եթե թշնամին չի հասել Երևան, չի նշանակում, որ տավուշցին, Սոթքում ապրողը հանգիստ է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Նիկոլ, վարչապետ», «Դուք թուրք եք, թուրք». սադրանք՝ Շարժման իրազեկման ակցիայի ընթացքում (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բուլղարահայ ուխտավորներիՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է ազգային փոքրամասնությունների կրթության հարցերԱշխարհը մեզ փալասի տեղ էր դրել, այս օրերը վճռորոշ կլինեն մեր ներկայի և հետագա կյանքի համար. Սրբազան (տեսանյութ)«Դուք սխալ մարդու վրա եք խաղադրույք կատարել». Արդյո՞ք Ելցինը դեմ էր Քոչարյանի թեկնածությանը (տեսանյութ)Աշխարհաքաղաքական կոնսենսուս կա՝ Փաշինյանը պետք է հեռանա. Սեֆիլյան (տեսանյութ)Սրբազան, մենք բոլորս ակնկալիք ունենք, ուզում ենք` եռագույնը հաղթի սևին ու սպիտակին. զոհվածի հայր (տեսանյութ)Մարդկանց զրկել են հայրենիքից, գերեզմանները քանդել, հիմա էլ բռնություն են գործադրում (տեսանյութ)Եթե էս հրապարակը լցվեր զոհված հերոսների ծնողներով, Նիկոլ Փաշինյանը մի ժամ չէր դիմանա. Արա Ռոստոմյան (տեսանյութ)Մենք փալաս չենք, Սրբազանի Շարժումը մեզ վերադարձնում է մեր արժանապատվությունը (տեսանյութ)ՀԱՄԱՍ–ը հայտնել է ՄԱԿ–ի դպրոցի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 40 զոհի մասինԹշնամին մի միլիմետր չի նահանջելու, տեսնում է` դիմացը ծնկած ստախոս է, անընդհատ առաջ է գալու. Սրբազան (տեսանյութ)Մարդ լինել․ Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմ կթողարկվի«Հ1», էդ ներողությունը չի անցնում, ձեզ պահեք այդ կիսաներողությունը, դուք տեղով վրիպակ եք. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Սիսիանի նախկին ոստիկանապետին հարկադրաբար մերկացնելու դեպքը նոր ընթացք է ստանում․ ArmlurԽոշոր ավտովթար. բախվել են «Ford»-ն ու 20 տոննա դիզվառելիք տեղափոխող ավտոցիստեռնով «KamAZ»-ըՀունիսի 9-ին ողջ քայլերը կներկայացնենք` երբ, ինչպես, ինչ մեթոդներով, բայց կազմի մասին չենք խոսի (տեսանյութ)Աղետի գոտում ենթակառուցվածքների խոշոր վնասվածքներ այլևս չունենք, մեծ մասը վերականգնված է. ՏԿԵ նախարար (տեսանյութ)Իրանի նախագահի մահը չէր կարող պատահական լինել «Հրապարակ»Զովունու հողամասում տրակտորի մեջ հայտնաբերել են «գյուրզա» Մեր ծրագիրը նույնն է մնում՝ այս իշխանության հեռացումը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված