Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական (տեսանյութ) Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ Փաշինյանին ԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ. Panorama.am Կիրանցեցիները սպառնալիքների, ճնշումների տակ են, կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը (տեսանյութ) Դանիել Դավթյանը՝ Սփյուռքի գործերի հանձնակատար Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան (տեսանյութ) Կառավարության դիմաց «Հեռացնենք Նիկոլին» ակցիա է ընթանում (տեսանյութ) ՈւՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է «Վերջին զանգի» կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունը մի քանի օրով անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ) Վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը. Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանի «Coma club»-ի չաշխատելու մասին 

Ինչպե՞ս է հակառակորդը փորձում «լեգիտիմացնել» իր հանցագործությունները. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ Ադրբեջանը նախ պայմաններ է ստեղծում, որպեսզի իր հանցավոր գործողությունները միջազգային հանրության կողմից ընկալելի լինեն, ապա անցնում է դրանց իրագործմանը։ Իսկ այդ ամենը վկայում է հաշվարկված գործելու մասին։ Օրինակ՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը կարող էր հենց Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո հասնել Արցախի հայաթափմանը, սակայն երկու տարուց ավելի սպասեց։ Եթե Ադրբեջանն անմիջապես Արցախյան պատերազմից հետո նման քայլի գնար, իրավիճակը լիովին այլ կլիներ, այդ թվում՝ միջազգային արձագանքը։ Դրա համար էլ Բաքուն նախ հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, ապա նաև վերահաստատի, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ապա անցավ Արցախի դեմ ագրեսիային։

Իսկ երբ Ռուսաստանից կամ Արևմուտքից փորձում էին միջամտել, Ադրբեջանը հայտարարում էր, թե նրանք միջամտում են իր ներքին գործերին, քանի որ Հայաստանն արդեն ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ու եթե մի ժամանակ Արցախի հարցով հատուկ միջազգային ձևաչափ էր գործում՝ Մինսկի խմբի համանախագահության տեսքով, ապա դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» Արցախի թեման դարձավ Ադրբեջանի «ներքին գործ»։ Այդպիսով, Արցախն էթնիկ զտումների ենթարկվեց, իսկ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործություններն այդպես էլ հասցեական արձագանքի չարժանացան։ Մի քանի ձևական հայտարարություններից այն կողմ ոչինչ չձեռնարկվեց։ Արցախի հետ հաշվեհարդար տեսնելուց հետո Ադրբեջանն անցել է արդեն Հայաստանի նկատմամբ նկրտումներին ու կոնկրետ քայլեր է ձեռնարկում, որպեսզի միջազգայնորեն այդ նկրտումները ևս լեգիտիմացվեն։

Դրա համար էլ հրապարակ է բերվել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» արհեստական կազմավորումը։ Այլ հարց է, որ որ այդ կազմավորումը կարող է Ադրբեջանի ներքին լսարանի համար ակտիվություն ցուցաբերել, լիովին այլ հարց, որ այն միջազգային ընդունելության է արժանանում։ Այս տարվանից սկսած, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքն» սկսել է մեծ ակտիվությամբ նամակներով ու բողոքներով դիմել տարբեր միջազգային կառույցների, դրա հետ մեկտեղ այդ արհեստածին կազմակերպության ներկայացուցիչները նույնիսկ «դրսի» պաշտոնյաների կողմից ընդունելություն են գտնում։ Հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը՝ ինչ-որ տեղ հասկանալի է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գլխավոր քարտուղար Թալիփ Ուզունի գլխավորած պատվիրակության հանդիպումը «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարության հետ։

Բայց տարակուսանքի տեղիք է տալիս այն իրողությունը, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն է Բաքվում հանդիպում անցկացնում «Արևմտյան Ադրբեջանի համայնք» արհեստածին կազմակերպության ներկայացուցիչների հետ ու կարևորում բոլոր փախստականների, այդ թվում՝ Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը: Անկասկած է, որ Բաքուն այս թեման ավելի մեծ ճնշումով կխաղարկի Հայաստանի հետ բանակցություններում ու իր հավակնությունները միջազգային հանրության առաջ կփորձի լեգիտիմացնել՝ ներկայացնելով, թե դրանով ապահովում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների իրավունքների վերականգնումը։ Իսկ դրան նպաստում է նաև Հայաստանի իշխանությունների անգործությունը։

Վերջին շրջանում տարբեր պաշտոնյաներ եկան ՀՀ, նրանցից մեկը Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպե՞ց։ Արցախի հայաթափումից մինչ օրս որևէ նման հանդիպում տեղի չի ունեցել։ Չնայած զարմանալու ոչինչ չկա, մեր երկրի ղեկավարության ներկայացուցիչներն իրենք անգամ չեն հանդիպում Արցախի նախագահի, պատգամավորների հետ, իսկ ժամանակ կար, որ Փաշինյանը մեծ աղմուկով Ստեփանակերտում ԱԽ նիստ էր անցկացնում։ Չպետք է թույլ տալ, որ Արցախի հայության իրավունքների ու վերադարձի հարցը մոռացվի։ Այս թեմաները պետք է անընդհատ առաջ քաշվեն Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցի հետ մեկտեղ։ Դեռ ավելին, ՀՀ-ում պետք է արդեն իսկ ձևավորված լինեին կազմակերպություններ՝ կազմված այն հայերից, ովքեր 1988 թվականից սկսած բռնագաղթի են ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Նրանք ևս կարող են իրենց իրավունքների վերականգնման մասին բարձրաձայնել ու այդ թեմայով հանդիպումներ անցկացնել տարբեր արտերկրյա պաշտոնյաների հետ։

Փաշինյանը ևս իր հարցազրույցների ընթացքում նշել է, թե հեռացած հայերն էլ կարող են վերադարձի պահանջ դնել, սակայն կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ։ Ու ՀՀ իշխանություններն իրենց անգործությունը արդարացնում են նրանով, թե կենտրոնացել են ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման վրա, բայց իրականում ոչ թե պահպանում են, այլ ժամանակ առ ժամանակ զիջում։ Միևնույնն է, եթե հակառակորդը մտադրություն ունի ագրեսիայի դիմելու, կդիմի, սակայն երբ հակազդեցության չհանդիպի, ապա այդ դեպքում ավելի ագրեսիվ պահվածք կդրսևորի։ Ու մի օր էլ կարող ենք ականատես լինել, որ բանակցային հաղորդագրություններում ավելացել է ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խ. Սուքիասյանը մեզ չի կարող վախեցնել, նրա սպառնալիքն այդպես չենք թողնելու, սկսվելու է գործընթաց (տեսանյութ)Ձերբակալվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական (տեսանյութ)Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ ՓաշինյանինԻրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել․ Բագրատ ՍրբազանԶատուլինը հայտնել է՝ ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ որ 2 երկիրն է 2020-ին օգնել Բաքվին Որպես արցախցի՝ մայիսի 26-ին գնալու եմ հրապարակ և պահանջեմ Նիկոլի հրաժարականըԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ. Panorama.amԿիրանցեցիները սպառնալիքների, ճնշումների տակ են, կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը (տեսանյութ)Դանիել Դավթյանը՝ Սփյուռքի գործերի հանձնակատարՇատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան (տեսանյութ)Կառավարության դիմաց «Հեռացնենք Նիկոլին» ակցիա է ընթանում (տեսանյութ)Կառավարությունը որոշեց․ ՔՊ գրասենյակը կտեղափոխվի Հանրապետության փողոցԲաքվի հետ դեռ դիրքորոշումների տարբերություն կա, բայց գնում ենք դեպի խաղաղություն. փոխնախարար (տեսանյութ)ՈւՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան«Վերջին զանգի» կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունը մի քանի օրով անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցներըՎերանայեք Ձեր գնային քաղաքականությունը. Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանի «Coma club»-ի չաշխատելու մասինԿարող ենք հրաժարական տալ, բայց հետո իշխանության կգան ուժեր, որոնք «կուկրաինականացնեն» Վրաստանն ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ կբացեն. վարչապետՍրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարությունԻշխանության ներկայացուցիչները համոզված են ընդդիմադիր շարժման հաջողության մեջ․ Վիգեն ՀակոբյանՀՀ-ն ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին (տեսանյութ)Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. ՄակրոնՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթովՄայիսի 23-ի աստղագուշակՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են ԱդրբեջանինՕրվա խորհուրդ«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան ԴանիելյանԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»
Ամենադիտված