Մեկնարկել են «Պոբեդա» ավիաընկերության Սոչի-Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը
Հասարակություն![Մեկնարկել են «Պոբեդա» ավիաընկերության Սոչի-Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը](/timthumb.php?src=disc/30-10-23/671231fff3e5216a51292ccda50e42ce.jpg&w=780)
«Պոբեդա»ավիաընկերությունը հոկտեմբերի 29-ից մեկնարկել է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան, այս մասին հաղորդագրություն է տարածել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
![](banners/armflix.jpg)