Վարսահարդարը պատահաբար կտրել է հաճախորդի ականջի մի մասը
Այլ![Վարսահարդարը պատահաբար կտրել է հաճախորդի ականջի մի մասը](/timthumb.php?src=disc/31-10-23/6ef18b7d3a38804a0150e2792056581c.jpg&w=780)
ՌԴ Սանկտ Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանում վարսավիրանոցի այցելուն հոսպիտալացվել է կտրված ականջով։ Այս մասին հայտնում է 78.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Կովալևսկայա փողոցի վարսավիրանոցում, վարսավիրը պատահաբար կտրել է 28-ամյա երիտասարդի աջ ականջի մի մասը։
Տուժածի համար շտապօգնություն է կանչվել, տղամարդը հոսպիտալացվել է և առաջին բուժօգնությունից հետո դուրս գրվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
![](banners/armflix.jpg)