Խամենեին մահմեդական երկրներին կոչ է արել դադարեցնել նավթի մատակարարումներն Իսրայել
ԻրանԻրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կոչ է արել մահմեդական երկրներին դադարեցնել Իսրայելին նավթ և պարենամթերք մատակարարելը։
«Գազայի հատվածի ռմբակոծումը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ Սիոնիստական ռեժիմին նավթ և պարենամթերք արտահանելու ուղիները պետք է փակվեն», - մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը:
Համաշխարհային բանկը ավելի վաղ իր կանխատեսման մեջ նախազգուշացրել էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է բարձրացնել նավթի գները շոկային մակարդակների: