Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինի Այս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Ոստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ) Դոլարն ու եվրոն թանկացել են․ տարադրամի փոխարժեքն՝ այսօր 

ՀՊ և ՊՎԾ բացահայտած խախտումները՝ «դամոկլյան սուր» ՔՊ-ականների գլխին

Վերլուծական

ԹԻՀԿ-ն այսօր հանդես է եկել զեկույցով, որից պարզ է դառնում, որ Հաշվեքննիչ պալատը չի հետևում իր իսկ կողմից արձանագրված խախտումների վերացմանը: Մինչդեռ պետական կառույցներում այդպիսի խախտումների պակաս չի նկատվում:

Դիցուք՝  ՀՀ հաշվեքննիչ պալատը 2022 թվականի ընթացքում խախտումներ է արձանագրել Հակոբ Սիմիդյանի գլխավորած՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում: Մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննությամբ արձանագրվել է, որ, օրինակ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կնքված թվով 9 վարձակալության պայմանագրերում պետական սեփականություն հանդիսացող անտառների վարձավճարների՝ օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափը չպահպանելու արդյունքում, հաշվեքննողների հաշվարկներով, անտառտնտեսության թվով 5 մասնաճյուղերում ընդհանուր վարձակալված 36,7 հա անտառային հողատարածքներից 2019-2020թթ. ժամանակահատվածում 14,086.5 հազ. դրամի վարձավճարներ չեն գանձվել: 

Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Ճանապարհային ցանցի բարելավման դրամաշնորհային և վարկային ծրագրերի նկատմամբ համապատասխանության վերաբերյալ: Ըստ այդմ, արձանագրվել է, որ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում 19 մլրդ 36 մլն դրամ գումարի կապիտալ ծախսումները չեն ավելացվել ասֆալտբետոնյա ճանապարհների հաշվեկշռային արժեքին: Եվ դրանով խախտվել է պարտադիր պահանջի կատարումը:

Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է Առողջապահության նախարարության 2022 թվականի պետական բյուջեի տարեկան մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման մասին եզրակացությունը: Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2022 թվականի հունվարի 1-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն է, կատարման ժամկետը՝ 2023 թվականի հունվարի 9-ից 2023 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: Եզրակացությամբ արձանագրվել է, որ 2022 թ.-ին, բացի տարեկան պետական բյուջեի ԱՆ համար նախատեսված շուրջ 117 միլիարդ 808 միլիոն 508 հազար դրամ գումարը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման շրջանակներում նախարարության ներկայացմամբ կառավարության 5 որոշումներով նախարարությանը հատկացվել է ևս 10 միլիարդ 466 միլիոն 626 հազար դրամ: Հաշվեքննությունից պարզ է դառնում, որ չնայած այն հանգամանքին, որ բժշկական ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանությունը հաստատվել է դեռ 2019 թվականին, սակայն առ հաշվեքննության ավարտի օրն այն չի կիրառվում, նախարարությունը չի ապահովել նաև կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318 Ն որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման գների հաստատման կարգի պահանջների կատարումը, ինչի հետևանքով բացակայում են ոլորտում ծառայությունների համար կիրառվող գների իրավամեթոդաբանական հիմնավորումները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքները ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Որոշումը կայացվել է ՀՊ արտահերթ նիստում` մարտի 30-ին։ 75 տարեկան քաղաքացին 2019թ․ օգոստոսի 10–ին մահացել է, մահից 2 օր անց` օգոստոսի 12-ին` «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է 2 պրոթեզի կոշիկ, ու ոչ միայն ստացել է, այլև դիմում է լրացրել ու շահառուի անձնական քարտ ստացել։ Այս փաստը միակը չէ։ Այն ընդամենը մեկն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության նկատմամբ Հաշվեքննիչ պալատի կատարած հաշվեքննության արդյունքում կատարված բացահայտումներից, այն ժամանակ ի դեպ նախարար էր Զառա Բաթոյանը: Իսկ այս բացահայտումը կատարվել է ՀՊ դեռևս նախկին ղեկավարության օրոք:

ՀՀ Հաշվեքննիչ պալատը խախտումներ է հայտնաբերել էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ժամանակ։ Խախտումներ են հայտնաբերվել նաեւ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական հումքի գնման կամ ներմուծման նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։

Հաշվեքննիչ պալատից զատ պետական կառույցներում խախտումներ է հայտնաբերել նաև ՊՎԾ-ն:  ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակներում իրականացված ծավալուն և բազմակողմանի վերահսկողական ու վերլուծական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում ենպետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման ,ճանապարհաշինարարական, բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքներիծրագրերին, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրականընկերությունների գործունեությանը, քաղաքապետարանի աշխատակիցներինծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացին, արտասահմանյան գործուղումների ծախսերին, ինչպես նաև գնումների գործընթացը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին և հանրակրթական ծրագրին:

Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած կառույցը 60 միլիոն դրամի չարաշահում է հայտնաբերել նաև ՊՆ-ում:

Ինչպես տեսնում ենք՝ խախտումներն արձանագրվել են, սակայն ոչ պատկան կառույցներն են զբաղվում դրանց հետագա ուսումնասիրությամբ, ոչ էլ Նիկոլ Փաշինյանն է խոստացածի պես ուշադրության կենտրոնում պահում այս դրվագները, էլ չենք խոսում թիմակիցներին պատժելու մասին...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դանիել Դանիելյան, հորդ տնի՞ց ես բերել պետական միջոցները, մարդիկ Տավուշից եկել-հասել են. Սրբազան (տեսանյութ)Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու. ԿԳՄՍ-ն Սրբազանին ընդառաջ չեղարկել է համերգը (տեսանյութ)Երեխե'ք ջան, մի վայրկյան չտխրե'ք, դուք էս բեմին կարոտ չեք, իրենք են կորցրել. Սրբազանը` երեխաներին (տեսանյութ) «Աստված օգնական». Բագրատ Սրբազանը Գյումրիում է, ողջունում է իր աջակիցներին, ոստիկաններին (տեսանյութ) Մենք՝ մեծահասակներս, պետք է պատասխանատու և հանձնառու լինենք ու դաստիարակենք սերունդ. Դավիթ ՀամբարձումյանՈՒՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը հասավ Գյումրի (տեսանյութ)Բայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունիՄԻՊ-ն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել 50 բնակիչների հետ Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» Արժանապատիվ թալինցիները դիմավորում են Սրբազանի առաջնորդած ավտոերթը (տեսանյութ) Արգելափակել են լրագրողներին տեղափոխող մեքենայի շարժը (տեսանյութ)Տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստը․ Գնել Սանոսյանի նոր հանձնարարականները Լանջիկ-Մաստարա հատվածում մարդիկ աղուհացով են դիմավորում Բագրատ սրբազանին ու շարժման մասնակիցներին (տեսանյութ) Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրաՍա կորուստ է բոլորիս համար. առաջին անգամ է, որ Արցախի հանրային հեռուստատեսության օրը Արցախում չենք նշում. Հրայր Ավետիսյան Խաղաղություն և անհոգ մանկություն աշխարի բոլոր մանուկներին․ Սուրեն Պապիկյան Ախթալայի կամրջի հատվածում հետևել եմ աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ․ Սանոսյան Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը (տեսանյութ) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ (տեսանյութ) Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռըՌաֆայել Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինիԱյս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ ՊողոսյանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Ոստիկանները Սրբազանին գետնի վրա ընկած ոտքերով հարվածում էին, սարկավագներին դաժան ծեծում էին (տեսանյութ) Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ)Սրբազանը կարևոր «մեսիջ» ունի, որ այս հարցը պետք է լուծել հիմա, սա չպետք է թողնենք սերունդների վրա (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէՈստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ)Դոլարն ու եվրոն թանկացել են․ տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱստղագուշակ հունիսի 1-ի համարԷսօր մի մարդու ծննունդնա, որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակիցԵրեխաները ոչ միայն մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են, այլև մեր ու մեր երկրի, մեր ժողովրդի վաղվա օրը. Արմեն ՍարգսյանԻշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան ԱբրահամյանԵրբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե ՀակոբյանՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է ԳյումրիՍյունիքի Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվելԵրկաթուղային հաղորդակցության առումով գտնվել է միջանկյալ լուծում. Սանոսյանն անդրադարձել է ջրհեղեղից վնասված երկաթգծի վերակառուցմանըՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց իբրև թե մերժել է ու նրանց կերպարներով հասարակությանը վախեցնում է Փաշինյանը, արդարացվել են հենց նրա իշխանության տարիներին. Սուրեն ՍուրենյանցՓակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը․ ինչ իրավիճակ է ԼարսումՔՊ խմբակցությունը ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀունիսի 1. Օրվա խորհուրդ«Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»Հրդեհ Իսրայելյան փողոցում. բնակիչներ են ծխահարվելԴա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով. «Հրապարակ»Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը«Փաստ». Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին
Ամենադիտված