Մահացել է «Կոտրված լապտերների փողոցները» ֆիլմի դերասանուհին
Այլ![Մահացել է «Կոտրված լապտերների փողոցները» ֆիլմի դերասանուհին](/timthumb.php?src=disc/04-11-23/a29ea3a3b6db915889c8d351f6f35df6.jpg&w=780)
89 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գալինա Մոչալովան, հայտնում է Comedian's Shelter թատրոնը։
«Ընդամենը մի քանի օր առաջ մենք պատրաստվում էինք Ռուսաստանի վաստակավոր դերասանուհու ծննդյան 90-ամյակին՝ խնդրելով նրա գործընկերներին գրել շնորհավորանքներ և ջերմ խոսքեր, որոնք նախատեսում էինք հրապարակել նոյեմբերի 18-ին (նրա ծննդյան օրը): Երեկ երեկոյան տեղեկացանք, որ Գալինա Վլադիմիրովնան այլևս չկա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դերասանուհին խաղացել է ավելի քան 80 ֆիլմերում և սերիալներում։ Դրանցից են «Կոտրված լապտերների փողոցներ», «Շերլոկ Հոլմս», «Հետաքննության գաղտնիքները» և այլն։
Հանդիսատեսը նրան հիշում է այնպիսի բեմադրություններից, ինչպիսիք են «Հեդդա Գաբլերը», «Ամուսնությունը», «Աթոռները», «Անձրևից տապալվածը», «Այս ազատ թիթեռները»։
![](banners/armflix.jpg)