Վիճակագրական կոմիտեի նախագահը նույնպես մեկնում է Շվեյցարիա ՄԻՊ-ը Կանադայի դեսպանի հետ քննարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքները Մխիթար Հայրապետյանը SpaceX-ի հետ համագործակցության հարցեր է քննարկել Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար Նիկոլի օտարահպատակ կառավարությունը դուրս է մնում այլընտրանքային «Միջին միջանցք» շահավետ նախագծից․ Արտակ Զաքարյան Սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը դեռ անելու է. Սաղաթելյան (տեսանյութ) Ադրբեջանը Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները «աղվանական» է անվանել, արձագանքել մեկնարկած շինաշխատանքին ՀՈՐՈՎԵԼ արհեստակցական կազմակերպությունների միությունը խստորեն դատապարտում է անձնական ազատության իրավունքների կոպտագույն և չարդարացված խախտումները Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի հերթական նիստը Նիկոլի «դուստր մամուլում» ձայնագրություններ են հայտնվում, հետո ուժային կառույցները գործ են հարուցում. Սաղաթելյան (տեսանյութ) 

Անշարժ գույք, հազարավոր դոլարներ. ի՞նչ ժառանգություն են ստացել ՔՊ-ի «հաջողակ» պաշտոնյաները

Վերլուծական

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր ԱԺ ամբիոնից պահանջում, որպեսզի գույք նվիրատվություն և ժառանգություն ստացած պաշտոնյաները դառնան իրավապահների ուսումնասիրության առարկան, այն պատճառով, որ այստեղ Փաշինյանը լրջագույն կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում: Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնել: Համենայնդեպս, կառավարությունը էլի նոր նախագիծ է ներկայացրել եւ այդպիսի դրույթ է սահմանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում: Սակայն մինչ այս պահը ՔՊ-ական պաշտոնյաները լի ու բոլ օգտվել են օրենքի բացից և խոշոր նվիրատվություններ ու ժառանգություն ստացել, որոնք, սակայն, Փաշինյանի համար այլևս կոռուպցիոն ռիսկ չեն ներկայացնում: Ավելին,  ԱԺ-ում քննարկվում է մի նախագիծ, որով պաշտոնյաներին կարող է թույլատրվել չհաշվառել նվերների մի շարք տեսակներ: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիոն ռիսկերի ավելացում..

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 12,000,000.00 դրամի եկամուտ է ստացել «Աբովյան 39» ՍՊԸ-ի իր շահաբաժնից: Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի՝ Աբովյան 39-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից և 2012թ․-ից ի վեր տվել է վարձակալության:

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը որպես եկամուտ ստացել է 1 մլն 504 հազար դրամ, որից 800 հազար դրամը եղել է ժառանգություն, իսկ մնացածը՝ աշխատավարձ և այլ եկամուտ: Ինչ վերաբերում է 800 000 դրամ նվիրատվությանը, այն ստացել է ծնողներից 4 ամսվա ընթացքում՝ ամսական 200 000 դրամի չափով:
 
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող բնարականներ, որոնցից մեկը, որը գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքում, նա ժառանգություն է ստացել, իսկ երկրորդը, որը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, ձեռք է բերել 2019 թ․-ին։
 
Արամ Հովհաննիսյանը Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2017 թ.-ից եւ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ ունի 10 մլն դրամ գումար, մեկ անհատական բնակելի տուն եւ «Mercedes Benz E 500» մակնիշի մեքենա։  Նույն տարվա տարեկան հայտարարագրից երեւում է, որ Հովհաննիսյանը որպես ժառանգություն ստացել է բնակելի տուն, հողամաս եւ «VAZ21061» մակնիշի ավտոմեքենա: Ժառանգության ընդհանուր արժեքը մոտ 6 մլն դրամ է։
 
Ակունք համայնքի ղեկավարի տեղակալ Արման Միքայելյանը որպես ժառանգություն է ստացել անհատական բնակելի տուն և հողամաս, ինչպես նաև «Օպել» մարդատար ավտոմեքենա։
 
2022 թվականի մարտի 13-ին երդում տված եւ Հայաստանի Հանրապետության նախագահ դարձած Վահագն Խաչատուրյանն իրեն պատկանող անշարժ գույքերը կա՛մ նվիրատվություն է ստացել, կա՛մ ժառանգել։ Օրինակ՝ 2002 թվականին նա նվիրատվություն է ստացել Երեւանի Կենտրոնում գտնվող բնակարան եւ ավտոտնակ, իսկ 2017 թվականին էլ երկու հողամաս է ժառանգություն ստացել, որոնցից մեկը՝ Արաբկիրում, մեկը՝ Ձորաղբյուրում։

Լենա Նազարյանը ևս ներկայացրել է իր հայտարարագիրը։ Վերջինս հայտարարագրել է Ծաղկաձորի և Առինջի բնակարանները, որոնց համասեփականատերն է ամուսնու հետ, սակայն Նազարյանը դեռ 2009 թվականին Նորք-Մարաշում անհատական բնակելի տուն է ժառանգություն ստացել։ 

Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը հայտարարագրել է 2021-ին ժառանգություն ստացած՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները, որոնք գտնվում են Առինջ համայնքում:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակված Կամսար Բաբինյանը 2022-ին բազմաբնակարան շենքում որպես ժառանգություն բնակարան է ստացել: 2021-ին վեջրինս ձեռք է բերել «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենա: Նա հայտարարագրել է 75,000.00 ԱՄՆ դոլար, 3,000,000.00 ՀՀ դրամ և 7,000.00 եվրա կանխիկ դրամ:

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ 2020 թվականին ժառանգություն է ստացել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, որը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վիճակագրական կոմիտեի նախագահը նույնպես մեկնում է ՇվեյցարիաՄԻՊ-ը Կանադայի դեսպանի հետ քննարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքները Մխիթար Հայրապետյանը SpaceX-ի հետ համագործակցության հարցեր է քննարկելԱրթուր Հովհաննիսյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարՆիկոլի օտարահպատակ կառավարությունը դուրս է մնում այլընտրանքային «Միջին միջանցք» շահավետ նախագծից․ Արտակ ԶաքարյանՍրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը դեռ անելու է. Սաղաթելյան (տեսանյութ)Ադրբեջանը Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները «աղվանական» է անվանել, արձագանքել մեկնարկած շինաշխատանքինՀՈՐՈՎԵԼ արհեստակցական կազմակերպությունների միությունը խստորեն դատապարտում է անձնական ազատության իրավունքների կոպտագույն և չարդարացված խախտումներըՓոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի հերթական նիստըՆիկոլի «դուստր մամուլում» ձայնագրություններ են հայտնվում, հետո ուժային կառույցները գործ են հարուցում. Սաղաթելյան (տեսանյութ)Շարժման առաջնորդների նկատմամբ «զանգվածային անկարգության կազմակերպչի» հոդվածով հետապնդման միտում կա. փաստաբանՀՅԴ-ն թիրախավորված է, խուզարկություններ են արել, 10 ղեկավար անդամի առևանգել են, բայց չեն կարող ճնշել. Սաղաթելյան (տեսանյութ)Ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել․ Քիշնև ուղևորված FlyOne-ի օդանավը կվերադառնա Երևան#ՈՒՂԻՂ. ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ՝ ՀՅԴ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊՆ-ն 27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայությանԱմբերդ գյուղի բնակչի սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի համագյուղացին Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ Հունիսի 15-ից հուլիսի 15-ը առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածըԱԺ-ն դարձրել են Եկեղեցուն հարվածելու ամբիոն՝ անցնելով բարոյական բոլոր նորմերը. Տեր ԳաբրիելՇենքում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. ըստ տանտիրոջ՝ պայթել է 3 կգ գազաբալոնըԱնկախ ամեն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի. ձեռքի վնասվածք ստացած տղամարդու կինը մանրամասներ է հայտնումՍրբազանը պիտի ազատվի թիկունքից նկարող ականներից ու պռավալնի քաղտեխնոլոգներից․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Բաքվում խոշտանգել են Ռուբեն Վարդանյանին (տեսանյութ)Անահի՛տ, այսքանից հետո կարող եմ պնդել, որ դու չես տիրապետում քո ոլորտի օրենսդրությանը. իրավաբանը՝ Ավանեսյանին«Սրբազան պայքարը» ոստիկանության բռնությունների պատճառով տուժածներին խնդրում է տվյալներ փոխանցել«Վայոց Ձորի քննչական վարչությունում պատանդ են պահում քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց»․ ՄանուկյանՓոփոխություններ՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագրում Պատրաստ եմ խաղալ աջ պաշտպանի դիրքում․ Պավար Ճանապարհների վիճակի բարելավման համար Գործադիրը հատկացրել է 2.83 մլրդ դրամ 134 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավելԶելենսկին պատմել է` ինչ է իրեն խոստացել Սի ԾինփինըԿառավարությունը 29 207 700 ՀՀ դրամ գումար է հատկացրել Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների անցկացման նպատակովՈրևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Մեկնարկում է Եվրո-2024-ը․ ինչ պետք է իմանալ մրցաշարի մասինԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը 3 անձի մասով ավարտվել է 15 մլն դրամ՝ սփյուռքի հետ համագործակցության շրջանակում կրթամշակութային միջոցառումների իրականացման համար Բացահայտվել է հանցագործության 87 դեպք Պետության վրա հարձակվողներին փնտրեք ձեր շարքերում․ Մարկոս քահանա Մանգասարյանը՝ ՔՊ-ականին Դեպի Ռուսաստան հայկական արտահանման համար տնտեսական խոչընդոտներ այժմ չկան. ՀՀ էկոնոմիկայի նախարարՄատս Հյումելսը հեռանում է Դորտմունդի «Բորուսիա»-իցԻսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար). ԽուդոյանՊուտինն ասել է՝ որ դեպքում կրակը դադարեցնելու և բանակցություններ վարելու հրաման կտա Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել «Ազգային Ճակատ» ալիքը հայտարարություն է տարածել Ուսապարկերի առաջնորդը խոսեց արցախցիների նկատմամբ իր «մեծ սիրո» մասին․ Մետաքսե Հակոբյան (լուսանկարներ)Տեղի կունենա «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի կազմակերպած «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովըՀայաստանը բելառուսական կողմին ներկայացրել է բողոքի հայտագիր. ԱԳՆ Վեց ամսով արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ Արդեն 132 երջանիկ ընտանիք․ 50 նոր՝ վերանորոգված ու կահավորված բնակարան է հանձնել «Իմ Գյումրի» ծրագիրըԾնողներից թաքուն վերցրել են հրացանը և պատահաբար կրակել․ երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված