Երևանի և Ստավրոպոլի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կգործարկվի
ՀասարակությունArmenia Airways ավիաընկերությունը 2023 թվականի դեկտեմբերից կսկսի ուղիղ չվերթեր իրականացնել Ստավրոպոլի և Երևանի միջև։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում է Ստավրոպոլի օդանավակայանի Telegram ալիքում։
«Armenia Airways» ավիաընկերությունն սկսել է տոմսերի վաճառքը դեպի Հայաստանի մայրաքաղաք չվերթերի համար: Թռիչքները կսկսվեն դեկտեմբերի 2-ից՝ երեքշաբթի և շաբաթ օրերին... Թռիչքի տևողությունը 1 ժամ է: Երթուղին սպասարկում է Boeing 737-300 օդանավը` 150 ուղևոր տարողունակությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։
Նախկինում Հայաստան թռչելու համար Ստավրոպոլի բնակիչներն ստիպված էին մեկնել Միներալնիե Վոդիի օդանավակայան, որն ավտոմեքենայով երկու ժամվա ճանապարհ է։