Իմպիչմենտի վրա մի՛ կենտրոնացեք, կենտրոնացե՛ք հանրային ճնշման վրա. Պետրոսյան (տեսանյութ) Եթե 10 հոգի բողոքում է, նշանակում է՝ շարժումը չի մարել. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը». Անդրանիկ Թեւանյան Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբաններ Ես երեկ օնլայն ռեժիմով հետևել եմ պայքարին, հետո քունս տարավ, քնեցի․ Աղազարյան (տեսանյութ) Ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել Արարատի մարզում. կանգնեցնում են ավտոմեքենաները, ստուգում (տեսանյութ) Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի, բաներ կան, որոնց մասին հիմա ասել չենք կարող. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 15:30–ին բոլորին հրավիրում եմ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ․ Սրբազան (տեսանյութ) Հարյուրավոր ոստիկաններ հսկում են ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը, որ ՔՊ-ականները ներս մտնեն (տեսանյութ) 

«Ժողովուրդ». Սերգեյ Չիչոյանի դուստրերն աշխատում են դատական համակարգում. ինչ ունեցվածք ունեն նրանք

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եզրափակելով Չիչոյանների ընտանիքի մասին պատմող շարքը՝ այս անգամ հերթը Սերգեյ Չիչոյանինն է։ Սերգեյ Չիչոյանը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր է, նաեւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։

Ինչպես Չիչոյանի եղբայրը՝ Արմեն Չիչոյանը, ինքն էլ պակաս համբավ եւ կարիերա չունի։ Չիչոյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 3 հողամաս եւ 1 անհատական բնակելի տուն։ Հողամասերից մեկը եւ անհատական բնակելի տունը ձեռք է բերել 2015 թվականին. դրանք գտնվում են Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում։ Այդ ժամանակ Չիչոյանը եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։

Մյուս 2 հողամասերը գտնվում են Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում, որոնք ձեռք են բերվել 2007 թվականին, երբ եղել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահը։ Չիչոյանը 5 անշարժ գույք է հայտարարագրել՝ 1 հողամաս, 1 ավտոտնակ, 1 անհատական բնակելի տուն, 2 հողին ամրակցված անշարժ գույք, որոնք գտնվում են Գավառ համայնքում. դրանք 90 օրից ավելի փաստացի տիրապետում է Չիչոյանը, սակայն սեփականության իրավունքով գույքերը նրան չեն պատկանում։ Ուսումնասիրելուց հասկանում ենք, որ այս գույքը 2022 թվականին Չիչոյանի մայրը՝ Օֆիկ Չիչոյանը, նվիրատվություն է արել Սերգեյ Չիչոյանի որդուն՝ Գոռ Չիչոյանին։ Չիչոյանը սեփական մեքենա չունի, սակայն շահագործում է 2011 թվականի արտադրության, Toyota մակնիշի մեքենա։

Դատավորի բանկային ավանդները կազմել են 6 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 282 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 6 մլն 500 հազար դրամ։ Դատավոր Չիչոյանի տարեկան եկամուտները կազմել են 32 մլն 275 հազար դրամ, որից 19 մլն 98 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտից։ Չիչոյանն ունի նաեւ հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա ընթացքում կազմել է 38 մլն 96 հազար դրամ։ Հենց այս բնակարանի հիփոթեքի մայր գումարը մարելու համար Չիչոյանը ՊԵԿ-ից եկամտահարկի վերադարձի սկզբունքով ստացել է 4 մլն 171 հազար դրամ։ Դատավորի եկամուտների մյուս մասը՝ շուրջ 8 մլն դրամը, կազմում են վարկերը։

Վարկերի մարմանն ուղղվել է 8 մլն դրամ, այնքան, որքան կազմում են վարկերի մնացորդները։ Ինչպես հայտնի է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման համար անհրաժեշտ էր 6 ձայն: 5 ձայն ապահովել էին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման համար իշխող քաղաքական մեծամասնության կողմից ընտված իրավաբան-գիտնականները, իսկ մյուս մեկ ձայնը տվել է դատավոր Սերգեյ Չիչոյանը:

Ստացվում է՝ Չիչոյանի շնորհիվ՝ Գագիկ Ջհանգիրյանը կարողացավ ազատվել Ռուբեն Վարդազարյանից եւ նշանակվել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Պարզվում է, որ Չիչոյանի երկու դուստրերը դատական համակարգում են աշխատում, մասնավորապես՝ դուստրը՝ Լիլիա Չիչոյանը, դատական դեպարտամենտում՝ դատավորների ընդունելության վարչությունում, աշխատում է որպես գլխավոր մասնագետ: Չիչոյանը անգամ հարսին՝ Սոնա Խաչատրյանին է լավ տեղով ապահովել. վերջինս ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի օգնականն է»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուկրաինան առաջին անգամ ինքնաթիռով թիրախ է խոցել Ռուսաստանում. Sky NewsԻմպիչմենտի վրա մի՛ կենտրոնացեք, կենտրոնացե՛ք հանրային ճնշման վրա. Պետրոսյան (տեսանյութ)Եթե 10 հոգի բողոքում է, նշանակում է՝ շարժումը չի մարել. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը». Անդրանիկ ԹեւանյանԳրանցվել է 614 դեպք, որից 165-ը՝ արտակարգ Սրբազան շարժումը տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ձևավորվող որոշ մեգաթրենդերի մեջ. Վահե ԴավթյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին ԱԺ ընդդիմադիր խմբակացությունները միջնորդություն ներկայացրեցին ԱԺ խորհուրդ՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով Երևանում. ավտոմեքենան կամրջից թռել ու գլխիվայր շրջվել էՓաշինյանի որոշմամբ՝ Արա Մկրտչյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբաններԵս երեկ օնլայն ռեժիմով հետևել եմ պայքարին, հետո քունս տարավ, քնեցի․ Աղազարյան (տեսանյութ) Ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել Արարատի մարզում. կանգնեցնում են ավտոմեքենաները, ստուգում (տեսանյութ)Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով Գողությունը հաղորդում տված տանտերն էր արել Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր Սրանով «պատանի խաղամոլ» ինստիտուտը վերացնում ենք, ողջունում եմ օրինագիծը. Աղազարյան Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի, բաներ կան, որոնց մասին հիմա ասել չենք կարող. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ոստիկանապետը վասալ է, իր համար միևնույն է, թե իր վերևի ֆեոդալը ով կլինի․ Ռուբեն Մխիթարյան15:30–ին բոլորին հրավիրում եմ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ․ Սրբազան (տեսանյութ) Պատանի շախմատիստները շարունակում են ելույթները Մ20 տարեկանների ԱԱ-ում Հարյուրավոր ոստիկաններ հսկում են ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը, որ ՔՊ-ականները ներս մտնեն (տեսանյութ) Սա պայքար է, որ ունենանք ազգային, անվտանգ, ինքնիշխան պետություն․ Վարուժան Գեղամյան Երևանի Բագրատունյաց պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Կարևորն արդյունքն է. արդյունքն այս մարդու հեռացումն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նոր նշանակում ՔԿ-ում Մասնակցում եմ, չեմ վախենում, որովհետև գիտեմ՝ Սրբազանը, եթե մի բան ասել է, ուրեմն լինելու է. ուսանող (տեսանյութ) Գնա՞լ, թե՞ չգնալ Բաղրամյան. Էլիբեգովա Նիկոլի կողմից հրահանգ է տրվել ոստիկանապետ կոչվածին՝ դառնալու հավաքների համար մեկ սադրիչը. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Ադրբեջանցի զինվոր է հատել ՀՀ սահմանըՔՊ-ն այսօր ժողովրդի պահանջի հետ պետք է հաշվի նստի. Ղազարյան (տեսանյութ) ՃՏՊ Ազատավան գյուղի կամրջին. կան զոհերՈստիկանները տնային կալանքի տակ գտնվող անձին չեն ուղեցում ԲԿ, պատճառաբանելով, որ միտինգներով ծանրաբեռնված են. փաստաբանՄարզերում ոստիկաններ չեն մնացել, անգամ քրեական հետախուզության ծառայողներն են այստեղ. պատգամավոր (տեսանյութ) Գնացեք, Huggies փամփերսները հագեք, վեր ընկեք տեղներդ, գիտենք, որ սարսափած եք. Մարգարիտ Եսայան (տեսանյութ) Լուլուին պահողն իր մասին շանտաժի առարկա նյութերն են, թե պարգեւավճարը, չեմ կարող ասել. Մկրտչյան (տեսանյութ) Անվերջ կարելի է նայել՝ ինչպես է գիշերվա անձրևի երկու կաթիլ ընկնելուց հետո դեպի ոստիկանական մեքենան վազում Հայկազ Ջոմարդյանը․ Աղասի ՄիքայելյանԱհա այս մարդիկ են պահում Փաշինյանին վարչապետի պաշտոնում. եկեք կողք կողքի կանգնենք, որ մեր ոստիկաններին հրաման արձակող սրիկաները հասկանան՝ անիմաստ է. Անահիտ ՍարգսյանԲագրատ Սրբազանն իր աջակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Բաղրամյան պողոտան փակ է, վրաններ են տեղադրվելՀունիսի 10. Օրվա խորհուրդՈստիկանությանը կոնկրետ հրահանգ է տրվել` ամեն գնով պահել Նիկոլի իշխանությունը. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Իսրայելի ռազմական կաբինետի նախարարի կուսակցությունը լքել է կառավարությունը Գևորգին չբերեցիք, ոստիկան կտանենք. Բագրատ սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Մարդ եք առևանգել, հետ բերեք. Բագրատ սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Վրաստանի նախկին վարչապետի որդին վերադարձել է ԱՄՆ-ից. ընտանիքը հերքում է, որ նա պատժամիջոցների տակ է ընկելԻրավիճակը կառավարական կեցավայրի մոտ խիստ լարվեց. ոստիկանությունը բախման է տանում (տեսանյութ) Էս մարդկանց ասելիք չկա, այստեղ կկանգնենք այնքան ժամանակ, որքան պետք է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Արա-ն էլ ես դու, մնացածն էլ. Պռոշյան-Դեմիրճյան հատվածում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Կառավարական դաչաների հատվածում ևս ցուցարարներին արգելում են առաջ շարժվել (տեսանյութ)
Ամենադիտված