Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները խաթարելու որոշ օտար երկրների ջանքերն օգուտ չեն տվել․ Ալիևը՝ Ռայիսիին
ԻրանՏաշքենդում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Էբարհիմ Ռայիսին աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, և նշել, որ Իրանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանի վերակառուցմանը:
Ադրբեջանի եւ Իրանի ղեկավարների հանդիպմանը քննարկվել են Արաքս գետի վրայով երկաթուղային ու ճանապարհային կամուրջների կառուցման և Իրանի տարածքով միջանցքի կառուցման հետ կապված հարցեր։
Կողմերը քննարկել են տարանցման, էներգետիկայի ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր, ընդգծել, որ տարածաշրջանի անվտանգությունը կարող է ապահովվել միայն ներտարածաշրջանային համագործակցությամբ, և Արևմուտքի ցանկացած միջամտություն ի վնաս տարածաշրջանի երկրների է:
«Երկու երկրների հարաբերությունները խաթարելու որոշ օտար երկրների ջանքերն օգուտ չեն տվել և չեն տալու»,- նշել է Ալիևը: