Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինի Այս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Ոստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ) Դոլարն ու եվրոն թանկացել են․ տարադրամի փոխարժեքն՝ այսօր 

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի` ՀԱՊԿ-ն գործնականում է ապացուցել անդամ պետությունների անվտանգությունն ապահովելու կարողությունը

Վերլուծական

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման օրակարգը առանցքային է  դարձել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների համար: Օրեցօր ակտիվանում են խոսակցությունները, որ Հայաստանը պետք է լքի Ռուսաստանի հովանու ներքո գործող կառույցները, սկսի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը (ՆԱՏՕ) անդամակցության գործընթաց կամ ռազմական դաշինքների մեջ մտնի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ: ՆԱՏՕ-ն էլ ըստ այդ տրամաբանության կարող է դառնալ նոր և ավելի արդյունավետ անվտանգային հովանոց ՀՀ համար:

Այդպես՞ է դա, թե ոչ՝ նայենք փաստերին:  Եվ այսպես, ՀԱՊԿ կանոնադրության  4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»: Իսկ ահա ՆԱՏՕ կանոնադրության 4-րդ գլխում տեսնում ենք հետևյալ ձևակերպումը՝ ՆԱՏՕ անդամ երկրների դեմ ռազմական ագրեսիայի դեպքում կառույցը ունի այդ ագրեսիային արձագանքելու իրավունք, սակայն չունի այդ քայլին դիմելու որևէ բարոյական կամ իրավական պարտավորվածություն: Կարծում ենք, ռազմագիտության գիտակ պետք չէ լինել, հասկանալու համար երկու ձևակերպումների տարբերությունը և այն, թե որ կառույցն է ունակ գործնականում ապահովել իր անդամ երկրների անվտանգությունը: Եթե ՆԱՏՕ-ի կանոնադրության դեպքում ձևակերպումները հեղհեղուկ են և կարող են մեկնաբանվել՝ պահի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ապա ՀԱՊԿ կանոնադրության մեջ ամեն բան ավելի քան հստակ է՝ անդամ պետություններից մեկի դեմ հարձակումը՝ հարձակում է անդամ բոլոր պետությունների դեմ և այդ դեպքում ռազմական օգնության տրամադրումը չի կարող տարընթերցման տեղիք տալ:

Հայաստանի իշխանությունները, զբաղված լինելով արևմտյան անվտանգային հովանոցի լոբբինգով, փորձում են մանիպուլացնել ՀԱՊԿ կանոնադրության այս կետի արդյունավետության հարցը և պնդում են, որ իրենք դիմել են օգնություն ստանալու համար, սակայն ՀԱՊԿ-ն մատը մատին չի խփել:  Սակայն, շատ կարևոր է ֆիքսել, թե որ հադվածով է Հայաստանը մի քանի անգամ դիմել ՀԱՊԿ-ին: 

Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով, որի բովանդակությունը հետևյալն է ՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի մասին» կանոնակարգի համաձայն՝ ճգնաժամային իրավիճակի կամ դրա նախապայմանների առկայության դեպքում այն կանխելու (կարգավորելու) համար համաձայնեցված միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ցանկացած անդամ-պետության առաջարկով, անմիջապես՝ ոչ ուշ, քան Խորհրդի նախագահին դիմելուց հետո երեք օրվա ընթացքում, գործի է դրվում համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին մի կետով, որը չի ենթադրում ռազմական օգնության տրամադրում և այսօր հոխորտում են, որ օգնությունը չի տրամադրվել: Կարծում ենք՝ մանիպուլյացիան այս դեպքում ավելի քան ակնհայտ է:

Սակայն, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի համեմատականները միայն տեսական դաշտով չեն սահմանափակվում: Դիցուք՝ ՆԱՏՕ-ն նախընտրում է չնկատելու տալ կառույցի անդամ պետությունների խնդիրները: Օրինակ՝ ընդամենը մեկ տարի առաջ սրվել էին Հունաստանի և Ալբանիայի հարաբերությունները, որոնք սպառնում էին լրջագույն զինված բախման հանգեցնել, երբ Հունաստանն ընդլայնեց իր տարածքային ջրերը Հոնիական ծովում:

ՆԱՏՕ-ն ընդհանրապես որևէ կերպ չարձագանքեց այս կոնֆլիկտի էսկալացիային, ասես այն գոյություն էլ չուներ: Իսկ այժմ այն մասին, թե ինչպես է ՀԱՊԿ-ն արձագանքում իր անդամ երկրներում առաջացած խնդիրներին: 2022 թվականի հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմեց ՀԱՊԿ առաջնորդներին՝ խնդրելով աջակցություն; Իր որոշումը Տոկաևը բացատրել է նրանով, որ երկրում գործում են «արտասահմանում պատրաստված ահաբեկչական խմբավորումներ»: Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը՝ ՀԱՊԿ խորհուրդը հայտարարեց, որ Հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկում Ղազախստան: Գործողությանը միացան զինծառայողներ Բելոռուսից, Հայաստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից: Առաջատար ստորաբաժանումներն անմիջապես սկսեցին կատարել իրենց հանձնարարված խնդիրները։

Հունվարի 6-ի օրվա առաջին կեսին միայն ռուսական կողմից երկրում տեղակայված էին՝ հատուկ նշանակության 45-րդ գվարդիական բրիգադը, 76-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիան, 217-րդ գվարդիական պարաշյուտադեսանտային գունդը ու ՌԴ հատուկ գործողությունների ուժերի «Սենեժ» ջոկատի ուժերը։  Հունվարի 7-ին արդեն իսկ առաջադրված խնդիրները համարվել են լուծված: Կարծում ենք՝ գործնականում էլ երկու կառույցների արդյունավետությունը ավելի քան ակնհայտ է:

Հարկ է նաև ընդգծել տարբերությունը այն սկզբունքների միջև, որոնցով առաջնորդվում են երկու կառույցները: ՀԱՊԿ-ն առաջնորդվում է անդամ պետությունների ինքնիշխանությունը հարգելու սկզբունքով: 

Մինչդեռ, գաղտնիք չէ, որ ՆԱՏՕ-ն օգտագործվում է որպես ԱՄՆ գլոբալ արտաքին քաղաքականության գործիք և անդամ պետություններին հաճախ փորձում են ներգրավել իրենց սահմաններից դուրս գտնվող հակամարտությունների մեջ (Աֆղանստան, Իրաք): ՀԱՊԿ-ը գործում է բացառապես իր տարածաշրջանում, և Ռուսաստանը չի ստիպում իր անդամ երկրներին մասնակցել իր գլոբալ արտաքին քաղաքական նախագծերին: Միևնույն ժամանակ, հենց ՀԱՊԿ-ն է հանդիսանում այն միակ ռեալ ուժը, որը հետ է պահում Եվրասիական մայրցամաքը ցնցումներից և անկայունությունից:

Ռուսաստանի հետ գրեթե բոլոր կապերը խզած հետխորհրդային  երկու երկրները՝ Վրաստանը և Ուկրաինան, վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում ակտիվորեն փորձում են անդամակցել ՆԱՏՕ-ին ու արևմտյան լուրջ ռազմական ներկայություն ապահովել իրենց տարածքներում, սակայն չեն կարողանում որևէ նշանակալի առաջընթաց գրանցել այդ գործընթացում:

Այս պարագայում ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության կամ արևմտյան առանձին պետությունների հետ ռազմական դաշինքների մեջ մտնելու մասին քննարկումները միմիայն քաղաքական վառ երևակայության արգասիք են: Դրանք կեղծ օրակարգեր և պատրանքներ են ստեղծում Հայաստանի անվտանգային խնդիրների շուրջ և չեն նպաստում իրական լուծումների ի հայտ գալուն:

ՀՀ իշխանությունները փորձում են դուրս բերել երկիրը մի անվտանգային հովանոցի տակից, որը հստակ ամրագրում է կոլլեկտիվ պաշտպանության սկզբունքները, որը գործնականում ապացուցել է այդ սկզբունքները իրագործելու կարողությունը և որի կազմում լինելով մենք հնարավորություն ունենք արտոնյալ պայմաններով որակյալ զենք-զինամթերք ձեռք բերել: Փոխարենը՝ հանրությանը առաջարկում են մտնել մի անվտանգային հովանոցի տակ, որը իր անդամների պաշտպանության հարցում անգամ չունի հստակ ամրագրված սկզբունքներ, որևէ ցանկություն չի դրսևորում ռազմական օգնություն ցուցաբերել վերջիններիս և դժվար թե Հայաստանը այս առումով դառնա «երջանիկ բացառություն»:

Հետևությունները թողնում ենք ձեզ;

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխելՈչ մի լավ բան չեմ տեսել Փաշինյանից. իմ հավատն ունեմ, իմ եկեղեցին, թող հրաժարական տա. գյումրեցի (տեսանյութ) ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի իմ զգեստն անվանել է «դերյա», ականջիս հայհոյել է. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Մանկապատանեկան միջոցառում նախագահի նստավայրում․ երեխաներին հյուրընկալել են Խաչատուրյանն ու Սիմոնյանը (տեսանյութ) Գյումրեցիները ողջունում են շարժման աջակից երիտասարդներին (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգում կանգնեցվել է Եվգենի Պրիգոժինի հուշարձանը (լուսանկար) 5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել․ համացանցային խարդախություններ են բացահայտվել Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան Դանիել Դանիելյան, հորդ տնի՞ց ես բերել պետական միջոցները, մարդիկ Տավուշից եկել-հասել են. Սրբազան (տեսանյութ)Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու. ԿԳՄՍ-ն Սրբազանին ընդառաջ չեղարկել է համերգը (տեսանյութ)Երեխե'ք ջան, մի վայրկյան չտխրե'ք, դուք էս բեմին կարոտ չեք, իրենք են կորցրել. Սրբազանը` երեխաներին (տեսանյութ) «Աստված օգնական». Բագրատ Սրբազանը Գյումրիում է, ողջունում է իր աջակիցներին, ոստիկաններին (տեսանյութ) Մենք՝ մեծահասակներս, պետք է պատասխանատու և հանձնառու լինենք ու դաստիարակենք սերունդ. Դավիթ ՀամբարձումյանՈՒՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը հասավ Գյումրի (տեսանյութ)Բայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունիՄԻՊ-ն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել 50 բնակիչների հետ Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» Արժանապատիվ թալինցիները դիմավորում են Սրբազանի առաջնորդած ավտոերթը (տեսանյութ) Արգելափակել են լրագրողներին տեղափոխող մեքենայի շարժը (տեսանյութ)Տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստը․ Գնել Սանոսյանի նոր հանձնարարականները Լանջիկ-Մաստարա հատվածում մարդիկ աղուհացով են դիմավորում Բագրատ սրբազանին ու շարժման մասնակիցներին (տեսանյութ) Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրաՍա կորուստ է բոլորիս համար. առաջին անգամ է, որ Արցախի հանրային հեռուստատեսության օրը Արցախում չենք նշում. Հրայր Ավետիսյան Խաղաղություն և անհոգ մանկություն աշխարի բոլոր մանուկներին․ Սուրեն Պապիկյան Ախթալայի կամրջի հատվածում հետևել եմ աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ․ Սանոսյան Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը (տեսանյութ) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ (տեսանյութ) Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռըՌաֆայել Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինիԱյս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ ՊողոսյանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Ոստիկանները Սրբազանին գետնի վրա ընկած ոտքերով հարվածում էին, սարկավագներին դաժան ծեծում էին (տեսանյութ) Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ)Սրբազանը կարևոր «մեսիջ» ունի, որ այս հարցը պետք է լուծել հիմա, սա չպետք է թողնենք սերունդների վրա (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէՈստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ)Դոլարն ու եվրոն թանկացել են․ տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱստղագուշակ հունիսի 1-ի համարԷսօր մի մարդու ծննունդնա, որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակիցԵրեխաները ոչ միայն մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են, այլև մեր ու մեր երկրի, մեր ժողովրդի վաղվա օրը. Արմեն ՍարգսյանԻշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան ԱբրահամյանԵրբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե ՀակոբյանՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է ԳյումրիՍյունիքի Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվելԵրկաթուղային հաղորդակցության առումով գտնվել է միջանկյալ լուծում. Սանոսյանն անդրադարձել է ջրհեղեղից վնասված երկաթգծի վերակառուցմանըՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց իբրև թե մերժել է ու նրանց կերպարներով հասարակությանը վախեցնում է Փաշինյանը, արդարացվել են հենց նրա իշխանության տարիներին. Սուրեն Սուրենյանց
Ամենադիտված