Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է Մերձավոր Արևելքի «ապամերիկանացման» մասին
ԻրանՄերձավոր Արեւելքում իրավիճակը փոխվում է ոչ թե հօգուտ ԱՄՆ-ի, այլ հօգուտ ամերիկացիներից անկախ եւ Իսրայելի նկատմամբ թշնամական ուժերի։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Նրա խոսքերը փոխանցում է իրանական IRNA գործակալությունը։
«Այս նոր քարտեզը, որն աստիճանաբար ինքնիշխանություն է ձեռք բերում այս տարածաշրջանում, ունի մի քանի առանձնահատկություններ։ Դրա առաջին հատկանիշն ապաամերիկանացումն է»,- ասել է Խամենեին:
Նրա խոսքով՝ «ապամերիկանացում» տերմինը պարտադիր չէ, որ նշանակում է մերձավորարևելյան պետությունների և ԱՄՆ-ի հարաբերությունների ամբողջական խզում, այլ միայն «տարածաշրջանում ամերիկյան գերակայության աստիճանական թուլացում»։