Ուկրաինան չի բացառում ՌԴ-ի մասնակցությունը խաղաղության գագաթնաժողովին Արագածոտնի Թեմը հարստացավ նոր սպասավորներով, որ պիտի ծառայեն հավատավոր ժողովրդին Սուրեն Հարությունյանը դարձել է Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերի հաղթող Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Դժբախտ պատահար. 77-ամյա տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և տեղում մաhացել Ոստիկանները գազանաբար ծեծել են 44-օրյա պատերազմում զոհված Տավրոս Աբրահամյանի հորը. պատգամավոր Ոստիկանությունը համաչափ է գործել, պարտավոր էր գործադրել ֆիզիկական ուժ․ ՆԳ փոխնախարար Հայաստանում հեղափոխական իրավիճակ է, կաթսան եռում է․ Փաշինյանի հեռացումն անխուսափելի է․ Շարմազանով Գորիս-Կապանի այլընտրանքային՝ դեպի Բարձրավան, Շուռնուխ, Որոտան տանող ճանապարհի մի մասը փլուզվել է Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ. Սեւակ Հակոբյան 

Ինչ լրջագույն խնդիրների է բախվելու ՀՀ տնտեսությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում

Վերլուծական

 Հայաստանի իշխանությունները, ի դեմս՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների, այլևս չեն թաքցնում, որ իրենց հիմնական  նպատակը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խզումն է, բոլոր ինտեգրացիոն և պաշտպանական միավորումներից դուրս գալը, ռուսական բիզնեսի դուրս մղումը երկրից`  ընդլայնելով հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև Հայաստանը վերածելով մեկ այլ Ուկրաինայի և Մոլդովայի։ Դրան զուգահեռ, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանի իշխանությունները որոշել են գնահատել ինտեգրացիոն միավորումներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերը և դժվար չէ կռահել, թե որն է նման ռևիզիայի նպատակը: Փաստացի Փաշինյանը պատրաստվում է իր արևմտյան կուրատորներին հաշիվ ներկայացնել և հասկանալ՝ արդյո՞ք հավաքական Արևմուտքը պատրաստ է փակել այն բոլոր վնասները, որոնք կրելու է ՀՀ տնտեսությունը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու պարագայում:

Իսկ վնասները փոքր չեն լինելու: Դիցուք՝ ըստ մի շարք գնահատումների՝ առաջին հերթին կաթվածահար կլինեն երկրի գյուղատնտեսությունը, էներգետիկան և շինարարական ոլորտը: Առաջին տարվա ընթացքում կգրանցվի ՀՆԱ-ի մինչև 25% անկում, եկրորդ տարին կանխատեսվել է ՀՆԱ-ի մինչև 14% անկում: 

ԵԱՏՄ-ից դուրս գալը ի չիք կդարձնի նաև երկնիշ տնտեսական աճի կանխատեսումները՝ մեծագույն հարված հասցնելով արտահանող սեկտորին: Ասվածը հիմնավորելու համար նշենք, որ նախորդ տարի ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,42 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,463 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 45,5 տոկոսը։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,12 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,645 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 52 տոկոսը։ ՀՀ ընդհանուր արտահանման մեջ դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ՝ 2023 թվականին ևս աճել է 6,5 տոկոսային կետով։ Այստեղ տեղին է համեմատականներ անցկացնել ԵՄ հետ:  ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2023թ.–ի 9 ամիսներին ավելացել է մեկ երրորդով և կազմել 2,1 մլրդ դոլար,  միևնույն ժամանակ դեպի ԵՄ երկրներ Հայաստանի արտահանման ծավալը նվազել է 5,1 տոկոսով։ Իսկ ահա դեպի Հայաստան ներմուծումն աճել է 48,5%-ով՝ կազմելով 1,7 մլրդ դոլար: Կարծում ենք՝ կարիք չկա բացատրելու, որ ԵՄ շուկան որևէ առումով չի կարող փոխարինել ԵԱՏՄ շուկային և խաղը այս դեպքում մեկ դարպասների ուղղությամբ է ընթանալու՝ մեր դարպասների:

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու պարագայում լրացուցիչ ծախսեր են առաջանալու տնտեսվարող սուբյեկտների համար: Այժմ Հայաստանի ռեեստրում  տնտեսվարող սուբյեկտների հայտնվելը ավտոմատ գրանցվում է ՌԴ գործընկերների մոտ, ինչը զգալիորեն հեշտացնում է արտահանումը: Հասկանալի է, որ կառույցը լքելու դեպքում մեր տնտեսվարողները բախվելու են լուրջ ֆինանսական և բյուրոկրատական քաշքշուկների: 

Սրանով, սակայն, խնդիրները չեն ավարտվելու։  Միանգամայն տրամաբանական է, որ Հայաստանը, ԵԱՏՄ-ից դուրս գտնվելով, պետք է հստակ պատկերացնի, որ այդ պարագայում վերանայվելու են Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կասկածից վեր է, որ առաջին հերթին վերանայվելու են Հայաստանին բնական գազի վաճառքի արտոնյալ սակագները։ Օրինակ, ՀՀ սահմանին ՌԴ-ից մատակարարվող բնական գազն արդեն կվաճառվի ոչ թե այսօրվա արտոնյալ գնով, այլ ասենք՝ 1000մ3-ի համար $339,9-ով, ինչպես, օրինակ, Մոլդովայի պարագայում է։ Ըստ ECORYS և CASE միջազգային ընկերությունների՝ միայն գազի արտոնյալ գնի հաշվին Հայաստանը տարեկան կտրվածքով հավելալ 2.2 տոկոս տնտեսական աճ է ապահովում: Հասկանալի է, որ զրկվելու ենք նաև այդ հնարավորությունից: Կասկածից վեր է, որ կբարձրանան էներգասպառման ծախսերը: Եթե այսօր ՀՀ-ն ՀՆԱ էներգատարողության ցուցանիշներով զիջում է տարածաշրջանի և ԵՄ երկրներին, ապա էլեկտրաէներգիայի գների աճը բացասաբար կանդրադառնա մեր երկրի տնտեսական մրցունակության վրա, քանի որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը վտանգավոր «շղթայական ռեակցիա» առաջ կբերի, այն է՝ կհաջորդի թողարկվող արտադրանքի ինքնարժեքի բարձրացում:

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել ևս մեկ կարևոր գործոն։ Հայկական ատոմակայանը ВВЭР-440 տիպի ռեակտոր ունի և աշխատում է միջուկային վառելիքով, որն արտադրվում է բացառապես Ռուսաստանում։ Միանգամայն սպասելի է, որ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալով պայմանավորված՝ վերանայվեն ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքի, միջուկային ռեակտորի ջերմարձակող տարրերի ներկա պահին գործող գները (դեպի բարձրացման կողմը), ինչը նույնպես կնպաստի էլեկտրաէներգիայի գների բարձրացմանը։

Տնտեսագետները միակարծիք են նաև այն հարցում, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը բախվելու է պարենային անվտանգության ապահովման հետ կապված բազմաթիվ խնդիրների, քանի որ այսօր ներմուծվող ցորենի 99 տոկոսը, ալյուրի 98.4 տոկոսը, բանջարեղենի 48.5 տոկոսը, շաքարի 41. տոկոսը ներմուծվում է ԵԱՏՄ-ից, իսկ ավելի կոնկրետ՝ ՌԴ-ից:

Եվս մեկ խնդիր, որից խուսափել չի ստացվի: Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումների մասով կրկին առաջատար է ԵԱՏՄ-ն:  ԵԱՏՄ անդամ երկրներից կատարված ներդրումները նախորդ տարի աճել են 111.8 մլրդ դրամով։ Հիմնական ներդրումները կատարվել են ՌԴ-ից` հանքարդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում, և Բելառուսից` մեծածախ առևտրի ոլորտում։ Նշենք, որ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ներդրումների համակարգման հարթակը նոր-նոր է ձևավորվում և դեռ հայտնի չէ դրա արդյունավետությունը և այն, թե որքանով է պատրաստ Արևմուտքը ներդրումներ կատարել Հայաստանում:

Փաշինյանը և նրան գեղեցիկ խոստումներ տվող Արևմուտքը քաջ գիտակցում են, որ Ռուսաստանի հետ դաժան «ամուսնալուծությունը» կառաջացնի  տնտեսական և սոցիալական ծանր ճգնաժամ, որից հետո փոքր Հայաստանում այս գործընթացի նախաձեռնողներն ստիպված են լինելու սեփական սոված ժողովրդի առջև պատասխան տալ իրենց արկածախնդիր քաղաքականության համար: Կների հայ ժողովուրդը թե ոչ՝ սա արդեն հարցի մեկ այլ կողմն է... 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուկրաինան չի բացառում ՌԴ-ի մասնակցությունը խաղաղության գագաթնաժողովինԱրագածոտնի Թեմը հարստացավ նոր սպասավորներով, որ պիտի ծառայեն հավատավոր ժողովրդինՍուրեն Հարությունյանը դարձել է Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերի հաղթողԷլեկտրաէներգիայի անջատման հասցեներըԴժբախտ պատահար. 77-ամյա տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և տեղում մաhացելՈստիկանները գազանաբար ծեծել են 44-օրյա պատերազմում զոհված Տավրոս Աբրահամյանի հորը. պատգամավորՈստիկանությունը համաչափ է գործել, պարտավոր էր գործադրել ֆիզիկական ուժ․ ՆԳ փոխնախարար Հայաստանում հեղափոխական իրավիճակ է, կաթսան եռում է․ Փաշինյանի հեռացումն անխուսափելի է․ ՇարմազանովԳորիս-Կապանի այլընտրանքային՝ դեպի Բարձրավան, Շուռնուխ, Որոտան տանող ճանապարհի մի մասը փլուզվել էԵրանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ. Սեւակ ՀակոբյանԻրավապահները ձերբակալել են բազմազավակ մորը, որի մանկահասակ երեխան նոր է ապաքինվել կարմրուկից․ Գեղամ Մանուկյանն ահազանգում է (տեսանյութ)Եսային թշնամու դեմ կռվում չվիրավորվեց, բայց վիրավորվեց Երևանում Փաշինյանի հրամանով արձակած նռնակիցՍերժ Սարգսյանը հետևել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի խաղափուլի ընթացքինՄԻՊ-ը դիրքորոշում կներկայացնի նռնակների կիրառման իրավաչափությունը ուսումնասիրելուց հետոԳերմանիայում փաստավավերագրական ֆիլմ են ներկայացրել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասինՏպավորություն է՝ Փաշինյանը խոշտանգողների խումբ է ձևավորել և անձամբ կառավարում ու ցուցումներ է տալիս. ԱբրահամյանԶելենսկին ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու խաղաղության գագաթնաժողովինԵրևան-Ուֆա չվերթներ կիրականացվենԲախվել են «Mercedes»-ը, «ՎԱԶ-2107»-ն ու «Opel»-ը, վերջինը հայտնվել է ճահճուտում. կա 5 վիրավորԱխթալայի հատվածում երկաթգիծը թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում էԱղետից տուժած Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը սկսել է շահագործվելՀունիսի 12-ի կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿԱրցախից տարհանված 4 ռեանիմոբիլները նվիրաբերվել են ՀայաստանինՎիճակագրական կոմիտեի նախագահը նույնպես մեկնում է ՇվեյցարիաՄԻՊ-ը Կանադայի դեսպանի հետ քննարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքները Մխիթար Հայրապետյանը SpaceX-ի հետ համագործակցության հարցեր է քննարկելԱրթուր Հովհաննիսյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարՆիկոլի օտարահպատակ կառավարությունը դուրս է մնում այլընտրանքային «Միջին միջանցք» շահավետ նախագծից․ Արտակ ԶաքարյանՍրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը դեռ անելու է. Սաղաթելյան (տեսանյութ)Ադրբեջանը Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները «աղվանական» է անվանել, արձագանքել մեկնարկած շինաշխատանքինՀՈՐՈՎԵԼ արհեստակցական կազմակերպությունների միությունը խստորեն դատապարտում է անձնական ազատության իրավունքների կոպտագույն և չարդարացված խախտումներըՓոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի հերթական նիստըՆիկոլի «դուստր մամուլում» ձայնագրություններ են հայտնվում, հետո ուժային կառույցները գործ են հարուցում. Սաղաթելյան (տեսանյութ)Շարժման առաջնորդների նկատմամբ «զանգվածային անկարգության կազմակերպչի» հոդվածով հետապնդման միտում կա. փաստաբանՀՅԴ-ն թիրախավորված է, խուզարկություններ են արել, 10 ղեկավար անդամի առևանգել են, բայց չեն կարող ճնշել. Սաղաթելյան (տեսանյութ)Ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել․ Քիշնև ուղևորված FlyOne-ի օդանավը կվերադառնա Երևան#ՈՒՂԻՂ. ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ՝ ՀՅԴ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊՆ-ն 27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայությանԱմբերդ գյուղի բնակչի սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի համագյուղացին Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ Հունիսի 15-ից հուլիսի 15-ը առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածըԱԺ-ն դարձրել են Եկեղեցուն հարվածելու ամբիոն՝ անցնելով բարոյական բոլոր նորմերը. Տեր ԳաբրիելՇենքում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. ըստ տանտիրոջ՝ պայթել է 3 կգ գազաբալոնըԱնկախ ամեն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի. ձեռքի վնասվածք ստացած տղամարդու կինը մանրամասներ է հայտնումՍրբազանը պիտի ազատվի թիկունքից նկարող ականներից ու պռավալնի քաղտեխնոլոգներից․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Բաքվում խոշտանգել են Ռուբեն Վարդանյանին (տեսանյութ)Անահի՛տ, այսքանից հետո կարող եմ պնդել, որ դու չես տիրապետում քո ոլորտի օրենսդրությանը. իրավաբանը՝ Ավանեսյանին«Սրբազան պայքարը» ոստիկանության բռնությունների պատճառով տուժածներին խնդրում է տվյալներ փոխանցել«Վայոց Ձորի քննչական վարչությունում պատանդ են պահում քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց»․ ՄանուկյանՓոփոխություններ՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագրում
Ամենադիտված