Համացանցի օգտատերերին զարմացրել է «Pepsi» բառի նշանակությունը
Այլ![Համացանցի օգտատերերին զարմացրել է «Pepsi» բառի նշանակությունը](/timthumb.php?src=disc/30-11-23/bf097666b206b63c8b17a1b313709bff.jpg&w=780)
Համացանցի օգտատերերին զարմացրել է «pepsi» բառի նշանակությունը, գրում է Independent-ը։ Պարզվում է, որ հայտնի ըմպելիքի անվանումը եկել է բժշկությունից։
Լրատվամիջոցը նշում է, որ Pepsi ըմպելիքի պատմությունն սկսվում է 1893 թվականից, երբ դրա գյուտարար Քալեբ Բրեդհեմը, որը դեղագործ էր Հյուսիսային Կարոլինայից, փորձել է օգնել մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց։ Ժամանակի ընթացքում ըմպելիքը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։
Վերջերս սոցցանցերի օգտատերերն իմացան, որ «pepsi» բառն առաջացել է դիսպեպսիա տերմինից, որը վերաբերում է մարսողության խանգարմանը կամ այրուցքին, ինչի համար էլ ըմպելիքը ստեղծվել է: Պարզվում է՝ շատերի համար այս բացահայտումը կատարյալ անակնկալ էր:
![](banners/armflix.jpg)