4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունից
ՍպորտԵրևանում ավարտված առաջնությունում հայ բռնցքամարտիկները մեդալ են նվաճել: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Դեկտեմբերի 4-ին՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչները երեքական ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել:
Պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել և ոսկե մեդալով պարգևատրել Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ):
Արծաթե մեդալակիր են դարձել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ) և Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ):
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի հավաքականի կազմում պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչմանն էր արժանացել Վաղարշակ Քեյանը (48 կգ), իսկ Արեն Խառատյանը (52 կգ) և Սամվել Սիրամարգյանը (70 կգ) դարձել էին արծաթե մեդալակիրներ:
Հայաստանի թիմի կազմում Տիգրան Խաչատրյանն էլ (+80 կգ) ավելի վաղ դարձել է բրոնզե մեդալակիր: