Շուն դարձած ճապոնացին պարտվել է շներին
ԱյլՃապոնացին, ով շուն է դարձել, ճկունությամբ պարտվել է իսկական շներին: Այս մասին հայտնում է WION News-ը։
Տոկո անունով ճապոնացի տղամարդը, ով ցանկացել է շուն դառնալ և երկու միլիոն իեն է ծախսել շան կոստյումի վրա, որոշել է արագությամբ և ճարպկությամբ մրցել այլ շների հետ վարժեցման հրապարակում և պարտվել է։ Այս մասին նա հայտնել է սոցցանցերի իր էջերում։
Տոկոն շան կյանքով է ապրում 2022 թվականից և պարբերաբար նոր լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում սոցցանցերում։ Նա իր ռեալիստական կոստյումը պատվիրել է մի ընկերությունից, որը մասնագիտացած է ֆիլմերի համար քանդակներ և մոդելներ ստեղծելու մեջ: Այն ստեղծելու համար պահանջվել է 40 օր: Ընկերության աշխատակցի խոսքով՝ պատվերի կատարումը հեշտ չի եղել. «Քանի որ շան և մարդու կմախքի կառուցվածքը շատ տարբեր են, մենք շատ ժամանակ ծախսեցինք ուսումնասիրելու համար, թե ինչպես կարելի է մարդկային կազմվածքը նմանեցնել շան կազմվածքին», - բացատրել է նա: