Դոնալդ Տուսկն ընտրվեց Լեհաստանի վարչապետ
Համաշխարհային Մամուլ![Դոնալդ Տուսկն ընտրվեց Լեհաստանի վարչապետ](/timthumb.php?src=disc/11-12-23/cfd6592af833805dfbbd53553ee6bf04.jpg&w=780)
Լեհաստանի Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորները քվեարկել են վարչապետի պաշտոնում Դոնալդ Տուսկի թեկնածությունն առաջադրելու օգտին։ Այս մասին հայտնում է լեհական Gazeta Wyborcza թերթը։
Թերթի տեղեկություններով՝ համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 248 պատգամավոր, դեմ՝ 201-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանի Սեյմն անվստահություն է հայտնել վարչապետ Մատեուշ Մորավիեցկու կառավարությանը։
![](banners/armflix.jpg)