ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած գերիների փոխանակումը․ Մեթյու Միլլեր
Արտաքին Քաղաքական«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր տեղի ունեցած զինվորականների փոխանակումը»,– այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը:
«Մենք խրախուսում ենք այդ քայլը և բանակցություններ ենք վարել երկու կառավարությունների հետ։ Ողջունում ենք այսօր ավելի վաղ ձերբակալված հայերի և ադրբեջանցիների վերադարձը, ինչպես նաև հաղորդագրություններն այն մասին, որ քննարկվում են կողմերի միջև վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ:
Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ գործընթացն առաջ տանելու համար։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են ձգտել դրան», -ասել է խոսնակը։