«Մանչեսթեր Սիթին» ակումբային Մունդիալի եզրափակչում է
ՍպորտՍաուդյան Արաբիայում շարունակվում է աշխարհի ակումբային առաջնությունը։ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները։
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» կիսաեզրափակիչում խոշոր հաշվով առավելության հասավ ճապոնական «Ուրավա Ռեդս» ակումբի նկատմամբ։
Եզրափակիչում տիտղոսի համար Պեպ Գվարդիոլայի թիմը կմրցի Լիբերտադորեսի գավաթի հաղթող բրազիլական «Ֆլումինենսեի» հետ, որը կիսաեզրափակիչում հաղթել էր Եգիպտոսի «Ալ Ահլիին»։
Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ
«Ուրավա Ռեդս» - «Մանչեսթեր Սիթի» 0-3
Մարիուս Հոլբրատեն (ինքնագոլ), 45+1, Մատեո Կովաչիչ, 52, Բեռնարդու Սիլվա, 59