«Ոսկեպարի անկլավի» տալուց հետո Հայաստան ո'չ երկաթգիծ է մտնելու, ո'չ գազամուղ. սա սարսափելի կլինի. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Փաշինյանը պետք է հասկանա, որ իր գնալը ամենամեծ պարգևը կլինի հայ ժողովրդի և իր համար. Արա Աբրահամյան (տեսանյութ) Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում զանգվածային ձերբակալությունների մասին (տեսանյութ) Բողոքի ակցիաներին մասնակցելուն այլ անձանց շահագրգռելու կասկածով 11 անձ ձերբակալվել է․ ՀՀ ՔԿ Խուզարկում են GG ընկերության գրասենյակը Իշխանությունը թաքուն պայմանավորվել էր, որ միջանցքի ճանապարհը կառուցի ու ավարտի. Օհանյան (տեսանյութ) Իշխանnւթյnւնն աշխատnւմ է բռնnւթյան կnչերnվ` hանnւն ժnղnվրդավարnւթյան. MediaHub Պայքարի նոր ալիք ու զուգահեռ տեռորի նոր ալիք ՀՅԴ-ի դեմ. Քրիստինե Վարդանյան Շարժումը վերաձևակերպում ենք, ու դրանից հետո այն ավելի մասշտաբային կլինի. Բագրատ սրբազան Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք. Ռուբեն Մելիքյան 

«Զանգեզուրի միջանցք»՝ Արևմուտքի և Փաշինյանի խաղն ընդդեմ ՀՀ շահերի

Վերլուծական

Սյունիքի մարզի տարածքով իրենց փաստացի միջանցք տրամադրելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումը, ինչպես տեսնում ենք, շարունակվում է։ Ակնհայտ է, որ Արցախի վերջնական հանձնումից հետո հաջորդը լինելու է Սյունիքը, քանի որ Բաքվի վարչախումբը չի էլ թաքցնում, որ իր գլխավոր նպատակը Սյունիքի հանդեպ ամբողջական վերահսկողության սահմանումն է և դեպի Նախիջևան այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Փորձենք հասկանալ, թե ովքեր են ի վերջո այս նախագծի իրականացման հիմնական շահառուները: Եվ այսպես՝

Ադրբեջանը «միջանցքի» միջոցով հույս ունի անարգել կապ ունենալ իր էքսկլավ Նախիջևանի հետ և շարունակել կառուցել իր նավթամուղներն ու գազամուղները դեպի Թուրքիա և այնտեղից՝ դեպի Արևելյան ու Հարավային Եվրոպա։ «Միջանցքի» միջոցով Ադրբեջանը նաև կձերբազատվի Իրանի «հոգածությունից», կունենա այլընտրանքային ճանապարհ ներկայիս Իրանի տարածքով գործող ճանապարհին, որը կլինի ավելի կարճ ու անվտանգ, և Հայաստանն էլ, ի տարբերություն Իրանի, կլինի ավելի «փափուկ»։ 

Թուրքիան «միջանցքի» միջոցով կկարողանա անխոչընդոտ կապ հաստատել Ադրբեջանի հետ, քանի որ հիմա Ադրբեջան-Նախիջևան կապն իրականացվում է Իրանի տարածքով և վերահսկվում է Իրանի կողմից։ Թուրքիան նույնպես շահագրգռված է ապահովել Իրանի սահմանին իր ռազմաքաղաքական ներկայությունը։ Դրանով իսկ փորձելով խոչընդոտել Իրանի՝ Հայաստանի տարածքով գազի ու նավթի հնարավոր հետագա տարանցումը:

«Զանգեզուրի միջանցքի» թերևս գլխավոր շահառուն Արևմուտքն է: Այս առումով, ամենևին էլ պատահական չէ Հայաստանի Հանրապետություն, հատկապես՝ Սյունիքի մարզ, ամերիկյան տարբեր դիվանագիտական շրջանակների, փորձագիտական ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների այցերի ակտիվացումը: Արևմուտքն այս դեպքում հետապնդում է իր էներգետիկ շահերը: Լրացուցիչ ծավալների համար Եվրոպային անհրաժեշտ են նոր երթուղիներ Կասպից ծովի տարածաշրջանից բնական գազի և այլ ածխաջրածինների մատակարարման համար: Եվ այս առումով Հայաստանի  Սյունիքի մարզն սկսում է շատ կարևոր նշանակություն ձեռք բերել արևմուտքի համար։ «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագիծը, որը փորձում են իրականացնել մեր հարևանները, պարզապես տրանսպորտային հաղորդակցություն չէ, այլ, ինչպես բազմիցս հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Թուրքիա և, այնուհետև, եվրոպական շուկաներ գազ և էլեկտրաէներգիա փոխադրելու հնարավորություն:

Քանի որ Վրաստանի տարածքով անցնող Հարավային գազային միջանցքն ունի խիստ սահմանափակ թողունակություն և չի կարող բավարարել կամ մասամբ դիվերսիֆիկացնել եվրոպական պահանջը, ապա այդ բացը փորձում են լրացնել նոր երթուղիներով՝ «Զանգեզուրի միջանցքով»: Բնականաբար, Արևմուտքը ցանկանում է ինքը վերահսկել այդ ռազմավարական հանգույցը և բացառել սցենար, որի դեպքում այդ վերահսկողությունը կարող է իրականացվել ՌԴ սահմանապահ զորքերի կողմից: Հասկանալի է, որ ռուսական կողմի համար սա բավականաչափ լուրջ ռիսկեր է պարունակում և էլ ավելի է արագացնելու Հարավային Կովկասում ազդեցության լծակների կորուստը: Բացի այդ, եթե այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» վերահսկվի Արևմուտքի կողմից, ապա դա նշանակում է, որ վերջինս ամեն պահի կարող է խաթարել ՌԴ-Իրան կոմունիկացիոն կապը՝ իզոլացնելով ՌԴ-ն հարավից:

Արևմուտքի շահագրգռվածության մասին է վկայում The National Interest ամսագրում ամերիկյան արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկի կողմից հրապարակված հոդվածը, որտեղ հեղինակը պնդում է, որ Ուկրաինայի պատերազմի լույսի ներքո այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» շտապ պետք է բացվի։ Հոդվածագիրը նշում է, որ գազի եվրոպական գները սրընթաց աճում են այն բանից հետո, երբ Մոսկվան դադարեցրեց «Հյուսիսային հոսք 1» գազամուղի հասանելիությունը, իսկ արեւմտյան պատժամիջոցները խթանել են ամենաառաջնային պարենային ապրանքների գների աճն ամբողջ աշխարհում: Հենց այս ֆոնին Հայաստանն այլեւս չի կարող հետաձգել Եվրոպայի և Ասիայի միջեւ կարեւորագույն նոր տրանսպորտային երթուղու՝ «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը:

Ի մի բերելով վերոնշյալը՝ կարող ենք եզրակացնել, որ տարածաշրջանի հիմնական խաղացողները, բացառությամբ՝ Իրանի, կողմ են «միջանցքին»։ Ակնհայտ է, որ Իրանից և Հայաստանից բացի, մյուս բոլոր կողմերի համար շահավետ է «միջանցքի» բացումը։ Նախագծի կյանքի կոչման գլխավոր շահառուներից մեկն էլ, ինչպես տեսնում ենք, Արևմուտքն է: Ավելորդ է նշել, թե ինչ ռիսկեր է պարունակում այս սցենարի իրագործումը ՀՀ–ի համար: Հայաստանը դե ֆակտո ստանում է իր տարածքով անցնող, սակայն իր կողմից որևէ կերպ չվերահսկվող կարևոր ռազմավարական ու տնտեսական զարկերակ, որը ցանկացած պահի կարող է օգտագործվել իր դեմ։ «Միջանցքը» կկտրի Իրանի հետ Հայաստանի սահմանը և դամոկլյան սրի պես կկախվի իր տարածքային ամբողջականության և սուվերենության վրա։ Եվ հենց այս հանգամանքը պետք է հաշվի առնեն Արևմուտքի քավորությամբ խաղաղության պայմանագիր ստորագրել պատրաստվող ՀՀ իշխանությունները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ոսկեպարի անկլավի» տալուց հետո Հայաստան ո'չ երկաթգիծ է մտնելու, ո'չ գազամուղ. սա սարսափելի կլինի. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)Փաշինյանը պետք է հասկանա, որ իր գնալը ամենամեծ պարգևը կլինի հայ ժողովրդի և իր համար. Արա Աբրահամյան (տեսանյութ)Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում զանգվածային ձերբակալությունների մասին (տեսանյութ)Բողոքի ակցիաներին մասնակցելուն այլ անձանց շահագրգռելու կասկածով 11 անձ ձերբակալվել է․ ՀՀ ՔԿԽուզարկում են GG ընկերության գրասենյակըԻշխանությունը թաքուն պայմանավորվել էր, որ միջանցքի ճանապարհը կառուցի ու ավարտի. Օհանյան (տեսանյութ)Իշխանnւթյnւնն աշխատnւմ է բռնnւթյան կnչերnվ` hանnւն ժnղnվրդավարnւթյան. MediaHubՊայքարի նոր ալիք ու զուգահեռ տեռորի նոր ալիք ՀՅԴ-ի դեմ. Քրիստինե ՎարդանյանՇարժումը վերաձևակերպում ենք, ու դրանից հետո այն ավելի մասշտաբային կլինի. Բագրատ սրբազանՌեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք. Ռուբեն ՄելիքյանԱյս պահին խուզարկում են Գերասիմ Վարդանյանի տունըՀՀ իշխանություններին կոչ ենք անում անաչառ և անհապաղ հետաքննել վերջին հանրահավաքի ժամանակ տեղի ունեցածը. Amnesty InternationalՎիրավոր, բայց անպարտ. Ավետիք Չալաբյանը՝ Աբրահամ Գասպարյանի հետԱյսօրվանից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելուՈւՂԻՂ. Սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրները. քննարկումԻրանի մի խումբ քաղաքացիներ մոլորվել էին Արագած լեռան վրաԱյլևս կասկած չկա՝ ջրի վրա մնալու համար Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ ամենամերձավոր անձանց. Տիգրան ԱբրահամյանՀունիսի 15. Օրվա խորհուրդ«Մենք լույս ենք կորցրել. մայրերի հոգու մեջ մի փոթորիկ է, որը չի անցնելու, ապրում եմ այնպես, ինչպես իմ տղան կցանկանար». ավագ սերժանտ Արամ Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում. «Փաստ»Մանդատները վայր դնելով ճգնաժամ չի առաջանում․ «Հրապարակ»Ինտերնետ շահումով որոշ վիճակախաղերը կարգելափակվեն. «Փաստ»Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ»Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն. «Փաստ»«Հրապարակ»․ «Զարյա 3» նռնակի կիրառությունն արգելված է՝ բեկորային վնասվածքներ է առաջացնում«Հրապարակ». Փաշինյանն ու Ալիեւը շատ սինխրոն են աշխատումՓողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին. «Փաստ»Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ»Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ»«Ժողովուրդ». 21 մլն վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող ՀԿԿ փոխնախագահի ունեցվածքը«Հրապարակ». Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցելԱԱԾ-ից զանգել են ու ասել՝ պետք է ներկայանա. արցախցին ահազանգում է (տեսանյութ)«Ժողովուրդ». 27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունիցՓաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը. Արման Վարդանյան. «Փաստ»Ուկրաինան չի բացառում ՌԴ-ի մասնակցությունը խաղաղության գագաթնաժողովինԱրագածոտնի Թեմը հարստացավ նոր սպասավորներով, որ պիտի ծառայեն հավատավոր ժողովրդինՍուրեն Հարությունյանը դարձել է Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերի հաղթողԷլեկտրաէներգիայի անջատման հասցեներըԴժբախտ պատահար. 77-ամյա տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և տեղում մաhացելՈստիկանները գազանաբար ծեծել են 44-օրյա պատերազմում զոհված Տավրոս Աբրահամյանի հորը. պատգամավորՈստիկանությունը համաչափ է գործել, պարտավոր էր գործադրել ֆիզիկական ուժ․ ՆԳ փոխնախարար Հայաստանում հեղափոխական իրավիճակ է, կաթսան եռում է․ Փաշինյանի հեռացումն անխուսափելի է․ ՇարմազանովԳորիս-Կապանի այլընտրանքային՝ դեպի Բարձրավան, Շուռնուխ, Որոտան տանող ճանապարհի մի մասը փլուզվել էԵրանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ. Սեւակ ՀակոբյանԻրավապահները ձերբակալել են բազմազավակ մորը, որի մանկահասակ երեխան նոր է ապաքինվել կարմրուկից․ Գեղամ Մանուկյանն ահազանգում է (տեսանյութ)Եսային թշնամու դեմ կռվում չվիրավորվեց, բայց վիրավորվեց Երևանում Փաշինյանի հրամանով արձակած նռնակիցՍերժ Սարգսյանը հետևել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի խաղափուլի ընթացքինՄԻՊ-ը դիրքորոշում կներկայացնի նռնակների կիրառման իրավաչափությունը ուսումնասիրելուց հետոԳերմանիայում փաստավավերագրական ֆիլմ են ներկայացրել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին
Ամենադիտված